Սիդոնի բերդ
Սիդոնի բերդ (արաբ․՝ قلعة صيدا البحرية) | |
---|---|
![]() Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ և crusader castle? |
Տեղագրություն | ![]() |
Վարչական միավոր | Սայդա |
Երկիր | Լիբանան |
Կառուցված | 13-րդ դար |
Կառուցող | Խաչակրաց արշավանքներ |
Ընթացիկ սեփականատեր | Balian Grenier? |
![]() | |
![]() | |
![]() |

Սիդոնի ամրոց (արաբ․՝ قلعة صيدا البحرية), Սիդոնի միջնադարյան ամրոցի ավերակները (Լիբանան)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիդոն քաղաքը գտնվում է Միջերկրական ծովում` Լիբանանի ափերին։ Հին կառույցը ունեցել է կրոնական, քաղաքական և առևտրային նշանակություն։ Այն 13-րդ դարում կառուցվել է ոչ մեծ կղզու վրա խաչակիրների կողմից։ Կղզին ցամաքի հետ կապված էր նեղ, 80 մետր երկարություն ունեցող պարանոցով։ Նախկինում ամրոցի տեղում կառուցված է եղել Մելգարտի(Мелькарт) տաճարը (փյունիկյան տարբերակով Հերակլեսի)։
Ամրոցը քանդվել է մամլուքներիի կողմից։ Նրանք, խաչակիրներից խլելով ամրոցը, ավերել են, բայց հետագայում վերակառուցել են և ավելացրել երկար խճուղի։ Հետագայում բերդը չի օգտագործվել։ Նրա ամենավնասված մասերը նորից վերականգնվել է XVII դարում Ֆահր ադ-Դին II-ի կողմից[1]։
Կա ենթադրություն, որ կղզու վրա, որտեղ կառուցված է ամրոցը, նախկինում գտնվել է Փյունիկիայի թագավորի պալատը և մի քանի ճարտարապետական հուշարձաններ, որոնք ոչնչացել են Ասարխադդոնի կողմից, նաև երկրաշարժերից[2]։ Կղզին քաղաքի վրա հարձակումների ժամանակ ծառայել է որպես ապաստարան[3]։ Մեծ Սիդոնը, Փոքր Սիդոնը, հզոր ամրոցը, աշտարակները և ամրոցները հիշատակվում են ասորեստանյան արքա Սինաքերիբի արձանագրություններում[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր ամրոցը կազմված է երկու աշտարակից` իրար միացված պատով։ Հռոմեական ամրոցներում աշտարակների արտաքին պատերն օգտագործվել են որպես հորիզոնական պաշտպանության տարր, որոնք սովորաբար կառուցվում էին բնակելի տարածքներին մոտ։ Մուտքից ձախ գտնվող արևմտյան ուղղանկյուն աշտարակը առավել լավ է պահպանվել։ Պարուրաձև աստիճանը բարձրանում է դեպի տանիք, որտեղ գտնվում է օսմանյան կայսրության ժամանակներում կառուցված մզկիթը։ Տանիքից հիանալի տեսարան է բացվում դեպի հին քաղաքը և ձկնորսական նավահանգիստը։ Արևելյան կողմի աշտարակը լավ չի պահպանվել։ Այն կառուցվել է երկու փուլով։ Ներքևի մասը թվագրվում է խաչակիրների ժամանակով, իսկ վերևի մասը կառուցված է մամլուքների կողմից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ավստրալիական զորքերը Սիդոնի ծովային ամրոցի շրջանում 1941 թվական
-
Սիդոնի ամրոցը գիշերը
-
Սիդոնի ամրոց
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ MiddeEast Interactive U.S.A.1995-2011.http://www.middleeast.com/sidon.htm
- ↑ 2,0 2,1 Young, P. (2000, Historic cities beneath the sea? Middle East, , 46-47. Retrieved from http://search.proquest.com/docview/220625497?accountid=8555
- ↑ Almashriq. Retrieved from:http://almashriq.hiof.no/lebanon/900/910/919/saida1/history.html
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sidon (Pamphlet), Ministry of Tourism of Lebanon, Arab Printing Press, 2009
- Sea Castle. Lonely Planet Review for sea castle. Lonely Planet
- Sidon.Discover Lebanon. Lebanon Guide.
- Sidon in History. Old engraving of Saida and the Sea-Castle. Al-Mashriq.
- Sidon. Amenagement et urbanisme. Culture and Heritage Report.p 9.2