Սիբիլա Պետլևսկի
Սիբիլա Պետլևսկի խորվ.՝ Sibila Petlevski | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 11, 1964 (62 տարեկան) |
| Ծննդավայր | Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
| Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Զագրեբի համալսարան |
| Անդամակցություն | Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա |
| Պարգևներ | |
| Կայք | sibilapetlevski.com |
Սիբիլա Պետլևսկի (խորվաթերեն՝ Sibila Petlevski.մայիսի 11, 1964, Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), մակեդոնական ծագմամբ խորվաթ բանաստեղծուհի, արձակագիր, թատերագիր, Խորվաթիայի դրամատիկ արվեստների ակադեմիայի և Զագրեբի համալսարանի պրոֆեսոր:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1964 թվականի մայիսի 11-ին Զագրեբում[1]: Անվանի նկարիչ Օրդան Պետլևսկու և նկարչուհի Բիսերկա Բարետիչի դուստրն է[2]: 1988 թվականին ավարտել է Զագրեբի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետը՝ ստանալով համեմատական գրականության և անգլերենի բակալավրի աստիճան: 1991 թվականին այդ նույն բուհից ստացել է մագիստրական աստիճան: 1996 թվականին դոկտորական ատենախոսություն է պաշտպանել «Մոդեռնիզմ. նմուշներ խորվաթական թատրոնից ու դրամայից և դրանց համատեքստը Կենտրոնական Եվրոպայում» թեմայով[3]: Ֆրանսիական Մալարմեի ակադեմիայի / L'Académie Mallarmé (fr) և Պոեզիայի եվրոպական ակադեմիայի / l'Académie Européenne de Poésie անդամ է, 2001-2005 թվականներին եղել է խորվաթական PEN կենտրոնի նախագահը, 2002-2007 թվականներին՝ միջազգային PEN ակումբի՝ PEN International-ի անդամ[4]: Եղել է նաև Եվրոպական միության գրականության մրցանակաբաշխության ժյուրիի անդամ[5]: Խորվաթիայի դրամատիկ արվեստների ակադեմիայի և Զագրեբի համալսարանի պրոֆեսոր է[2]: Մրցանակների արժանացած նրա պոեզիան համեմատվում է Ադրիանա Շկունցայի (hr), Գորդանա Բելիչի, Միլանա Վուկովիչ Ռունյիչի (hr), Դուբրավկա Տոլիչի / Dubravka Oraić Tolić ստեղծագործությունների հետ[6][7]:
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վլադիմիր Նազորի անվան մրցանակ, գրականության և արվեստի բնագավառների համար սահմանված խորվաթական ազգային ամենամյա մրցանակ (1993)[8]
- Պետար Բրեցիչի անվան մրցանակ թատերագիտական ուսումնասիրությունների համար (2001)[8]
- tportal prize՝ խորվաթական լավագույն վեպի համար[9]
- Teatar.hr մրցանակ - Տարվա անձնավորություն (2013)
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոեզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էսսեներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Messerli, Douglas (1995). 50, a Celebration of Sun & Moon Classics (անգլերեն). Sun & Moon Press. էջ 341. ISBN 978-1-55713-152-2.
- 1 2 Dugandzija, Mirjana (2020 թ․ սեպտեմբերի 6). «'Nisu ni revolucije što su bile. Ljudi izlaze na ceste i bune se protiv razuma! Protiv maske'». Վերցված է 2022 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Petlevski, Sibila (1996). Modernizam: primjeri iz hrvatskog kazališta i drame i njihov srednjoeuropski kontekst: doktorska disertacija (Thesis). Zagreb: S. Petlevski.
- ↑ «Sibila Petlevski». www.sibilapetlevski.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «| EU Prize for Literature». www.euprizeliterature.eu. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Ramet, Sabrina P. (2010 թ․ նոյեմբերի 1). Gender Politics in the Western Balkans: Women and Society in Yugoslavia and the Yugoslav Successor States (անգլերեն). Penn State Press. ISBN 978-0-271-04306-7.
- ↑ «Jutarnji list - Tajna nove premoći žena u književnosti: U godini krize pokazale se superiorne». www.jutarnji.hr (խորվաթերեն). 2021 թ․ ապրիլի 2. Վերցված է 2022 թ․ հունիսի 5-ին.
- 1 2 «Sibila Petlevski». www.poetryinternational.com (հոլանդերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Activities Details | Hrvatski Telekom d.d.». www.t.ht.hr. Վերցված է 2022 թ․ հունիսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.sibilapetlevski.com/
- Post-pandemic Aesthetics by Sibila Petlevski
- Sibila Petlevski and David Albahari - Interviews
| ||||||||