Սիան Էլիաս
Սիան Էլիաս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 13, 1949 (74 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Օքլենդի համալսարան և Սթենֆորդի համալսարանի իրավաբանական դպրոց |
Մասնագիտություն | փաստաբան և դատավոր |
Ամուսին | Հյու Ֆլեթչեր |
Զբաղեցրած պաշտոններ | Նոր Զելանդիայի Բարձրագույն դատարանի նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ned Fletcher? |
![]() |
Սիան Սրբուհի Էլիաս կամ Սրբուհի Էլիաս (անգլ.՝ Dame Sian Seerpoohi Elias, ծնվ․՝ մարտի 13, 1949, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), Նոր Զելանդիայի Բարձրագույն դատարանի 12-րդ և գործող նախագահն է[2]։ Երկրի դատական համակարգի ամենատարեց անդամն է։ Նա Նոր Զելանդիայի Գերագույն դատարանի նախագահն է և մի քանի անգամ ելույթ է ունեցել, որպես Կառավարության ադմինիստրատոր (անգլ.՝ Administrator of the Government):
Վաղ կյանք և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սրբուհի Էլիասը ծնվել է 1949 թվականին, Լոնդոնում։ Հայրը՝ Մինաս Էլիասը Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի ժառանգ էր, մայրը Ուելսեցի (այստեղից հայկական անունն ու վալլական ազգանունը)։ Ծնողները Նոր Զելանդիա են տեղափոխվել, երբ Սրբուհին ընդամենը մեկ տարեկան է եղել։
Սրբուհի Էլիանսը հաճախել է Օքլենդի Աղջիկների թեմական դպրոցը։ 1970 թվականին ավարտել է է Օքլենդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, այնուհետև շարունակել է ուսումը Սթենֆորդի համալսարանում[2]։ 1972 թվականին աշխատել է Օքլենդի իրավաբանական ընկերություններից մեկում, աչքի է ընկել իր բացառիկ ունակություններով և երեք տարի անց սկսել է իրավաբանի կարիերան։
Էլիասն ամուսնացած է «Ֆլեթչեր Չելենջ» (անգլ.՝ Fletcher Challenge) ընկերության նախկին գլխավոր տնօրեն և Օքլենդի համալսարանի նախկին ռեկտոր՝ Հյու Ֆլեթչերի հետ։ Նրանք ունեն երկու որդի։
Դատական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիասը 1984-1988 թվականներին աշխատել է Օքլենդի շրջանի իրավական հարցերով կոմիսարի պաշտոնում։ Զբաղվել է հասարակական գործունեությամբ և բյուրոկրատական կամայականությունների դեմ պայքարի համբավ ձեռք բերել։ Նա հայտնի է Վայթանգիի պայմանագրի հետ կապված իր վարած տարբեր գործերով։ 1988 թվականին Էլիասը դարձել է թագավորական փաստաբան նշանակված երկու կանանցից մեկը (մյուսը՝ Լոուել Հոդարդն է)։
1990 թվականին երկրին մատուցած ծառայությունների համար ստացել է պետական մրցանակ՝ Նոր Զելանդիայի Հուշամեդալ։ Էլիասը 1995 թվականին դարձել է Գերագույն դատարանի դատավոր, և երբեմն պաշտոնավարել է Վերաքննիչ դատարանում[4]։
![]() |
Սիան Էլիասն առաջին կինն է, որ դարձել է Նոր Զելանդիայի Թագավորական դատարանի անդամ։ Նա երկաթից ու արյունից է, որը հնարավոր չէ կոտրել ոչ մտքով, ոչ էլ խոսքով։ - բրիտանացի լրագրող Լյուկ Հարդինգ
|
![]() |
1999 թվականին Էլիասը առաջին կինն էր, ում հաջողվել է զբաղեցնել Նոր Զելանդիայի Բարձրագույն դատարանի ղեկավարի պաշտոնը (մինչ այդ պաշտոնը զբաղեցնում էին միայն տղամարդիկ)։ Այդ պահից սկսած մինչ վերջերս Էլիասը Նոր Զելանդիայի գլխավոր դատավորն է եղել։ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ II-ի հրամանով«՝» Սրբուհին երեք անգամ պաշտոնապես զբաղեցրել է Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետի պաշտոնը, երբ այն թափուր է մնացել։
Մաորիների գործ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սրբուհու ամենահայտնի գործերից է Նոր Զելանդիայի բնիկների՝ պոլինեզիական մաորի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը։ Սրբուհու ներդրած ջանքերի շնորհիվ ներկայումս մաորիները կարողանում են հավասար պայմաններում ապրել իրենց սեփական երկրում։
Հայուհի[խմբագրել | խմբագրել կոդը]
Սրբուհին կարևորում է իր հայկական ինքնությունը։ Իր կատարած գործերի շնորհիվ նա նորզելանդացիների շրջանում ձևավորել է բարիդրացիական վերաբերմունք է ինչպես հայերի, այնպես էլ Հայաստանի նկատմամբ։
![]() |
Եթե ընտանիքումս հայկական ինքությունը չլիներ, ես չէի հասնի նման բարձունքների[5]։ - Սրբուհի Էլիաս
|
![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://dpmc.govt.nz/publications/queens-birthday-honours-list-1999-including-niue
- ↑ 2,0 2,1 «Courts of New Zealand»։ Արխիվացված է օրիգինալից 1 October 2011-ին։ Վերցված է 15 November 2018
- ↑ «Judges arrive | The Governor-General of New Zealand»։ gg.govt.nz (անգլերեն)։ Վերցված է 2022-04-13
- ↑ «Elias—top judge and judicial activist»։ The New Zealand Herald։ մարտի 28, 2005։ Վերցված է օգոստոսի 5, 2010
- ↑ Հայուհի, որը դարձավ Նոր Զելանդիայի առաջին կին Գերագույն դատավորը. Պատմություն, որ քչերին է հայտնի
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սիան Էլիաս կատեգորիայում։ |
|