Սիամական կոբրա

Սիամական կոբրա (լատիներեն՝ Naja siamensis) օձի տեսակ, որը պատկանում է ասպիդների ընտանիքի իսկական կոբրաների ցեղին։ Ապրում է Հարավարևելյան Ասիայում։ Թունավոր է։
Արտաքին տեսք և կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն միջին չափի կոբրա է՝ համեմատած մյուս կոբրաների հետ, բավականին բարակ մարմնով։ Գունավորումը տատանվում է մոխրագույնից մինչև շագանակագույն և սև՝ սպիտակ բծերով կամ շերտերով։ Սպիտակ նախշը կարող է այնքան ընդարձակ լինել, որ ծածկի օձի մարմնի մեծ մասը։ Կենտրոնական Թաիլանդում սև ու սպիտակ ձևը տարածված է, մինչդեռ արևմտյան Թաիլանդից եկած անհատները հիմնականում սև գույնի են, իսկ այլ երկրների տեսակները՝ շագանակագույն։ Թիկնոցիի վրայի նախշը կարող է ունենալ ճեղքի ձև, լինել անձև կամ բացակայել, հատկապես չափահաս տեսակների մոտ[1]։ Մարմնի երկարությունը 0.9-ից 1.2 մետր է (3-4 ոտնաչափ),չնայած հազվադեպ, կարող է հասնել առավելագույնը 1.6 մետրի (5 ոտնաչափ)[2]։
Այս տեսակը չպետք է շփոթել միաօղակ կոբրայի՝ (լատիներեն՝ Naja kaouthia) հետ, որը բնակվում է նույն տարածքում և ունի նման չափեր ու արտաքին տեսք[3]։ Թիկնոցի վրա գտնվող նախշը կարող է լինել ակնոցի տեսքով, անկանոն ձևով կամ բացակայել՝ հատկապես հասուն կոբրաների դեպքում։ Հասուն կենդանատեսակները սովորաբար ունենում են 0.9-ից 1.2 մետր (3.0–3.9 ֆուտ) երկարություն և երբեմն կարող են հասնել մինչև 1.6 մետրի (5 ֆուտ), թեև դա համարվում է հազվադեպ[4]։ Չափահասների մարմնի զանգվածը մոտավորապես 1600 գրամ է[5]։
Այս տեսակն իսկական «թքող կոբրա» է, որը կարողանում է թքել թույնը[6]։ Սակայն ի տարբերություն շատ այլ «թքող կոբրաների», որոնք արտանետում են թունային հոսք, այս տեսակը թույնը դուրս է հանում «մշուշաձև», այլ ոչ թե շիթով։ Սիամական կոբրաների թքի հեռավորությունը մոտ 1 մետր է (3.3 ֆուտ), ինչը թքող կոբրաների շրջանում համարվում է ամենակարճը։ Վյուսթերը՝ (չհրապարակված տվյալներով) նշում է, որ սիամական կոբրան ակտիվորեն թքում է, իսկ երբեմն կարող է թքել մինչև 2 մետր (6.6 ֆուտ) հեռավորության վրա՝ հոսքաձև[7]։

Թեփուկների կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիկնոցի շրջանում կա 25–31 թեփուկային շարք, մարմնի միջին հատվածից քիչ առաջ՝ 19–21 շարք։ Վենտրալ (փորային) թեփուկների թիվը տատանվում է 153-ից մինչև 174, իսկ ենթապոչային (լատիներեն՝ subcaudal) թեփուկները՝ 45-ից մինչև 54 հատ։ Հիմքային զույգ թեփուկները երբեմն կարող են չկիսվել և լինել չընհատված։
Տարածվածություն և բնակավայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիամական կոբրան հանդիպում է Հարավարևելյան Ասիայում, ներառյալ Թաիլանդը, Կամբոջան, Վիետնամը և Լաոսը[8]։ Այն հանդիպում է տարբեր լանդշաֆտներում, այդ թվում՝ ցածրադիր վայրերում, բլուրներում, հարթավայրերում և անտառներում։ Այն նաև հանդիպում է ջունգլիներում և երբեմն գրավում է մարդկային բնակավայրերով՝ այդ տարածքներում կրծողների մեծ պոպուլյացիաների պատճառով[9]։ Նշվում է նաև Թայվանը, որտեղ օձեր են բաց թողնվել վայրի բնություն՝ ըստ բուդդայական ավանդույթների։

