Սիամական երկվորյակներ
| Սիամական երկվորյակներ | |
|---|---|
| Տեսակ | հիվանդության տեսակը և type of twins? |
| Բժշկական մասնագիտություն | բժշկական գենետիկա |
| ՀՄԴ-9 | 678.1 և 759.4 |
| ՀՄԴ-10 | Q89.4 |
| Անվանվել է | Չանգ և Էնգ Բանկերներ |
| Բուժում | conjoined twins separation surgery? |
Սիամական երկվորյակներ (անգլ.՝ Conjoined twins, Siamese twins)[1][2], երկվորյակներ, որոնք ծնվելուց առաջ ֆիզիկապես միանում են արգանդում: Սա շատ հազվագյուտ վիճակ է, որը հանդիպում է 50,000-ից 200,000 ծնունդներից մոտ 1-ի մոտ: Այն մի փոքր ավելի տարածված է Հարավարևմտյան Ասիայի և Աֆրիկայի որոշ մասերում[3]: Այս երկվորյակների մոտ կեսը մահացած է ծնվում, իսկ մեկ երրորդը մահանում է մեկ օրվա ընթացքում: Ողջ մնացած սիամական երկվորյակների մեծ մասն աղջիկներ են[3][4]։
Գիտնականներն առաջարկել են երկու հիմնական գաղափար՝ բացատրելու համար, թե ինչպես են ձևավորվում սիամական երկվորյակները[5]։ Ամենատարածված գաղափարը կոչվում է «բաժանում»(fission)[5]. սա տեղի է ունենում, երբ բեղմնավորված ձվաբջիջը սկսում է բաժանվել՝ առաջացնելով միաձվանի երկվորյակներ, բայց լիովին չի բաժանվում։ Երկրորդ գաղափարը, որն այժմ համարվում է անհավանական, կոչվում է «միաձուլում». սա ենթադրում է, որ երկու սաղմերը լիովին բաժանվում են, բայց հետո վերամիավորվում են, քանի որ նրանց ցողունային բջիջները փնտրում և կապվում են մյուս երկվորյակի նմանատիպ բջիջների հետ։
Արգանդում միացված երկվորյակները, և որոշ միաձվանի երկվորյակներ, որոնք միացված չեն, կարող են կիսել նույն արտաքին թաղանթը (խորիոն), ընկերքը և սաղմնային պարկը։[6]։
Չանգ և Էնգ Բանկերները երկվորյակ եղբայրներ էին, որոնք ծնվել են 1811 թվականին Սիամում (այժմ՝ Թաիլանդ): Նրանք ամբողջ աշխարհում հայտնի են դարձել որպես «սիամական երկվորյակներ», քանի որ կրծքավանդակի հատվածում ֆիզիկապես միացված են եղել մաշկի և աճառի շերտով, իսկ լյարդերը միաձուլված են եղել: Ժամանակակից վիրաբուժության շնորհիվ նրանց հնարավոր կլիներ հեշտությամբ բաժանել[7]: Իրենց հայտնիության և հիվանդության հազվադեպության պատճառով «սիամական երկվորյակներ» տերմինը դարձել է միացված երկվորյակների տարածված անվանում:
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիամական երկվորյակների առաջացման վերաբերյալ կան երկու հիմնական վարկածներ.
- Բաժանում – Սա ամենատարածված բացատրությունն է: Այն տեղի է ունենում, երբ մեկ բեղմնավորված ձվաբջիջը սկսում է բաժանվել՝ առաջացնելով նույնական երկվորյակներ, բայց բաժանումը թերի է: Եթե այս բաժանումը տեղի է ունենում սաղմի զարգացման սկսվելուց երկու շաբաթ անց, կարող են առաջանալ միացված երկվորյակներ[8]։
- Միաձուլում – Այս ավելի հին վարկածը ենթադրում է, որ երկու սաղմերը լիովին բաժանվում են, բայց հետո վերամիավորվում են, քանի որ դրանց ցողունային բջիջները միանում են միմյանց: Այս տեսությունն այլևս լայնորեն ընդունված չէ:
Սիամական երկվորյակներ կարող են ձևավորվել, երբ սաղմի վաղ կառուցվածքները՝ որոնք կոչվում են պարզ մակաճ և պարզ շերտագիծ, ճիշտ չեն բաժանվում: Երկվորյակների միացման եղանակը կախված է նրանից, թե որքանով և երբ են այդ կառուցվածքները վնասվել: Երբեմն միաձվանի երկվորյակները կապված են միայն մաշկի բարակ շերտով կամ ընդհանուր լյարդով։
Գեները նույնպես դեր են խաղում[9]: Գենը, որը կոչվում է goosecoid, օգնում է ձևավորել գլուխը՝ արգելափակելով մեկ այլ սպիտակուց, որը կոչվում է BMP4: Եթե goosecoid-ը չափազանց ակտիվ է կամ բավականաչափ ակտիվ չէ, այն կարող է լուրջ գլխի արատներ առաջացնել սաղմի մոտ՝ երբեմն նույնիսկ ստեղծելով կրկնակ գլուխներ[10]։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիամական երկվորյակները սովորաբար դասակարգվում են ըստ նրանց մարմինների միացման վայրի։ Երկու տարածված տեսակ կա՝
- Կրծքային հատված (Thoracopagus) (28%)[5]․ երկվորյակներ, որոնք միացված են վերին կրծքավանդակից մինչև ստորին կրծքավանդակը։ Նրանք հաճախ կիսում են սիրտը և կարող են նաև կիսել լյարդը կամ մարսողական համակարգի որոշ մասեր[11]։ Նրանց գոյատևման հավանականությունը ցածր է[12]։
- Կրծքային հատված (Thoraco-omphalopagus) (18.5%)[5]. երկվորյակներ, որոնք միացված են կրծքավանդակից մինչև որովայնը։ Այս երկվորյակները միշտ կիսում են սիրտը[11]։ 2015 թվականի դրությամբ, ընդհանուր սիրտ ունեցող ոչ մի զույգ չի գոյատևել բաժանելուց հետո։ Որոշ դեպքերում, երկվորյակներից մեկը կարող է գոյատևել, եթե սիրտը տրվի նրան, իսկ մյուս երկվորյակը զոհաբերվի։
- Որովայնի ստորին հատված (Omphalopagus) (10%)[5]․ միանում է որովայնի ստորին հատվածում: Այս երկվորյակները չունեն ընդհանուր սիրտ, բայց հաճախ ունեն ընդհանուր լյարդ, մարսողական օրգաններ և ստոծանի[11]: Նրանց գոյատևման մակարդակը համեմատաբար բարձր է՝ մոտ 82%[12]։
- Մակաբույծ երկվորյակներ (Heteropagus) (10%)[13][5]․ մեկ երկվորյակը լիովին ձևավորված է, մինչդեռ մյուսը ավելի փոքր է, թերզարգացած և կախված է ավելի մեծ երկվորյակի մարմնից՝ գոյատևելու համար: Փոքր երկվորյակը հաճախ չի գործում:
- Գանգի հատված (Craniopagus) (6%)[5]․ միանում են գանգի հատվածում, բայց առանձին մարմիններ են ունենում: Կապը կարող է լինել գլխի հետևի, առջևի կամ կողքի մասում, բայց երբեք դեմքի վրա[11]: Այս երկվորյակներն ունեն ցածր գոյատևման մակարդակ[12]։
Սիամական երկվորյակների այլ, ավելի քիչ տարածված տեսակներից են՝
- Երկու դեմք (Cephalopagus). երկու դեմք մեկ, միացված գլխի հակառակ կողմերում. մարմնի վերին մասը միաձուլված է, մինչդեռ ստորին մասերը առանձին են: Այս երկվորյակները, որպես կանոն, չեն կարող գոյատևել ուղեղի ծանր արատների պատճառով: Սա նաև հայտնի է որպես յանիցեպս (երկդեմ հռոմեական աստված Յանուսի անունով)[11]։
- Syncephalus. մեկ գլուխ մեկ դեմքով, բայց չորս ականջներով և երկու մարմնով[11]։
- Գլխուղեղի հատված (Cephalothoracopagus). Մարմիններ միաձուլված գլխի և կրծքավանդակի հատվածում, երկու դեմքերով, որոնք ուղղված են հակառակ ուղղություններով, կամ երբեմն մեկ դեմքով և մեծացած գանգով[11][14]։
- Xiphopagus․ երկու մարմիններ միաձուլված քսիֆոիդ աճառում, որը տարածվում է մոտավորապես պորտից մինչև ստորին կրծքոսկրը: Այս երկվորյակները գրեթե երբեք չեն կիսում որևէ կենսական օրգան, բացառությամբ լյարդի[11]։ Հայտնի օրինակ են Չանգ և Էնգ Բանկերները:
- Ischiopagus. միանում է մարմնի ստորին հատվածում, ողնաշարերը միացված են ծայրից ծայր 180° անկյան տակ։ Այս երկվորյակներն ունեն չորս ձեռք և մեկից չորս ոտք։ Նրանք սովորաբար կիսում են մեկ սեռական օրգան և մեկ հետանցք[11]։ Կենդանի մնալու հավանականությունը մոտ 63% է[12]։
- Omphalo-ischiopagus. նման է իշիոպագուսին, բայց երկվորյակները դեմքով դեպի միմյանց են և միանում են որովայնի մոտ։ Նրանք ունեն չորս ձեռք և երկուսից չորս ոտք[11]։
- Parapagus. միացած են կողք կողքի՝ ընդհանուր կոնքով։ Dithoracic parapagus-ի դեպքում միանում են որովայնի և կոնքի մոտ, բայց ոչ կրծքավանդակի մոտ։ Diprosopic parapagus-ի ժամանակ ունենում են մեկ մարմին, երկու դեմք։ Dicephalic parapagus-ի դեպքում՝ մեկ մարմին, երկու գլուխ և երկուս (dibrachius), երեք (tribrachius), նույնիսկ չորս (tetrabrachius) ձեռք[11]։ Կենդանի մնալու մակարդակը ցածր է[12]։
- Craniopagus parasiticus․ նման է craniopagus երկվորյակներին, բայց առողջ երկվորյակի գանգին կցված է լրացուցիչ գլուխ: Երկրորդ գլուխը մարմին չունի և չի գործում։
- Pygopagus / Iliopagus․ միանում է կոնքի հատվածում: Այս երկվորյակները կարող են կիսել ստորին մարսողական օրգանները և սեռական օրգանները[11]: Կենդանի մնալու հավանականությունը մոտ 68% է[12]։
- Rachipagus․ միանում է մեջքի երկայնքով՝ գլխից մինչև հետույք: Նրանց ողնաշարը և փափուկ հյուսվածքները միաձուլված են[15]: Այս երկվորյակներին հնարավոր չէ վիրահատական ճանապարհով բաժանել[12]։
- Tricephalus (միացված եռյակներ)․ չափազանց հազվագյուտ դեպք է, երբ երեք պտուղներ միացված են լինում: Մարդկանց և կենդանիների մոտ գոյություն ունեն միայն մի քանի հաստատված օրինակներ[16]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիամական երկվորյակների բաժանման վիրահատությունը կարող է լինել հեշտ կամ չափազանց դժվար։ Դա կախված է նրանից, թե որ հատվածում են նրանք միացած և որ օրգաններն են կիսում[17]։ Բաժանումների մեծ մասը ռիսկային է և կարող է լինել կյանքին սպառնացող։ Եթե երկվորյակները կիսում են կենսական օրգան կամ միացված են գլխում, գոյատևման հավանականությունը կտրուկ նվազում է։ Շատ դեպքերում երկվորյակներից մեկը կամ երկուսը կարող են մահանալ վիրահատության ժամանակ։ Հետազոտող Ալիս Դրեգերը պարզել է, որ միացված մնացած սիամական երկվորյակները հաճախ ավելի լավ կյանքի որակ են ունենում, քան մարդիկ կարծում են։ Սիամական երկվորյակների հայտնի օրինակներ, որոնք ապրել են լիարժեք կյանքով, ներառում են Լորի և Ջորջ Շապելներին, ինչպես նաև Էբբի և Բրիտանի Հենսելներին[18]։
Սիամական երկվորյակներին բաժանելու առաջին հայտնի փորձը տեղի է ունեցել Բյուզանդական կայսրությունում 900-ական թվականներին։ Երկվորյակներից մեկն արդեն մահացած է եղել, ուստի բժիշկները փորձել են մահացած երկվորյակին առանձնացնել ողջ երկվորյակից։ Կենդանի մնացած երկվորյակը ապրել է ևս երեք օր։ Հաջորդ գրանցված դեպքը եղել է Գերմանիայում 1689 թվականին՝ մի քանի դար անց[19][20]։ Նույն թվականին Յոհաննես Ֆատիոն իրականացրել է սիամական երկվորյակների առաջին հաջող բաժանումը[21]։
Մոտավորապես այս նույն ժամանակահատվածում Գունցենհաուզենի բժիշկ Բյոմը բաժանել է իր սեփական երեխաներին՝ omphalopagus կամ xiphopagus երկվորյակներին։ Ավելի թույլ երկվորյակը մահացել է չորս օր անց, բայց ավելի առողջը դեռ կենդանի է մնացել։ Դեպքի գրանցման ժամանակ երեխայի ինքնազգացողությունը դեռ լավ է եղել[22]։ 1955 թվականին նյարդավիրաբույժ Հարոլդ Վորիսը (1902-1980)[23] և նրա թիմը Չիկագոյի Մերսի հիվանդանոցում կատարել են գանգի հատվածում միացած craniopagus երկվորյակներին բաժանելու առաջին հաջող վիրահատությունը, ինչի շնորհիվ երկվորյակներից երկուսն էլ ապրել են[24][25][26]։ Չափերով ավելի մեծ աղջկա մասին 1963 թվականին հաղորդվել է, որ նա նորմալ է զարգանում, բայց ավելի փոքր աղջկա մոտ մշտական խանգարումներ են եղել[27]։
1957 թվականին վիրաբույժ Բերտրամ Կացը և նրա թիմը գրվեցին բժշկական պատմության մեջ՝ հաջողությամբ բաժանելով միացած սիամական երկվորյակներին, որոնք կիսում էին կենսականորեն կարևոր օրգան[28]։ Երկվորյակներ՝ Ջոնի և Ջիմի Ֆրիմանները, ծնվել են Օհայոյում 1956 թվականին։ Նրանք միացած են եղել որովայնով և կիսել են լյարդը, բայց յուրաքանչյուրն ունեցել է իր սեփական սիրտը։ Վիրահատությունը տեղի է ունեցել Օհայո նահանգի Յանգսթաուն քաղաքի Նորթ Սայդ հիվանդանոցում և ֆինանսավորվել է Օհայոյի հաշմանդամ երեխաների սպասարկման ընկերության կողմից։ Վիրահատությունը հաջող է անցել. երկու տղաներն էլ ողջ են մնացել[29]։
Այլ հաջողված բաժանման վիրահատությունների շարքում է Գանգա և Ջամունա Շրեստհաների դեպքը, որոնք ծնվել են 2000 թվականին Նեպալի Կատմանդու քաղաքում: Նրանք գանգոսկրով միացած երկվորյակներ են եղել: 2001 թվականին Սինգապուրում Չումպոն Չանի և Քեյթ Գոյի գլխավորած թիմը 97 ժամ տևողությամբ վիրահատություն է կատարել[30]: Վիրահատությունից հետո Գանգան ուղեղի վնասվածք է ձեռք բերել, իսկ Ջամունան այլևս չի կարողացել քայլել: 2009 թվականին Գանգան մահացել է ութ տարեկանում՝ կրծքավանդակի ծանր վարակով հոսպիտալացվելուց երեք օր անց[31]։
Ռոուզն ու Գրեյսը Մալթայից միացած են եղել որովայնի ստորին և ողնաշարի հատվածում։ 2000 թվականին Մեծ Բրիտանիայի բժիշկները դատարանի որոշմամբ բաժանել են նրանց՝ չնայած ծնողների կրոնական առարկություններին։ Վիրահատությունը վիճահարույց է եղել, քանի որ Ռոուզը՝ ավելի թույլ երկվորյակը, կախված է եղել Գրեյսի սրտից և թոքերից։ Նա կմահանար բաժանումից հետո։ Այնուամենայնիվ, առանց վիրահատության, երկու երկվորյակներն էլ կմահանային։ Վիրահատությունը տեղի է ունեցել Մանչեստրի Սուրբ Մերի հիվանդանոցում[32][33]։ Գրեյսը ողջ է մնացել և շարունակել է նորմալ մանկություն ունենալ[34]։
2003 թվականին գրանցվել է, որ Իրանից 29-ամյա երկվորյակներ Լադանը և Լալեհ Բիջանին միացած են գլխի հատվածում, բայց ունեին առանձին ուղեղներ։ Նրանց որոշել են վիրահատել Սինգապուրում, չնայած բժիշկները զգուշացրել են, որ դա շատ վտանգավոր կլինի։ Բժշկական թիմը վիրահատությունը պլանավորելու համար օգտագործել է առաջադեմ տեխնիկա։ Սակայն վիրահատության ընթացքում նրանք հայտնաբերել են մի մեծ երակ, որը չէր երևացել սկանավորման ժամանակ[35]։ Երկվորյակները հաջողությամբ բաժանվել են, բայց երկուսն էլ մահացել են վիրահատության ընթացքում։
