Սիդնի Պուատյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սիդնի Պուատեից)
Սիդնի Պուատյե
անգլ.՝ Sidney Poitier
1963 թ. լուսանկար
Ծնվել էփետրվարի 20, 1927(1927-02-20)[1][2][3][…]
ԾննդավայրՄայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[4][5][6]
Մահացել էհունվարի 6, 2022(2022-01-06)[7][8][9] (94 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[10][8]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Բահամյան Կղզիներ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կրոնդեիզմ
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր
Ակտիվ շրջան1943
Ամուսին(ներ)Խուանիտա Հարդի (1950–65)
Ջոաննա Շիմկուս (1976–)
Համատեղ ապրող(ներ)Քերոլ Դայան
Երեխա(ներ)Սիդնի Տամիա Պուատյե (ծն. 1973)
Պարգևներ և մրցանակներ
Բրիտանական կայսրութւան շքանշանի ասպետ-կոմանդոր Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր Ազատության նախագահական շքանշան

Մարիան Անդերսոնի պարգև

Henrietta Award

Օսկար լավագույն դերասանի համար

«Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն դրամատիկ դերասան անվանակարգում

«Ոսկե գլոբուս» Սեսիլիա Բ․ Դե Միլի մրցանակ

AFI կյանքի նվաճումներ մրցանակ

Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ կինեմատոգրաֆում ներդրման համար

Գրեմմի մրցանակ Լավագույն արտասանած խոսք ալբոմի համար

NAACP Image Award for Outstanding Actor in a Television Movie, Mini-Series or Dramatic Special?

NAACP Image Award փառքի սրահ

Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար

Սպիմգարնի մեդալ

[11]

Սև կինեմատոգրաֆիստների փառքի սրահ

Պոլ Ռոբսոնի մրցանակ

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Արծաթե արջ

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

BAFTA Academy Fellowship Award

Արծաթե արջ

Մայամիի համալսարանի պատվավոր դոկտոր

[12]

Արծաթե պատյան լավագույն դերասանի համար

Audie մրցանակ հեղինակի կողմից պատմելու համար

և

Coretta Scott King Award?

[13]

Սիդնի Պուատյե (անգլ.՝ Sidney Poitier, փետրվարի 20, 1927(1927-02-20)[1][2][3][…], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[4][5][6] - հունվարի 6, 2022(2022-01-06)[7][8][9], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[10][8]), ամերիկացի դերասան, նաև ռեժիսոր, Օսկարի դափնեկիր։ Առաջին սևամորթ դերասանն է, որն ստացել Օսկար լավագույն դերասանի համար մրցանակը։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդնի Պուատյեն ծնվել է Մայամիում, Բահամյան ծագում ունեցող ծնողների ընտանիքում։ Մանկությունն անցել է Բահամյան Կղզիների Քեթ կղզում։ ԱՄՆ է կրկին տեղափոխվել 15 տարեկանում։ Սկզբում նա խաղացել է թատրոնում և չնայած խիստ ընդգծված խոսքային շեշտադրմանը (ակցենտ), Պուատյեն ԱՄՆ-ում ձեռք է բերում ճանաչում, մասնավորապես խաղալով «Պորգի և Բեսս» ներկայացման մեջ։

Ապա սկսվում է նկարահանվել կինոյում որպես հավասար հանդես գալով սպիտակամորթ դերասանների հետ («Չխոնարհվող գլուխներ», Թոնի Քերթիսի հետ)։ Սևամորթների իրավունքների պաշտպանության պայքարի ժամանակներում, Պուատյեն դարձավ առաջին սևամորթ դերասանը, ում հոնորարները արդեն հավասարվեցին մյուս դերասանների հոնորարների հետ։ («Սովորեք սիրով», 1967)։

