Jump to content

Սիելիտո Լինդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմպոզիտոր Կիրինո Մենդոսա ի Կորտեսի կիսանդրին՝ երգի բառերը նեռարող ցուցափեղկով

«Սիելիտո Լինդո», մեքսիկական ժողովրդական երգ, որը գրվել է1882 թվականին մեքսիկացի հեղինակ Կվիրինո Մենդոզա ի Կորտեսի կողմից (մոտ 1862 – 1957 թթ.)[1]։ Այն մոտավորապես թարգմանվում է որպես «Սիրելի Մեկը»: Չնայած «cielo»-ն նշանակում է «դրախտ» կամ «երկինք», այն նաև օգտագործվում ռոմանտիկ կոնտեկստում և հավասար է «սիրելիս» բառին։ «Lindo»-ն նշանակում է «հաճելի» կամ «գեղեցիկ»։ Երգը սովորաբար հայտնի է կրկներգի բառերով՝ «Canta y no llores», կամ պարզապես «Այ, Այ, Այ, Այ» անունով։

Երգը սովորաբար կատարվում է մարիաչի նվագախմբերի կողմից։ Այն ձայնագրվել է բազմաթիվ արվեստագետների կողմից բնօրինակ իսպաներենով, ինչպես նաև անգլերեն և այլ լեզուներով, այդ թվում՝ Տիտո Գուիսար, Պեդրո Ինֆանտե, Վիսենտե Ֆերնանդես, Պլասիդո Դոմինգո, Լուչիանո Պավարոտի, Էրթա Քիթ, The Wiggles, Menudo և Աննա Գաբրիել։ Այն կատարվել է խորհրդանշական մեքսիկական Los tres Garcia ֆիլմում: Քննարկման առարկա է այն հարցը, թե արդյոք երգի բառերը վերաբերում են Սիեռա Մորենային, Իսպանիայի հարավային մասում գտնվող լեռնաշղթային, թե՝ Մեքսիկայի Սակատեկաս նահանգի Սիեռա դե Մորոնես լեռներին։ Այնուամենայնիվ, շատ մեքսիկացիներ կարծում են, որ սա բառերի սխալ մեկնաբանություն է և իրականում նպատակ ունի արտահայտվելու որպես «լա Սիեռա, Մորենա», որտեղ «Մորենա»-ն սովորական ռոմանտիկ բառ է, և ստորակետով այն այժմ նշանակում է, որ երգիչը ուղղակիորեն խոսում է երգի մեջ գտնվող կնոջ հետ՝ այլ ոչ թե կոնկրետ վայրի մասին[2]։ Այս երգը դարձել է Մեքսիկայի հայտնի երգերից մեկը, հատկապես մեքսիկական էմիգրանտների համայնքներում ամբողջ աշխարհում կամ այն մեքսիկացիների համար, ովքեր մասնակցում են միջազգային միջոցառումների, ինչպիսիք են Օլիմպիական խաղերը կամ ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը:

Երգի բանաստեղծական կառուցվածքը համապատասխանում է Կաստիլյան դասական ստանզայի՝ սեգիդիլիայի ձևին։ Բառերը հաճախ փոփոխվում են տարբեր կատարողների կողմից, և յուրաքանչյուր երգիչ ունի ազատություն ավելացնելու կամ հեռացնելու որոշ տողեր։ Ներկայիս ավանդական բառերից որոշները հետևյալն են

Երգի խոսքեր Բառացի թարգմանություն Իմաստային թարգմանություն
De la Sierra Morena,Cielito lindo, vienen bajando,

Un par de ojitos negros,

Cielito lindo, de contrabando.

Estribillo:

Ay, ay, ay, ay,

Canta y no llores,

Porque cantando se alegran,

Cielito lindo, los corazones.

Pájaro que abandona,

Cielito lindo, su primer nido,

Si lo encuentra ocupado,

Cielito lindo, bien merecido.

(Estribillo)

Ese lunar que tienes,

Cielito lindo, junto a la boca,

No se lo des a nadie,

Cielito lindo, que a mí me toca.

(Estribillo)

Una flecha en el aire,

Cielito lindo, lanzó Cupido.

Si la tiró jugando,

Cielito lindo, a mí me ha herido.

