Սիդերիտ
Արտաքին տեսք
Սիդերիտ | |
---|---|
![]() | |
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | FeCO₃ |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 5.AB.05[1] |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղային համակարգ | եռանկյունային բյուրեղային համակարգ |
Մոոսի կարծրություն | 4 ± 0,5 |
Ենթակատեգորիա | կալցիտային խումբ[2] |
Սիդերիտ (հունարեն՝ σίδηρΟς), երկաթային սպաթ, միներալ, երկաթի կարբոնատ, քիմիական բաղադրությունը՝ FeCO3։ Պարունակում է 62,01% FeO և 37,99% CO2։ Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Առաջացնում է ռոմբոէդրիկ, թիթեղաձե, պրիզմատիկ, սկալենոէդրիկ բյուրեղներ, որոնք հազվադեպ են հանդիպում։ Սովորաբար լինում են հատիկավոր ագրեգատների, կոնկրեցիաների, հողախառն կուտակների և այլ ձևերով։ Գոյացնում է շերտեր, երակներ և տձև մարմիններ։ Գույնը դեղնասպիտակ է, մոխրագույն, կանաչա–մոխրագույն, հողմնահարման դեպքում՝ սպիտակ, կարծրությունը՝ 4,5, խտությունը՝ 3960 կգ/մ³։ Ըստ առաջացման պայմանների տարբերում են հիդրոթերմալ, սեդիմենտոգեն և մետամորֆացված։ Երկաթի հանքանյութի կարևոր միներալ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |