Սիբեխ սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիբեխ սովորական
Falcaria vulgaris eF.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Հովանոցավորներ
Ընտանիք Նեխուրազգիներ
Ցեղ Սիբեխ
Տեսակ Սովորական սիբեխ
Լատիներեն անվանում
Falicaria vulgaris bern


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Սովորական սիբեխ (լատ.՝ Falicaria vulgaris bern), նեխուրազգիների ընտանիքի երկշաքիլավոր, երկամյա բույս է՝ միամյա ձևերով։ Ցողունները ուղղականգուն են, թխականաչ, 30-60 սմ բարձրությամբ, լերկ։ Տերևները շատ ամուր են ու փետրաձև հատված, սղոցաեզր ու մերկ։ 1000 սերմը կշռում է 1,25-2,5 գրամ։ Բույսը աճում ու բազմանում է (առանց բացառության) սերմերով։ Նույն տարվա սերմերն ավելի վատ են ծլում, քան արդեն ձմեռածները, որոնք առաջին տարին ձմեռում են կոշտ տերևներով վարդակի փուլում։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին և պտղաբերում օգոստոսի վերջին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ.Ս.Կարապետյան - «Հայաստանում տարածված մոլախետերի ատլաս», «Լույս» հրատարակչություն, Երևան, 1980