Սիամանթոյի անվան թիվ 162 միջնակարգ դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիամանթոյի անվան թիվ 162 միջնակարգ դպրոց, 1973 թվականին Երևան քաղաքի, Հարավարևմտյան թաղամասի Ա2 թաղամասի, Անդրանիկի 4 հասցեում բացվեց Սիամանթոյի N 162 միջնակարգ դպրոցը։

Ընդհանուր նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ունի 9 մասնաշենք, որը բավարարել է կաբինետային համակարգով աշխատելուն։ Դպրոցի հիմնադիր տնօրենը եղել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ Գրիգոր Մաթևոսի Մաթևոսյանը։ Կրթօջախն աշխատել է վարժարանային համակարգով՝ մասնագիտական կողնորոշում տալով իր սաներին։ Դպրոցի պատմությունը կերտելու մեջ իրենց ավանդն են ունեցել նաև Հայրենական մեծ պատերազմի մասնակից ուսուցիչները՝ Գրիգոր Մաթևոսյանը, Հարություն Զոհրաբյանը, Պատվական Աճեմյանը, Գուրգեն Սաղյանը, Արշամ Խաչատրյանը, Սուրեն Տոնոյանը, որոնց արժանի հետևորդները դարձան դպրոցի մի շարք շրջանավարտներ՝ հերոսանալով Արցախյան ազատամարտում։

2015 թվականի ապրիլի 16-ին դպրոցի բակում բացվեց Սիամանթոյի կիսանդրին։

Կոչումներ և տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիամանթոյին նվիրված նամականիշ

Հիմնադիր տնօրենի գործը շարունակել է նույն դպրոցի փոխտնօրեն Ս. Վ. Հակոբյանը։ 2001-2002 թվականների ուստարում ՀՀ Կրթության վարչության կողմից դպրոցն արժանացել է «Տարվա լավագույն դպրոց» կոչմանը։ 2004-2005 ուստարում տնօրեն Սիլվա Հակոբյանն արժանացել է «Տարվա լավագույն տնօրեն» կոչմանը։

Դպրոցի ավանդույթները[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին դպրոցն անվանակոչվել է արևմտահայ մեծանուն բանաստեղծի՝ Սիամանթոյի (Ատոմ Յարճանյան) անունով։ Սիամանթոյի անվան դպրոցը հաջողություններ է ունեցել շրջանային, քաղաքային և հանրապետական օլիմպիադաներում։ Դպրոցի սաները օլիմպիադաներում բազմիցս հաղթող են ճանաչվել։ Անվանակոչումից հետո դպրոցում ավանդական է դարձել Սիամանթոյական շաբաթի անցկացումը։ Իր պատմության ընթացքում դպրոցը ստեղծել է բազմաթիվ ավանդույթներ՝ ուսուցչի երդման և օծման արարողություն, առաջին դասարանցիների օծման օր, «Ծաղկի տոն», «Ինքնակառավարման օր», երգի և ասմունքի փառատոն, նորաձևության մրցույթ։ Դպրոցը կարևորում է ոչ միայն գրական-գեղարվեստական, այլև ռազմահայրենասիրական դաստիարակություն ապահովող միջոցառումները։

Դպրոցի թատերական խմբակի փոքրիկ դերասանները մասնակցել են «Նռան հատիկ» փառատոնին, բեմադրվել են շատ ներկայացումներ, որոնցից մի քանիսը ցուցադրվել են նաև հեռուստատեսությամբ։ Դպրոցում բեմադրվել են ոչ միայն հայ, այլև համաշխարհային դասականների ստեղծագործություններից՝ «Հին աստվածներ», «Անուշ», «Աշնան արև», «Իմ զոքանչը», «Փոքրիկ իշխանը», «Ատամնաբույժն արևելյան», «Ջեյն Էյր», «Դիմակահանդես», հատվածներ «Սամվելից»։ Կազմակերպվել են ցերեկույթ-բեմականացումներ՝ նվիրված հայ գրողների կյանքին և ստեղծագործությանը՝ Եղիշե Չարենց, Վիլյամ Սարոյան, Սիամանթո, Խաչիկ Դաշտենց, Գրիգոր Նարեկացի, Ակսել Բակունց, Հովհաննես Թումանյան, Սայաթ-Նովա։ Կազմակերպվել են հանդիպումներ գրողների, երգիչների, դերասանների հետ։ Դպրոցը հրատարակում է իր թերթը «Դասամիջոց» վերնագրով։

Այժմյան դպրոցը[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին դպրոցի տնօրենն է Աննա Ստեփանյանը։