Սիգմայաձև հաստ աղիք
Սիգմայաձև հաստ աղիք | |
---|---|
![]() Սիգմայաձև աղին ցուցադրված է կապույտով | |
![]() Սիգմայաձև աղու պրոյեկցիան մարդու մարմնի վրա | |
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | segment of colon?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | colon? |
Զարկերակ | inferior mesenteric artery? |
Նյարդայնացած | Ողնուղեղային նյարդեր և inferior mesenteric ganglion? |
Միանում է | descending colon? և ուղիղ աղիք |
MeSH | A03.556.124.526.356.668 և A03.556.249.249.356.668 |
Foundational Model of Anatomy | 14548 |
Terminologia Anatomica 98 | A05.7.03.007 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] |
Սիգմայաձև հաստ աղիք կամ կոնքային հաստ աղիք (լատին․՝ colon sigmoideum), հաստ աղիքի մաս, որն ամենամոտն է ուղիղ աղիքին և հետանցքին։ Այն կազմում է մի կիսաօղ, որի երկարությունը միջինում 35-40 սմ է: Կիսաօղը սովորաբար ձևավորվում է հունարեն սիգմա (ς) տառի կամ լատիներեն S տառի նման (այսպես՝ sigma + -oid)։ Հաստ աղիքի այս հատվածը սովորաբար գտնվում է կոնքի խոռոչում, սակայն շարժման ազատության պատճառով այն կարող է տեղակայվել որովայնի խոռոչում։ Սիգմայաձև հաստ աղիքը շարունակվում է որպես ուղիղ աղի[3]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիգմայաձև աղիքը սկսվում է փոքր կոնքի վերին բացվածքից, որտեղ այն միաձուլվում է զստաղիքին և լայնակի անցնում սրբանային խոռոչի առաջային մասով դեպի կոնքի աջ կողմը[4]:
Այնուհետև այն ոլորվում է իր վրա և թեքվում դեպի ձախ՝ հասնելով միջին գծին սրբոսկրի երրորդ մասի մակարդակում, որտեղ ծռվում է ներքև և ավարտվում ուղիղ աղիքում։
Սիգմայաձև աղու գործառույթն է հեռացնել պինդ և գազային թափոնները աղեստամոքսային համակարգից։ Դեպի հետանցք տանող ոլորապտույտ ուղին թույլ է տալիս գազը կուտակել վերին կամարաձև հատվածում, ինչը հնարավորություն է տալիս հաստ աղիքին արտազատել գազը՝ առանց միաժամանակ կղանքի արտազատման[5]։
Ծածկույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիգմայաձև հաստ աղիքն ամբողջությամբ շրջապատված է որովայնամզով (հետևաբար, ռետրոպերիտոնեալ չէ), որը ձևավորում է միջընդերք (սիգմայաձև աղու միջընդերք), որի երկարությունը նվազում է օրգանի կենտրոնից դեպի ծայրերը։ Ծայրերում միջընդերքն անհետանում է, այնպես որ սիգմայաձև հաստ աղին ֆիքսված է զստաղու և ուղիղ աղիքի հետ միացման կետերում, սակայն ունի շարժման զգալի ազատություն իր կենտրոնական հատվածում։
Անոթավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիգմայաձև աղին անոթավորվում է ստորին միջընդերային զարկերակի (որովայնային աորտայի կենտ ճյուղ) ճյուղով՝ ձախ խթաղիքային զարկերակով (լատին․՝ a. colica sinistra)։ Անոթավորում են նաև 2-3 սիգմայաձև զարկերակները (լատին․՝ aa. sigmoideae), որոնք նույնպես միջընդերային ստորին զարկերակի ճյուղերն են[6]։
Նյարդավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարասիմպաթիկ նյարդավորում սիգմայաձև հաստ աղիքը ստանում է կոնքային ընդերային ճյուղերով։ Սիմպաթիկ նյարդավորում ստանում է գոտկային ընդերային նյարդերով՝ միջընդերային ստորին հանգույցից։
Հարաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիգմայաձև հաստ աղիքի հետևում գտնվում են արտաքին զստային անոթները, ձվարանը, փականցքային նյարդը, ձախ տանձաձև մկանը և ձախ սրբոսկրային նյարդային հյուսակը։
Առջևից տղամարդկանց մոտ միզապարկից, իսկ կանանց մոտ արգանդից սիգմայաձև հաստ աղիքը բաժանված է բարակ աղիքի մի քանի գալարներով։
Կլինիկական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիվերտիկուլոզը հաճախ առաջանում է սիգմայաձև հաստ աղիքում՝ կապված ներլուսանցքային ճնշման բարձրացման և հաստ աղիքի պատի թուլացած հատվածների հետ։ Այն հեմատոշեզիայի առաջացման տարածված պատճառ է։
Աղիների ոլորում առաջանում է, երբ աղիքի մի հատված պտտվում է իր միջընդերքի շուրջը, ինչը կարող է հանգեցնել խցանման և ինֆարկտի։ Տարեցների մոտ աղիների ոլորումը սովորաբար առաջանում է սիգմայաձև հաստ աղիքում, մինչդեռ նորածինների և երեխաների մոտ այն ավելի հավանական է աղիների միջին բաժնում։ Ոլորումը կարող է ինքնուրույն ուղղվել, կամ պտույտը կարող է շարունակվել մինչև աղիքի արյան մատակարարման լրիվ դադարը։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեկտրոմանոսկոպիա
- Աղեդիտում
- Համակարգչային շերտագրություն
- ՄՌՇ (մագնիսառեզոնանսային շերտագրություն)
- Իրրիգոսկոպիա
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
1․ Վերել հաստ աղի
2․ Լայնական հաստ աղի
3․ Վայրէջ հաստ աղի
4․ Սիգմայաձև աղի 5․ Ուղիղ աղի -
Զստաղիքը, սիգմայաձև կամ կոնքային հաստ աղիքը և ուղիղ աղիքը տեսանելի են առջևից՝ ցայլոսկրերի և միզապարկի հեռացումից հետո
-
Կնոջ իրանի ստորին հատվածի սագիտալ կտրվածք․ աջ սեգմենտ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ http://www.bartleby.com/107/249.html
- ↑ Покровский Г. А., Крылова H. В. Сигмовидная кишка // Большая медицинская энциклопедия / под ред. Б.В. Петровского. — 3-е изд.
- ↑ Л. И. Волкова, Е. А. Добровольская Анатомия человека / под ред. М. Р. Сапина. — 4-е изд. — Москва: Медицина, 1997. — Т. 1. — С. 431. — 544 с. — ISBN 5-255-04443-3
- ↑ «Сигмоидит» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2023-06-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Борзяк Э. И. Анатомия человека / под ред. М. Р. Сапина. — М.: Медицина, 1997. — Т. 2. — С. 156. — 560 с. — ISBN 5-225-4444-1
|