Սիեռա Մադրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիեռա Մանդրե (Sierra Madre), լեռներ և լեռնաշղթաներ Մեքսիկայում։

Առանձնացնում են Արևելյան Միեռա Մադրե (Sierra Madre Oriental), զուգահեռ լեռնաշղթաների համակարգ Մեքսիկական բարձրավանդակի արլ․ եզրին։ Երկարությունը մոտ 800 կմ է, բարձրությունը՝ մինչև 4054 մ (Պենյա Նևադա լեռ)։ Կազմված է մեզոզոյան նստվածքային ապարներից։ Լանջերը ծածկված են թփուտային մացառուտներով անտառներով։ Արևմտյան Սիևռա Մադրե (Sierra Madre Occidental), լեռներ Մեքսիկական բարձրավանդակի արմ․ եզրին։ Երկարությունը մոտ 1300 կմ է, բարձրությունը 4 մինչև 3150 մ (Չորերաս լեռ)։ Կազմված է մինչքեմբրիի մետամորֆային, ինչպես նաև երիտասարդ նստվածքային ապարներից, որոնք ծածկված են նեոգենի լավաների հզոր շերտով։ Կտրտված է խոր գետահովիտներով։ Լանջերը ծածկված են չորասեր թփուտներով և անտառներով։ Կա ոսկու և արծաթի արդյունահանում։ Հարավային Սիեռա Մադրե (Sierra Madre de Sur), լեռնաշղթա Մեքսիկայի հարավում։ Ձգվում է Խաղաղ օվկիանոսի ափի երկայնքով մոտ 1000 կմ։ Բարձրությունը մինչև 3703 մ է (Տեոտեպեկ լեռ)։ Կազմված է մինչքեմբրիի մետամորֆային ապարներից։ Սեյսմիկ շրջան է։ Ծածկված է անտառներով։ Հվ․ լանջերին կան արևադարձային կուլտուրաների պլանտացիաներ։ Կա արծաթի, ոսկու, ծարիրի արդյունահանում։ Սիեռա Մադրե դե Չիապաս (Sierra Madre de Chiapas), Սիեռա Մադրե, լեռնաշղթա Մեքսիկայի հվ.-արլ., Խաղաղ օվկիանոսի ափին։ Առավելագույն բարձրությունը 4217 մ է (Տականա հրբ․)։ Կազմված է գլխավորապես հրաբխային ապարներից։ Հաճախակի են երկրաշարժերը։ Լանջերն անտառապատ են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։