1960 ական թթ. վերջին Պուատյեն նկարահանվեց մի քանի հայտնի ֆիլմերում, որտեղ արծարծվում էին ռասսսայական խտրականության հարցեր, «Գուշակի, ով է գալու ճաշին», «Տոթ հարավային գիշերվա ժամանակ», որը ստացավ Օսկար լավագույն ֆիլմի համար մրցանակ, և մի քանի տարից անց նկարահանվեց այս ֆիլմի երկու շարունակություն՝ «Իմ անունն է միստր Թիբս» (1970) և «Կազմակերպություն» (1971)։ Սկսած 1970-ական թթ. Պուատյեն սկսվում է զբաղվել նաև ռեժիսորական աշխատանքներով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականի ապրիլի 29-ին ամուսնանում է Խուանիտա Հարդիի հետ և 1973 թ. ծնվում է նրանց աղջիկը՝ Սիդնի Տամիա Պուատյեն, ով դարձավ դերասանուհի։ Նրա մասնակցությամբ ֆիլմերից կարելի է առաձնացնել Քվենտին Տարանտինոյի «Մահվան ապացույց» ֆիլմը։ Պուատյեն և Հարդին ամուսնալուծվում են 1965 թվականին։

1976 թվականից ամուսնացած է լիտվա-հրեական ծագումով կանադացի դերասանուհի Ջոաննա Շիմկուսի հետ (Ռոբեր Էնրիկոյի «Արկածներ որոնողները» ֆիլմում Լետիսիա Վայսի դերակատար)։ Ամուսնությունից հետո Շիմկուսը չի նկարահանվում։

1997 թվական Սիդնի Պուատյեն նշանակվում է Ճապոնիայում և Բահամյան կղզիներում ԱՄՆ-ի դեսպան երկար տարիներ զբաղեցրել է այդ պաշտոնը։ Նա նաև Բահամյան կղզիներում ՅՈւՆԵՍԿՕ-ի մշտական ներկայացուցիչն է եղել։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է ընդհանուր թվով 54 ֆիլմում, 9 ֆիլմի ռեժիսոր է։
Առավել նշանավոր ֆիլմերից են.

տարի ֆիլմ ռեժիսոր խաղընկերներ
1955 «Դպրոցական ջունգլիներ» Ռիչարդ Բրուքս Պոլ Մազուրսկի
1956 «Քաղաքային սահման» Մարտին Ռիտ Ջոն Կասսավետիս
1958 «Չխոնարհվող գլուխներ» Սթենլի Կրամեր Թոնի Քերթիս
1963 «Վիկինգների նավերը» Ջեք Կարդիֆ Ռիչարդ Ուիդմարկ
1963 «Դաշտային շուշաններ»
1965 «Երբևէ պատմված պատմություններից ամենամեծը» Ջորջ Սթիվենս
Դևիդ Լին
Չառլթոն Հեսթոն
Մաքս ֆոն Սյուդով
Խոսե Ֆերրեր
Թելլի Սավալաս
Մարտին Լանդաու
1967 «Տոթ հարավային գիշերվա ժամանակ» Նորման Ջուիսոն Ռոդ Սթայգեր
1967 «Գուշակիր, ով է գալու ճաշին» Սթենլի Կրամեր Սփենսեր Թրեյսի
Քեթրին Հեփբորն
1988 «Մահացու կրակ» Ռոջեր Սփոթիսվուդ Թոմ Բերինջեր
1997 «Շնագայլը» Մայքլ Քեյթոն Ջոնս Բրյուս Ուիլիս
Ռիչարդ Գիր
Ջեք Բլեք

Մրցանակներ և վարկանիշային ցանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդնի Պուատյեն ստացել է ընդհանուր թվով 26 կինոմրցանակ, ներակայցված է եղել ևս 25-ի, որոնց թվում 3 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 2-ը լավագույն դերասան և Օսկար կինոյում ունեցած ավանդի համար։ 10 անգամ ներակայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 3-ը, 6 անգամ ներկայացվել է BAFTA-ի, ստացել 1-ը, 2 անգամ ներկայացվել է Էմմիի։ Ստացել է նաև Բեռլինի կինոփառատոնի 2 մրցանակ, Սան Սեբաստիանի կինոփառատոնի 1 մրցանակ և այլն։

Կինոմրցանակներից բացի Պուատյեն ստացել է նաև ԱՄՆ նախագահի ազատության մեդալ և Բրիտանական կայսրության պատվո շքանշան, սըր կոչում։

Վարկանիշային ցանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդնի Պուատյեն ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված տարբեր ցանկերում հետևյալ տեղերում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդնի Պուատյե» հոդվածին։