Սիդ Կոմպեադոր
| տեսակ | քանդակ |
|---|---|
| քանդակագործ | Աննա Հայնթ-Հանթինգթոն |
| բարձրություն | 12 մ |
| ժանր | ձիարձան[1] |
| նյութ | մարմար[1] և բրոնզ[1] |
| գտնվելու վայր | Բուենոս Այրես |
| քաղաք | Բուենոս Այրես[1] |
պատկերված են
| |
| 34°36′28″S 58°26′43″W / 34.607806°S 58.445303°W | |
Սիդ Կոմպեադոր (ֆրանսերեն՝ Cid Campeador), հուշարձան Բուենոս Այրեսում։ Բացումը տեղի է ունեցել է 1935 թվականի հոկտեմբերի 13-ին Կաբալյիտո շրջանի Ավենիդա Անխել Գալյարդո փողոցում։ Հիմնադրվել է 11-րդ դարի կաստիլյան ազնվական և ռազմիկ Ռոդրիգո Դիաս դե Վիվարի պատվին, որն առավել հայտնի է որպես Էլ Սիդ[2]։
Հուշարձանը գտնվում է Ավենիդա Գաոնա, Ավենիդա Սան-Մարտին, Ավենիդա Անխել Գալյարդո, Ավենիդա Պուերեդոն և Ավենիդա Դիաս Վալես փողոցների խաչմերուկում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլ Սիդը նստած է իր ձիու՝ Բաբիեկի վրա, աջ ձեռքում պահել է նիզակը, իսկ ձախում` վահանը։ Քանդակի բարձրությունը մոտ 12 մետր է, տեղադրված է մարմարե պատվանդանի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրոնզե քանդակը կերտված է մարմարե հիմքի վրա, որը ամերիկյան քանդակագործ Աննա Հայնթ-Հանթինգթոնի (1876-1973) աշխատանքներից է։ Հուշարձանը ստեղծվել է 1927 թվականին Իսպանիայի Սևիլյա քաղաքում[3], իսկ երկրորդ կրկնօրինակը ուղարկվել է Բուենոս Այրես։ Հուշարձանը լավագույն քանդակներից մեկն է, որը ստեղծվել է կնոջ կողմից։
Քանդակը քաղաքին է նվիրվել Ամերիկայի Իսպանական միության կողմից, որը ստեղծեց նմանատիպ հուշարձան Նյու Յորքում[3]։ Այս ընկերությունը, որը հիմնադրել և գլխավորում է քանդակագործի ամուսինը, այսօր ունի մեծ գրադարան, որում տեղ են գտել իսպանական գրականության կարևորագույն գրքերը։ Քանդակը նավակով հասել է Բուենոս Այրես և կանգնել նավահանգստում, մինչև քաղաքապետարանը կթույլատրեր դրա տեղադրումը։ Ի վերջո, բարձրագույն իշխանությունների մասնակցությամբ պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել 1935 թվականի հոկտեմբերին։ Մարմարը, որից ստեղծվել է քանդակի հիմքը, բերվել է Բուրգոսից՝ Էլ Սիդի ծննդավայրից[4]։
2006-2014 թվականներին քանդակի շրջակայքում որոշ փոփոխություններ են կատարվել, հայտնվել են լրացուցիչ լույսեր։ Քանդակի տեղադրման ութսուներորդ տարեդարձի տոնակատարության շրջանակներում, նախատեսվում է միջնադարյան տոնավաճառ անցկացնել և ժամանակի պարկուճի հուղարկավորությունը կազմակերպել հաջորդ սերնդի համար։
Նմանատիպ կրկնօրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակի կրկնօրինակները գտնվում են նաև այլ քաղաքներում՝ Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Վալենսիայում և Սևիլյայում։
- Նյու Յորք
- Սան-Ֆրանցիսկո
- Վալենսիա
- Սևիլյա
- Սան-Դիեգո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Monumentos de la Ciudad de Buenos Aires en plazas o paseos (իսպ.) — 2021.
- ↑ Էլ Սիդի մասին Բրիտանիկա հանրագիտարանում
- 1 2 Սիդ Կոմպեադոր հուշարձանի պատմություն
- ↑ La Nación”, 14 de otubre de 1935. El monumento al Cid Campeador
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սիդ Կոմպեադոր կատեգորիայում։ |
