Սիբիլլա Ալերամո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիբիլլա Ալերամո
Sibilla Aleramo.jpg
Ծննդյան անունիտալ.՝ Rina Faccio
Ծնվել էօգոստոսի 14, 1876(1876-08-14)[1][2][3][4][5]
ԾննդավայրԱլեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա
Վախճանվել էհունվարի 13, 1960(1960-01-13)[1][2][3][4][5] (83 տարեկանում)
Վախճանի վայրՀռոմ, Իտալիա
Գրական անունSibilla Aleramo
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուիտալերեն[1]
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա[6]
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
ՊարգևներՎիարեջո մրցանակ
ԱզգականներAdele Faccio?
Sibilla Aleramo Վիքիպահեստում

Սիբիլլա Ալերամո (իտալ.՝ Sibilla Aleramo, 14 օգոստոս, 1876, Ալեսանդրիա, Իտալիա - հունվար 13, 1960, Հռոմ, Իտալիա) իտալացի գրող և ֆեմինիստ, Վիարեջո մրցանակի դափնեկիր: Առավել հայտնի է 19-րդ դարի վերջին իտալացի կնոջ կյանքի մասին իր ինքնակենսագրական աշխատանքով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիբիլլա Ալերամոն ծնվել է Ալեսանդրիա գավառում և ի ծնե՝ Ռինա Ֆաչչո (իտալ.՝ Rina Faccio): 16 տարեկանում նա ստիպված էր հեռանալ դպրոցից և ամուսնանալ մի տղամարդու հետ, որը բռնաբարել էր նրան[7]: 1901 թվականին Ալերամոն որոշում կայացրեց լքել ամուսնուն և իր որդուն և տեղափոխվել Հռոմ, ինչը հետագայում նկարագրեց իր գրքում: Հռոմում նա գտնվում էր քաղաքական և գեղարվեստական միջավայրում, գրելով ֆեմինիստական և հոմոսեքսուալ թեմաներով աշխատություններ: Ալերամոն մասնակցություն էր ունենում Հռոմի շրջանում ժողովրդական դպրոցների ստեղծմանը: Նամակագրական կապ ուներ Մ.Գորկու և Մ.Ֆ. Ադրեևայի, որոնց հետ նա ծանոթացել էր 1912 թվականին Սորրենտոյում: Ծանոթ էր Վյաչեսլավ Իվանովի հետ: Մտերիմ էր բժիշկ, գրող և թարգմանիչ Օլգա Սինյորելլի (Ռասնեվիչ) (Olga Signorelli) հետ: 1908 թվականին կանանց հերթական հավաքներից մեկի ժամանակ Ալերամոն հանդիպեց Կորդուլա Լինա Պոլետտիին և նրանց լեսբիական կապը, որը տևեց մեկ տարի, հիմք հանդիսացավ Ալերամոյի «Անցում» ( իտալ.՝ Il passaggio) նոր վեպի համար: Ալերամոյի և Պոլետտի անձնական նամակագրությունն ավելի ուշ հետաքրքրության առարկա դարձավ հետազոտողների համար, քանի որ երկուսն էլ անկանխակալ կարծիք էին արտահայտում հոմոսեքսուալ հարաբերությունների մասին: Ավելի ուշ նա "Իտալիա-ԽՍՀՄ" կազմակերպության ակտիվ անդամ էր: 1952 թվականին այցելեց ԽՍՀՄ:

Արդյունքում Սիբիլլա Ալերամոն դարձավ ամենաականավոր իտալացի ֆեմինիստուհիներից մեկը: Տարեց հասակում նա ճանապարհորդում էր Եվրոպայում, Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո դարձավ Իտալիայի կոմունիստական կուսակցության անդամ: Վախճանվեց 83 տարեկան հասակում՝ Հռոմում՝ երկարատև հիվանդությունից հետո:

Կերպարը ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին ռեժիսոր Միքելե Պլաչիդոն նկարահանեց «Un viaggio chiamato amore» ֆիլմը, որտեղ նկարագրվում է Ալերամոյի և Դինո Կամպանոյի սիրավեպը:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Una donna (1906) / Կին
  • Il passaggio (1919) / Անցում
  • Momenti (1921) / Պահեր
  • Andando e stando (1921) / Քայլոլվ և կանգ առնելով
  • Trasfigurazione (1922) / Կերպարանափոխություն
  • Endimione (1923) / Էնդիմիոն, պիես
  • Amo dunque sono (1927) / Սիրում, ուրեմն գոյություն ունեմ
  • Poesie (1929) / Բանաստեղծություններ
  • Gioie d’occasione (1930) / Պատահական բերկրանք
  • Il frustino (1932) / Ճիպոտ
  • Sì alla terra (1935) / Այո ՝ հողին
  • Orsa minore (1938) / Փոքր Արջ
  • Dal mio diario (1946) / Իմ օրագրից
  • Selva d’amore (1947) / Սիրային սելվա
  • Il mondo è adolescente (1949) / Դեռահաս աշխարհ
  • Aiutami a dire (1951) / Օգնիր ինձ ասել
  • Gioie d’occasione e altre ancora (1954) / Ավելի շատ պատահական ուրախություններ
  • Luci della mia sera (1956) / Իմ երեկոյի լույսը
  • Lettere (1958) / Նամակներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 http://www.treccani.it/enciclopedia/faccio-rina-pseud-sibilla-aleramo_(Dizionario_Biografico)/
  5. 5,0 5,1 FemBio
  6. LIBRIS — 2012.
  7. Richard Drake Sibilla Aleramo and the Peasants of the Agro Romano: A Writer's Dilemma // Journal of the History of Ideas. — апрель — июнь 1990. — Т. 51. — № 2. — С. 255-272.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Литературная энциклопедия. Т.1. М., 1962. С. 148.
  • Потапова З.М. Прогрессивная литература Италии. В сб. Прогрессивная литература стран капитализма в борьбе за мир. М., 1952.
  • Письмо М. Ф. Андреевой — Сибилле Алерамо (7 октября 1912, Капри) в сб. «Архив А. М. Горького», т. VIII, стр. 248.
  • Pier Luigi Cavalieri, Sibilla Aleramo, Gli anni di “Una donna”. Porto Civitanova 1888-1902, Ancona, Affinità Elettive, 2011 ISBN 978-88-7326-184-1
  • Robert Aldrich and Garry Wotherspoon Who’s Who in Gay and Lesbian History, from Antiquity to World War II. — Routledge. — London, 2001. — ISBN 978-0-415-25369-7
  • Pickering-lazzi, Robin (1995). Mothers of Invention: Women, Italian Fascism, and Culture. Minneapolis: University of Minnesota Press. pp. 137–165.
  • Matilde Angelone, L'apprendistato letterario di Sibilla Aleramo con novelle inedite, Liguori, 1987. ISBN 88-207-1565-1
  • René de Ceccatty, Sibilla: vita artistica e amorosa di Sibilla Aleramo, Milano, Mondadori, 1992

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]