Վարքագիծ և սննդակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրանք հիմնականում գիշերակյաց օձեր են։ Նրանց վարքագիծը տարբերվում է օրվա տարբեր պահերին։ Եթե մարդը բախվում է այս օձին ցերեկը, այն սովորաբար վախկոտ է և փորձում է թաքնվել մոտակա փոսում կամ թաքստոցում։ Սակայն եթե հանդիպումը տեղի է ունենում մթության մեջ, օձը դառնում է ավելի ագրեսիվ, մեծ հավանականությամբ մնում է տեղում, բարձրանում է, փռում է թիկնոցը և կարող է թքել թույնով։ Եթե թունային թքոցը արդյունավետ չի լինում, ապա կարող է նաև կծել։ Կծելու ժամանակ այն հաճախ կպչում է զոհին և կարծես «ծամում» է։ Սնվում է հիմնականում կրծողներով, գորտերով և այլ օձերով։

Բազմացում և զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիամական կոբրաները ձվածին են։ Էգը ձվադրում է յուրաքանչյուր 100 օրը մեկ՝ կատարելով 13-ից 19 ձվից բաղկացած դնում[10]։ Ձագերը դուրս են գալիս ձվերից 48-ից 70 օրվա ընթացքում՝ կախված ինկուբացիոն ջերմաստիճանից։ Ձվից դուրս գալու պահից ձագերն արդեն ինքնուրույն են։ Նրանց մարմնի երկարությունը տատանվում է 12-ից 20 սանտիմետրի միջև, և քանի որ նրանք արդեն ունեն լիովին զարգացած թունային ժանիքներ և թքագեղձեր, անհրաժեշտ է նրանց հետ վարվել նույն զգուշությամբ և հարգանքով, ինչպես չափահասների դեպքում.[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wüster, W.; D.A. Warrell; M.J. Cox; P. Jintakune; J. Nabhitabhata. Redescription of Naja siamensis Laurenti, 1768 (Serpentes: Elapidae), a widely overlooked spitting cobra from Southeast Asia: geographic variation, medical importance and designation of a neotype (англ.) // Journal of Zoology : journal. — Wiley-Blackwell, 1997. — Vol. 243. — P. 771—788. — doi:10.1111/j.1469-7998.1997.tb01975.x. Архивировано 20 декабря 2016 года.
- ↑ O'Shea, Mark. Venomous Snakes of the World (неопр.). — United Kingdom: New Holland Publishers (UK) Ltd., 2005. — С. 94. — ISBN 0-691-12436-1.
- ↑ Wüster, W.; D.A. Warrell; M.J. Cox; P. Jintakune & J. Nabhitabhata (1997). «Redescription of Naja siamensis Laurenti, 1768 (Serpentes: Elapidae), a widely overlooked spitting cobra from Southeast Asia: geographic variation, medical importance and designation of a neotype» (PDF). Journal of Zoology. 243: 771–788. doi:10.1111/j.1469-7998.1997.tb01975.x. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Naja siamensis - General Details, Taxonomy and Biology, Venom, Clinical Effects, Treatment, First Aid, Antivenoms». WCH Clinical Toxinology Resource. University of Adelaide. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Black And White Spitting Cobra». Encyclopedia of Life. Smithsonian. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
- ↑ O'Shea, Halliday; Mark, Tim. Reptiles and Amphibians (неопр.). — California, USA: Topeka Bindery, 2002. — ISBN 0-613-53093-4.
- ↑ Wüster, W; Slowinski, J (2000). «A new cobra (Elapidae: Naja) from Myanmar (Burma)» (PDF). Herpetologica. 56 (2): 257–270. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Wüster, W.; D.A. Warrell; M.J. Cox; P. Jintakune; J. Nabhitabhata. Redescription of Naja siamensis Laurenti, 1768 (Serpentes: Elapidae), a widely overlooked spitting cobra from Southeast Asia: geographic variation, medical importance and designation of a neotype (англ.) // Journal of Zoology : journal. — Wiley-Blackwell, 1997. — Vol. 243. — P. 771—788. — doi:10.1111/j.1469-7998.1997.tb01975.x. Архивировано 20 декабря 2016 года.
- ↑ Naja siamensis. Armed Forces Pest Management Board. United States Department of Defense. Дата обращения: 14 января 2012. Архивировано 11 января 2012 года.
- ↑ O'Shea, Mark (2005). Venomous Snakes of the World. United Kingdom: New Holland Publishers (UK) Ltd. էջեր 94. ISBN 0-691-12436-1.
- ↑ O'Shea, Halliday; Mark, Tim (2002). Reptiles and Amphibians. California, USA: Topeka Bindery. ISBN 0-613-53093-4.
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սիամական կոբրա կատեգորիայում։ |