Սիբել Սիբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիբել Սիբեր
Sibel Siber (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Republican Turkish Party?
Կրթություն՝ Ստամբուլի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և բժիշկ
Ծննդյան օր դեկտեմբերի 13, 1960(1960-12-13) (60 տարեկան)
Ծննդավայր Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս
Քաղաքացիություն Flag of the Turkish Republic of Northern Cyprus.svg Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն

Սիբել Սիբեր (ծննդյան ազգանունը՝ Ադադեմիր, թուրք.՝ Sibel Siber, դեկտեմբերի 13, 1960(1960-12-13), Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս), միայն Թուրքիայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության քաղաքական գործիչ։ Զբաղեցրել է ՀԿԹՀ վարչապետի պաշտոնը 2013 թվականի հունիսից՝ դառնալով առաջին կինը, որն այդ պաշտոնն զբաղեցրել է 2011 թվականի նոյեմբերից հետո[1]։ 2013-2018 թվականներին եղել է ՀԿԹՀ ընդհանուր ժողովի նախագահ[2]։ Սիբերը Ֆաթիմա Էկենօղլուից հետո երկրորդ կինն է եղել այդ պաշտոնում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թվականի դեկտեմբերի 13-ին Նիկոսիայում[3]։ Նրա հայրը՝ Ալթայ Ադադեմիրը, եղել է Մելուսեյա գյուղից տարրական դասարանների ուսուցիչ, մայրը՝ Այսելը, տնային տնտեսուհի էր Կլավդիից։ Քանի որ հորը ժամանակ առ ժամանակ տարբեր դպրոցներում են նշանակել, ընտանիքը մշտապես տեղափոխվել է[4]։

16 տարեկանում Սիբելն ընդունվել է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետ, այդ ժամանակ ընթացել է ուսանողների մասնակցությամբ քաղաքական բուռն միջադեպեր[4]։ 1983 թվականին ավարտել է համալսարանը՝ ստանալով բժշկի որակավորում[5][6]։ 1987 թվականին նա ավարտել է բժշկական մասնագիտացումը՝ դառնալով ներքին հիվանդությունների մասնագետ, փորձաշրջանն անցկացրել է Շիշլի Էթֆալի հոսպիտալում։ Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Կիպրոս և աշխատել մասնավոր կլինիկայում։ 1989 թվականին դիաբետ և էնդոկրինոլոգիա է սովորել Վիրջինիայի համալսարանում[5]։

1983 թվականին թերթում հրատարակել է այդ ժամանակ ամենաբարձր հետաքրքրությունն առաջացրած հոդված, որում քննադատել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության առողջապահական համակարգը[4]։

2015 թվականին թեկնածություն է ներկայացրել ՀԿԹՀ նախագահի պաշտոնի համար, սակայն պարտվել է՝ ըստ հավաքած ձայների քանակի զբաղեցնելով 3-րդ տեղը Դերվիշ Էրօղլուից և Մուստաֆա Ակինջիից հետո։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին ամուսնացել է ուրոլոգ (միզատար խողովակների հիվանդությունների մասնագետ) Ռիֆաթ Սիբերի հետ։ Ունեն մեկ դուստր՝ Սյումերը (ծնվել է 1985 թվականին)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Turkish Cyprus to see first female prime minister - World News»։ Hürriyet Daily News։ Վերցված է դեկտեմբերի 26, 2018 
  2. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-06-ին։ Վերցված է 2019-01-06 
  3. «KKTC’ye 2 aylığına kadın başbakan»։ Hürriyet։ հունիսի 12, 2013։ Վերցված է նոյեմբերի 8, 2015 
  4. 4,0 4,1 4,2 4,3 «KKTC Cumhurbaşkanı Adayı Dr. Sibel Siber: Kendi Kalemimden Ben» (Turkish)։ Caucasus Businessmen Association։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 8, 2015-ին։ Վերցված է նոյեմբերի 8, 2015 
  5. 5,0 5,1 «Sibel Siber kimdir?» (Turkish)։ Yeni Düzen։ հունիսի 13, 2013։ Վերցված է նոյեմբերի 8, 2015 
  6. «İstanbul University, Cerrahpaşa Medical Faculty Graduates from Turkish Program»։ Cerrahpaşa Medical Faculty։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է նոյեմբերի 8, 2015