Սիեռա Մորենայից,Գեղեցիկ փոքրիկ երկինք, իջիր ներքև

Մի զույգ փոքրիկ սև աչքեր,

Գեղեցիկ փոքրիկ երկինք, գաղտնիորեն անցնելով։

Կրկներգ:

Օ, ո՜, ո՜, ո՜, ո՜,

Պարի՛ր և մի՛ լացի,

Որովհետև երգելը ուրախացնում է,

Գեղեցիկ փոքրիկ երկինք, մեր սրտերը։

Նման թռչունին, որը հեռանում է,

Գեղեցիկ փոքրիկ երկինք, իր առաջին բունը,

Եթե նա գտնի այն զբաղված,

Գեղեցիկ փոքրիկ երկինք, (այն) լավ է հասնում։

(Կրկներգ)

Այն գեղեցիկ բիծը, որ ունես,

Գեղեցիկ փոքրիկ երկինք, քո շուրթերի մոտ,

Մի՛ տուր այն որևէ մեկին,

Գեղեցիկ փոքրիկ երկինք, քանի որ հիմա իմ հերթն է։

(Կրկներգ)

Մի սլացիկ աղեղը օդում,

Գեղեցիկ փոքրիկ երկինք, Կուպիդը արձակեց։

Եթե նա դա հանեց խաղալով,

Գեղեցիկ փոքրիկ երկինք, նա ինձ վնասեց։

Սիերա Մորենայից,Սիրելիս, իջիր,

Մի զույգ գեղեցիկ սև աչքեր,

Սիրելիս, նրանք անցնում են:

Այ, այ, այ, այ,Երգիր ու մի լացիր,Որովհետև երգելը, սիրելիս,Լցնում է մեր սրտերը:

Մի թռչուն, որը լքում է,Սիրելիս, նրա առաջին բույնը,Եթե նա գտնում է այն զբաղված,Սիրելիս, դա արժանի է:

Գեղեցկության այդ նշանը, որ ունեսՍիրելիս, քո բերանի կողքին,Ոչ մեկի հետ չկիսվես,Սիրելիս, քանի որ այն ինձ է պատկանում:

Մի նետ օդում,Սիրելիս, որը Կուպիդն է արձակել:Նույնիսկ եթե նա այն կրակել է կատակով,Սիրելիս, նա հարվածել է ինձ:

«¡Hasta que me cayó el veinte!» հոդվածում [3] Օրտեգան քննարկում է այս երգի առաջին մասի ծագումը։ Նրա հետազոտությունները պարզել են, որ XVII դարի սկզբին զինված ավազակները ապաստան էին գտնում Իսպանիայի Սիեռա Մորենայի լեռներում, և մարդիկ վախենում էին իրենց կյանքի համար երբ ստիպված էին անցնել այդ տարածքով։ «Cielito Lindo»-ի առաջին տողի բառերը հայտնաբերվել են հենց այդ դարաշրջանի երգերում՝ վկայելով այդ վախի մասին։ Բայց ժամանակի ընթացքում տողի իմաստը փոխվել է, քանի որ մարդիկ սկսեցին այն ռոմանտիզացնել։ «Քո դեմքը Սիեռա Մորենան է։ Քո աչքերը ավազակներ են, ովքեր ապրում են այնտեղ»։ Այս տողը ունեցել է տարբեր մեղեդիներ և բառերի տարբերակներ։ Կոմպոզիտոր Կվիրինո Մենդոզան ադապտացրել է տողը իր սեփական մեղեդուն և ստեղծել է երգի այս տարբերակը։

Երգը ունի բազմաթիվ տարբերակներ.

