Սիամական սեր (ֆիլմ, 2007)
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | Դրամա |
Թվական | 2007 թվական |
Լեզու | թաիերեն |
Ռեժիսոր | Շոկեա Սակվերակուլ |
Պրոդյուսեր | Պրաչիա Պինկայու |
Սցենարի հեղինակ | Շոկեա Սակվերակուլ |
Դերակատարներ | Witwisit Hiranyawongkul?[1], Mario Maurer?[1] և Chermarn Boonyasak?[1] |
Օպերատոր | Չիթթի Ուրնորականկջի |
Երաժշտություն | Քիթթի Կուրեմանի |
Մոնտաժ | Lee Chatametikool? |
Նկարահանման վայր | Բանգկոկ |
Տևողություն | 150 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
Վիքիպահեստում |
«Սիամական սեր» (թայերեն` รักแห่งสยาม, Rak haeng Siam), Թաիլանդացի ռեժիսոր Շոկեա Սակվերակուլի հերթական ֆիլմը[2]։ 2008 թվականին ֆիլմը հաղթել է Cinemanila International Film Festival կինոփառատոնին` «Լավագույն դերասան» անվանակարգում (Mario Maurer)։ Այդ նույն թվականին Thailand National Film Association Awards մրցանակաբաշխությունում ֆիլմը հաղթող է ճանաչվել երեք՝ «Լավագույն ռեժիսոր» (Շոկեա Սակվերակուլ), «Լավագույն ֆիլմ» և «Աջակցության լավագույն դերասանուհի» (Լաիլա Բունյասակ) անվանակարգում[3]։
Բովանդակություն
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Միուն և Տոնգը սովորական ընկերներ են, ովքեր առօրյա կյանքով ապրում են Բանգկոկի Սիամական թաղամասում։ Ֆիլմը սկսվում է քսանրոպեանոց նախաբանով, որը պատմում է նրանց մանկության հարաբերությունների մասին։ Իրադարձությունների բնականոն ընթացքը խանգարվում է, երբ տղաներից մեկի ավագ քույրը արշավի ժամանակ ջունգլիներում կորում է։ Վշտի մեջ թաղված՝ ընտանիքը որոշում է տեղափոխվել այլ վայր՝ դրանով իսկ բաժանելով մանկության ընկերներին։ Տարիներ անց արդեն հասուն տղաները հանդիպում են միմյանց։ Միուն այժմ երգիչ է և իր ղեկավարած խմբի առաջատարը, իսկ նրա օգնականը արտաքնապես շատ է նման Տոնգի մահացած քրոջը։ Տղաները փորձում են օգնել Տոնգի ընտանիքին՝ դուրս գալու դեպրեսիայից և հասկանալ նրանց հարաբերությունների նոր զգացմունքները։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Witwisit Hiranyawongkul (Pitch) | Միու (Mew) |
Mario Maurer | Տոնգ (Tong) |
Kanya Rattanapetch | Յոնգ (Ying) |
Aticha Pongsilpipat | Դոնաթա (Donut) |
Chermarn Boonyasak (Laila) | Տանգ/Ջուն (Tang/June) |
Sinjai Plengpanich | Սունի (Sunee) |
Songsit Rungnopakunsri | Կորն (Korn) |
Ֆիլմի երաժշտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի երաժշտությունը թողարկվել է 2007 թվականի նոյեմբերին, իսկ պրիմիերայի նախօրեին դուրս է եկել մեծ էկրան։ Ալբոմը, որը ձայնագրվել է ThaiPop/ThaiRock ոճով, անմիջապես դարձավ հանրաճանաչ, և ընդամենը մի քանի շաբաթից սպառվեց։ Իսկ գլխավոր՝ «Gun Lae Gun» երաժշտությունը ուղիղ յոթ շաբաթ մեծ հեղինակություն վայելող 97.5 FM ռադիոընկերության եթերում մնացել է հանրաճանաչ երաշտությունների առաջին հորիզոնականում։
Երաժշտության ձայնագրմանը մասնակցել են Suweera Boonrod-ը, Chookiat Sakveerakul-ը, Witwisit Hiranyawongkul-ը, Passakorn Wiroonsup-ը, ինչպես նաև August խումբը։
Առաջին սկավառակ (CD)[խմբագրել | խմբագրել կոդը]
- "Gun lae gun" ("กันและกัน") – կատարվել է Սուվերա Բունրոդի կողմից։ – 4։34
- "Ticket (Day Trip)" – կատարվել է Չուկիաթ Սակվերակուլի և August խմբի կողմից։ – 3։34
- "Roo suek barng mhai" ("รู้สึกบ้างไหม") – կատարվել է Վիթվիսիթ Հիրանյավոնգկուլի կողմից։ – 4։16
- "Pieng ter" ("เพียงเธอ") – կատարվել է Վիթվիսիթ Հիրանյավոնգկուլի կողմից։ – 4։12
- "Gun lae gun" ("กันและกัน") (ակուստիկ տարբերակ) – կատարվել է Չուկիաթ Սակվերակուլի կողմից։ – 6։20
- "Kuen aun pen niran" ("คืนอันเป็นนิรันดร์") – կատարվել է Պասսակորն Վիրունսուփի կողմից։ – 3։07
- "Gun lae gun" ("กันและกัน") – կատարվել է Վիթվիսիթ Հիրանյավոնգկուլի կողմից։ – 6։02
- "Roo suek barng mhai" ("รู้สึกบ้างไหม ") (օրգինալ միքս) – կատարվել է Վիթվիսիթ Հիրանյավոնգկուլի կողմից։ – 5։00
- "Pieng ter" ("เพียงเธอ") (Demo) – կատարվել է Չուկիաթ Սակվերակուլի կողմից։ – 4։23
- "Ticket (Night Trip)" – Ինստրումենտալ – 3։50
Երկրորդ սկավառակ (VCD)[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Love of Siam (Թրեիլեր)
- "Gun lae gun" (Երաժշտական տեսահոլովակ)
- Introducing (August խումբ)
- "Gun lae gun"
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- «The Love of Siam»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «The Love of Siam»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt1152282/fullcredits
- ↑ «The Love of Siam»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-20-ին։ Վերցված է 2012 թ․ ապրիլի 30
- ↑ «Awards for Rak haeng Siam»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-20-ին։ Վերցված է 2012 թ․ ապրիլի 30
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սիամական սեր (ֆիլմ, 2007) կատեգորիայում։ |