Jump to content

Սիբիլ Դանինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիբիլ Դանինգ
Ծնվել էմայիսի 24, 1947(1947-05-24)[1] (78 տարեկան)
ԾննդավայրՎելս, Վերին Ավստրիա, Ավստրիա[2][3][4]
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, մոդել և կինոդերասանուհի
Ժանրերվեսթեռն
Պարգևներ և մրցանակներ
sybildanning.net

Սիբիլ Դանինգ (գերմ.՝ Sybil Danning), իսկական անունը՝ Սիբիլե Յոհաննա Դանինգեր (գերմ.՝ Sybille Johanna Danninger. մայիսի 24, 1947(1947-05-24)[1], Վելս, Վերին Ավստրիա, Ավստրիա[2][3][4][6]), ավստրիացի դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1952 թվականի մայիսի 24-ին Վերին Ավստրիայի Վելս քաղաքում[6]՝ ամերիկա-գերմանա-դանիական ծագում ունեցող ընտանիքում։ Սիբիլի հայրը նրա ծնվելուց առաջ մեկնել էր Միացյալ Նահանգներ ու չի վերադարձել, մայրը հետագայում ամուսնացել էր ամերիկացի մի մայորի հետ, և դա աղջկան հնարավորություն է տվել բնակության վայրը հաճախակի փոխելու, այդ թվում՝ շրջելու Միացյալ Նահանգներում։

14 տարեկանից Սիբիլն աշխատել է իր հորեղբոր մոտ՝ որպես ատամնաբույժի օգնական, երկու տարի անց տեղափոխվել է Վիեննա, որպեսզի ազատվի տանը տիրող չափազանց մեծ խստությունից։

1968 թվականին Սիբիլը կատարել է իր նորամուտը կինոյում՝ խաղալով Լորելեյի դերը «Դե, սիրելի թռչնակներ» ֆիլմում։ 1980 թվականին Դանինգը «Ճակատամարտ աստղերից անդին» ֆիլմում տպավորիչ կերպով մարմնավորեց Սենթ-Էքսմինի կերպարը, որի համար նա արժանացավ Սատուրն մրցանակի (1981): Ընդհանուր առմամբ նա դերակատարումներով հանդես է եկել 78 ֆիլմերում ու հեռուստասերիալներում։

1970-ականների երկրորդ կեսին և 1980-ականներին Սիբիլ Դենինգը, որ արդեն հասել էր սեքս սիմվոլի կարգավիճակի, լուսանկարվել է աշխարհի հանրահայտ տղամարդկային ամսագրերի, այդ թվում՝ Playboy[7], High Society-ի, Prevue-ի և մի շարք այլ ամսագրերի համար[8]:

Սիբիլը նաև ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր է։

2002-ից մինչև 2003 թվականը եղել է հոկեյի SC Riessersee գերմանական ակումբի փայատերերից մեկը, ամերիկացի երեք խաղացող է բերել թիմ, հասել նրան, որ SC Riessersee-ն վերադարձել է Vice Championship[9]:

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականից Սիբիլն ամուսնացած է Հորստ Լասսեի հետ[10]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Sybil Danning dans La dame rouge tua sept fois (1972).
Sybil Danning dans La dame rouge tua sept fois (1972).
Sybil Danning, Pia Giancaro et Barbara Bouchet dans La dame rouge tua sept fois (1972).
Sybil Danning, Pia Giancaro et Barbara Bouchet dans La dame rouge tua sept fois (1972).
Sybil Danning en 2006.
Sybil Danning en 2006.
Sybil Danning en 2018.
Sybil Danning en 2018.
  • 1968 Դե, սիրելի թռչնակներ / Komm nur, mein liebstes Vögelein / Լորելեյ
  • 1973 - Երեք հրացանակիրներ / The Three Musketeers / Յուջինի
  • 1973 - Էմիգրանտը / L'emigrante / Պամելա
  • 1974 - Չորս հրացանակիրներ / The Four Musketeers - Յուջինի
  • 1975 - Դերիք / Derrick / Իրինա Հաուզման
  • 1976 - Աստծո զենք / God's Gun - Ջիննի
  • 1979 - Օդանավակայան-79. «Կոնկորդ» / The Concorde... Airport '79 / Էմի
  • 1979 - Երկնաքար / Meteor / դահուկորդուհի
  • 1980 - Ճակատամարտ աստղերից անդին / Battle Beyond the Stars / Սենտ Էքսմին
  • 1981 - Սալամանդր / The Salamander / Լիլի Անդերս
  • 1983 - Կանայք ճաղավանդակի հետևում (Շղթայված սիրտ) / Chained Heat / Էրիկա
  • 1983 - Հերակլես / Hercules / Արիադնա
  • 1983 - Գլադիատորների հրաշալի յոթնյակը / I sette magnifici gladiatori / Յուլյա
  • 1984 - Կրակի հետ են խաղում / They're Playing with Fire / Դիանա Սթիվենս
  • 1984 - Կասկադյորները / / The Fall Guy / Կարինա
  • 1985 - Մալիբու ճեպընթացը / Malibu Express / կոմսուհի Լուսիանա
  • 1985 - Ոռնոցը 2 / Howling II: Your Sister Is a Werewolf Սթիրբա
  • 1986 - Դամբանը / The Tomb / Ջեյդ
  • 1986 - Ուղղիչ գաղութի աղջիկները / Reform School Girls / վերակացու կին
  • 1987 - Ամազոնուհիները Լուսնի վրա / Amazon Women on the Moon / թագուհի Լարա
  • 2007 - Գրայնդհաուս / Grindhouse / Գրեթխեն Կրուպ
  • 2007 - Հելոուին / Halloween / բուժքույր Ուայն
  • 2009 - Որջը (հեռուստասերիալ / The Lair / ֆրաու ֆոն Հեսս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #101382802X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 https://www.italian-cinema.com/sybil-danning/
  3. 3,0 3,1 3,2 Գերմանիայի ազգային գրադարան — 1912.
  4. 4,0 4,1 4,2 https://sybildanning.net/biography.html
  5. https://web.archive.org/web/20110715155800/http://razzies.com/asp/content/XcNewsPlus.asp?cmd=view&articleid=23
  6. 6,0 6,1 «New York, New York Passenger and Crew Lists, 1909, 1925-1957». FamilySearch. «Sybille J Danninger, Immigration, 1952, New York City, New York, United States, Female, 5, Austrian»
  7. «PLAYBOY ENTERTAINMENT FOR MEN N° 8». abebooks.com. AbeBooks. Արխիվացված է օրիգինալից 14 September 2024-ին. Վերցված է 14 September 2024-ին. «Sultry Sybil Danning queen of the action flicks heats up a ten-page pictorial»
  8. «Раздел Gallery официального сайта Сибил Даннинг». Արխիվացված է օրիգինալից 2019-09-01-ին. Վերցված է 2019-09-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Von Dino Reisner (2002-12-30). «Riessersee, der Onkel aus Amerika und das Ziel: Aufstieg in die DEL: – WELT». Die Welt. Վերցված է 2016-10-22-ին.
  10. https://www.famousfix.com/topic/sybil-danning/dating. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |data dostępu= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |język= ignored (օգնություն); Unknown parameter |opublikowany= ignored (|agency= suggested) (օգնություն); Unknown parameter |tytuł= ignored (|title= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիբիլ Դանինգ» հոդվածին։