Սիդնի Դրյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիդնի Դրյու
Sidney Drew, Metro Drew Comedies 1916.jpg
Ծննդյան թիվ՝օգոստոսի 28, 1863(1863-08-28)[1][2]
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանի թիվ՝ապրիլի 9, 1919(1919-04-09)[1][2] (55 տարեկան)
Վախճանի վայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, դերասան, կինոդերասան, սցենարիստ և կինոպրոդյուսեր
IMDb։ID 0237713
Mrandmrssidneydrew.jpg

Սիդնի ՈՒայթ Դրյու (անգլ.՝ Sidney White Drew, օգոստոսի 28, 1863(1863-08-28)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 9, 1919(1919-04-09)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ռեժիսոր, համր կինոյի դերասան, հայտնի է հիմնականում որպես Պարոն և տիկին Սիդնի Դրյու (անգլ.՝ Mr. & Mrs. Sidney Drew):

Taking a Rest - His First Tooth.jpg

Նրա ծննդյան պատմությունը դեռ այնքան էլ պարզ չէ։ Նրա մայրը՝ հայտնի դերասանուհի և մանկավարժ Լուիզա Դրյուն, պնդում էր, որ իրեն որդեգրել է 1862 թվականին իր ամուսնու մահից անմիջապես հետո։ Հայտնի է, որ նրա մայրը հոր մահից հետո որոշ ժամանակով անհետացել է երկրից, ինչից հետո Ֆիլադելֆիայում հայտնվել է արդեն երեխա Սիդնիի հետ։

Սիդնի Դրյուի կինոկարիերան մեկնարկել է 1911 թվականին «Kalem Company» ստուդիայում, երբ ձևավորվել է նրա կատակերգական դուետը առաջին տիկնոջ՝ Գլեդիս Ռանկինի հետ[3]։ 1913 թվականին նա սկսել է աշխատել «Vitagraph» ստուդիային, որտեղ շուտով մեծ հաջողության են հասել կատակերգական բազմաթիվ կարճամետրաժ Ֆիլմեր նրա մասնակցության շնորհիվ։ Կնոջ մահից հետո 1914 թվականի հունվարին նա որոշ ժամանակ համագործակցել է դերասանուհի Կլարա Քիմբոլլ Յանգի հետ, իսկ 1917 թվականին ամուսնացել է Լյուսիլ Մաքվեյի հետ, որը դարձել է նրա նոր տիկին Դրյուն[4]։ Ինչպես դուետը նրանք շարունակում են հաջող ելույթները հաջորդ երկու տարում։ 1918 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրանսիայում ողբերգական կերպով զոհվել է դերասանի 26-ամյա որդին։ Սիդնի Դրյուն այդպես էլ չկարողացավ ապաքինվել կորստից, և 1919 թվականի ապրիլին մահացավ 55 տարեկանում[5]։ Նրա կինը՝ Լյուսիլ Մաքվեյը, մահացել է 1925 թվականին 35 տարեկանում քաղցկեղից։ 1960 թվականին կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար դերասանը արժանացել է աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. Beasley, David (2002). McKeee Rankin and the Heyday of the American Theater pp. 101—102.
  4. Sidney Drew: North American Theatre Online
  5. «Sidney White Drew»։ www.findagrave.com։ Վերցված է սեպտեմբերի 22, 2019