  • 1926 թվականի նոյեմբերի 26-ին Մեքսիկական Թիպիկա Օրկեստրայի կողմից ձայնագրված «Cielito Lindo»
  • 1954 թվականին Ռոդոլֆո Բիագին ձայնագրել է երգի տանգոյի գործիքային տարբերակը
  • Պեդրո Ինֆանտեն երգել է այս երգը 1947 թվականի մեքսիկական «Los tres García» ֆիլմում։ Նա նաև ֆիլմում տանում էր գլխավոր հերոսի դերը
  • 1965 թվականի «Cats and Bruises» մուլտֆիլմում Սպիդի Գոնզալեսը մկան դերում երգում է այս երգը երկու անգամ, երբ նրան հետապնդում է Կատու Սիլվեստրը
  • Դիանա Դուրբինը, 1930-40-ականների կանադա-ամերիկյան երգչուհին և դերասանուհին, ձայնագրել է այս երգի իսպաներեն տարբերակը.
  • «Cielito Lindo»-ի ադապտացիան օգտագործվել է Շոստակովիչի 6-րդ սիմֆոնիայի եզրափակիչ մասում
  • Մեծ Բրիտանիայում 1970-ականների ֆուտբոլային չանտ. «Այ, այ, այ, այ《թիմի անվանումը》զիբիլ են
  • Երգը հնչել է «The Amazing Race 28» հաղորդման պրեմիերայում[4]։ Նմանատիպ կատարում նույնպես եղել է «The Amazing Race China 3» հաղորդման 9-րդ սերիայում[5]։
  • Երգը հայտնվում է Netflix-ի «One Day at a Time» շոուի 2-րդ եթերաշրջանի 13-րդ սերիայում՝ «Not Yet» վերնագրով
  • 2018 թվականի Red Dead Redemption 2 տեսախաղում բանդայի մեքսիկացո անդամ Խավիեր Էսկուելան (Գաբրիել Սլոյեր) երգում է այս երգը, և բանդայի մնացած անդամները միանում են կրկներգին 4-րդ գլխում
  • 2020 թվականի նոյեմբերի 24-ին, մարիաչիի տոնակատարության առթիվ, Google Doodle-ը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ընդգրկված էր այս երգը
  • Ռեյնա Լեյը երգել է այս երգը «The Voice» հաղորդման 22-րդ եթերաշրջանում
  • 1943 թվականի Միկի Ռունիի «The Human Comedy» ֆիլմում Անն Այերսը երգում է այս երգը։ Ռունիի կերպարը նրան ուղարկում է տելեգրամ, որով հայտնում է, որ նրա որդին զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում
  • Երգը կատարվել է Սիլվիա Լուիսի կողմից «The Dick Van Dyke Show» շարքի 3-րդ եթերաշրջանի 6-րդ սերիայում՝ «Too Many Stars» անվանումով։

«Cielito lindo huasteco»

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Cielito Lindo»-ն չպետք է շփոթել մեկ այլ հայտնի և ավանդական երգի հետ՝ «Cielito lindo huasteco», որը նաև հայտնի է որպես «Cielito lindo» Լա Ուաստեկայից, Մեքսիկա։ Այս երգը, որը զգալիորեն տարբերվում է վերևում հայտնի տարբերակից, շատ է կատարվել կոնհուեստոս հուաստեկոս կողմից, քանի որ այն համարվում է ամենահայտնի Սոն Հուաստեկո կամ Հուապանգո երգերից մեկը։ Չնայած երաժշտությունը զգալիորեն տարբերվում է, երկու երգերի բառերը ունեն նմանատիպ կառուցվածք, և երկուսն էլ օգտագործում են «cielito lindo» և «ay ay ay ay» արտահայտությունները, սակայն դրանք օգտագործվում են տարբեր տեղերում։

Որոշ երգիչներ, օրինակ՝ Խուլիո Իգլեսիասը, կատարում են այս երգը «De domingo a domingo» վերնագրով, որը վերցված է երգի առաջին բառերից, որոնք երգվում են այդ տարբերակում։ Մի հաճախակի կատարվող տարբերակ օգտագործում է «Árbol de la esperanza, mantente firme» («Հույսի ծառ, մնա հաստատակամ») բառերը, որոնք հայտնվում են Ֆրիդա Կալոյի համանուն նկարում։

Երբեմն մարիաչիները կատարում են «Cielito Lindo»-ի և «Cielito lindo huasteco»-ի համատեղ տարբերակները, որոնք լիովին տարբեր են, և այսպիսով ստեղծվում է որոշակի շփոթություն երկուսի միջև

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Biografía de Quirino Mendoza y Cortés» (Spanish). Sociedad de Autores y Compositores de México (SACM). Արխիվացված է օրիգինալից 2010-11-29-ին. Վերցված է 2009-09-28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Schmidt, Samantha (June 19, 2018). «'Ay Ay Ay Ay': How 'Cielito Lindo,' sung proudly at the World Cup, became a Mexican anthem». The Washington Post. Վերցված է 2019-01-13-ին.
  3. Arturo Ortega Morán, ¡Hasta que me cayó el veinte!: Cielito lindo Արխիվացված 2008-01-23 Wayback Machine, El Porvenir, 30 October 2005
  4. Wigler, Josh (February 12, 2016). «The Amazing Race: Watch An Exclusive Clip From The Season 28 Premiere». Parade. Վերցված է November 26, 2020-ին.
  5. «《极速》霍少迷路甩脸郭晶晶 刘翔变高空飞人». September 9, 2016. Վերցված է November 26, 2020-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիելիտո Լինդո» հոդվածին։