Սիբիրյան հյուսիսային խոզերի ցեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիբիրյան հյուսիսային խոզերի ցեղ (ռուս.՝ Cибиpcкaя ceвepнaя), մսաճարպատու խոզերի ցեղ։ Առաջին անգամ բուծվել է Խորհրդային Միության Սիբիրի անասնաբուծության գիտահետազոտական ինստիտուտի տնտեսություններում և Տոմսկի մարզի կոլտնտեսություններում, տեղական մերունների ու սպիտակ խոշոր խոզերի ցեղի վարազների տրամախաչումից։

Խոզերը հարմարված են Սիբիրի խստաշունչ կլիմայական պայմաններին։ Մարմինը ծածկված է երկար և խիտ մազերով։ Գույնը սպիտակ է։ Վարազների միջին կենդանի զանգվածը՝ 300—330 (երբեմն՝ 400), իսկ մերուններինը 225-250 կգ է։ Մերունների մեկ ծնի պտղատվությունը 10—12 խոճկոր է։ Մատղաշները մսային բտման դեպքում 6 ամսականում կշռում են մինչև 100 կգ, 1 կգ քաշաճի համար կերի ծախսը 3,8—4 կերային միավոր է։ Մպանդային ելքը 70—75, իսկ մսի ելքը 50—56% է։ Ցեղն օգտագործվում է խոշոր սպիտակ և լանդրասի հետ արտադրական տրամախաչման մեջ։

Բուծվում է Սիբիրում և Հեռավոր Արևելքում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 357