2019 թվականին Պակիստանից երկվորյակներ Սաֆան և Մարվա Ուլլահը բաժանվել են վիրահատությամբ Լոնդոնի Գրեյթ Օրմոնդ Սթրիթ հիվանդանոցում: Նրանք ծնվել են 2017 թվականի հունվարին, միացված գլխի վերին հատվածում, առանձին ուղեղներով՝ ընդհանուր գանգի ներսում, ուղղված հակառակ ուղղություններով: Վիրահատությունը ղեկավարել են Օվասե Ջիլանին և Դեյվիդ Դանաուեյը: Այն դժվար է եղել, քանի որ երկվորյակներն ունեցել են ընդհանուր երակներ։ Նրանց ուղեղներն աղավաղված են եղել։ Դա շտկելու համար ավելի քան 100 մասնագետներ են մասնակցել վիրահատությանը, այդ թվում՝ կենսաինժեներներ, 3D մոդելավորողներ և դիզայներներ: Բաժանումը տևել է 52 ժամ՝ մոտ երեք վիրահատության չափ, և ավարտվել է 2019 թվականի փետրվարին: Ընտանիքը վերադարձել է Պակիստան 2020 թվականի հոկտեմբերին: Երկվորյակներից մեկը վիրահատության ժամանակ կաթված է ստացել, ինչի պատճառով հնարավոր է չկարողանա քայլել[36][37][38]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]


Հին Պերուի Մոչե քաղաքակրթությունը դեռևս մ.թ. 300 թվականին ստեղծել է կերամիկական արվեստ, որը պատկերում է միացած երկվորյակների[39]։ Մ.թ. մոտ 415 թվականին Սուրբ Ավգուստինոս Հիպպոնացին իր City of God գրքում գրել է մի մարդու մասին, որն ունեցել է՝ երկու գլուխ, երկու կուրծք, չորս ձեռք, բայց միայն մեկ մարմին և երկու ոտք, ինչպես սովորական մարդը[40]։
Ըստ 9-րդ դարի պատմաբան Թեոփանես Խոստովանողի՝ մոտավորապես մ.թ. 385/386 թվականներին, Պաղեստինի Էմմաուս քաղաքում երեխա է ծնվել։ Երեխան պորտից ներքև նորմալ է եղել, բայց վերևում կրկնակ մարմին է ունեցել։ Ունեցել է երկու կուրծք և երկու գլուխ, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր սեփական զգայարանները։ Մեկ գլխով կարողացել է ուտել և խմել, մյուսով՝ ոչ։ Մեկ գլուխը մասնակցել է քնի գործընթացին, մյուսը՝ արթուն է մնացել։ Երբեմն նրանք խաղացել են, երբեմն լաց եղել և հարվածել միմյանց։ Նրանք ապրել են երկու տարուց մի փոքր ավելի։ Երկվորյակներից մեկը մահացել է շուտ, իսկ մյուսը՝ չորս օր անց[41]։
Արաբիայում երկվորյակ եղբայրներ Հաշիմ իբն Աբդ Մանաֆը և Աբդ Շամսը ծնվել են միացած, Հաշիմի ոտքը կպած է եղել եղբոր գլխին: Ըստ ավանդության՝ նրանց հայրը՝ Աբդ Մանաֆ իբն Քուսայը, նրանց բաժանել է սրով: Որոշ քահանաներ կարծել են, որ նրանց միջև հոսող արյունը իրենց սերունդների միջև ապագա հակամարտության նշան էր լինելու, ինչպիսիք են Բանու ալ-Աբբասի և Բանու Ումայա իբն Աբդ Շամսի միջև տեղի ունեցած մարտերը 750 թվականին[42]: Գիտնական Աբու ալ-Ռեյհան ալ-Բիրունին նույնպես գրել է միացած երկվորյակների մասին իր Kitab-al-Saidana գրքում[43]։
Ամենավաղ հայտնի սիամական երկվորյակներից մի քանիսն են՝
- Մերի և Էլիզա Չուլխըրսթ (Անգլիա). երկվորյակ քույրեր, որոնք միացած են եղել հետևի հատվածից (pygopagus)։ Ասում են, որ ապրել են 1100-1134 թվականներին կամ 1500-1534 թվականներին:
- Շոտլանդացի եղբայրներ. հնարավոր է՝ երկգլուխ երկվորյակներ (երկու գլուխ, մեկ մարմին), ասում են, որ ապրել են 1460-ից 1488 թվականներին, չնայած ամսաթվերը տարբեր են։
- Հելեն և Ջուդիթ Սյոնից (Հունգարիա). pygopagus երկվորյակներ, որոնք ծնվել են 1701 թվականին, որոնք կարճ ժամանակով զբաղվել են երաժշտությամբ, հետո շարունակել են վանքում: Նրանք մահացել են 1723 թվականին։
- Ռիտա և Քրիստինա Պարոդից (Սարդինիա). Ծնվել են 1829 թվականին, նրանք երկգլուխ tetrabrachius երկվորյակներ են եղել (մեկ մարմին, երկու գլուխ, չորս ձեռք): Չնայած նրանք մահացել են ութ ամսականում, բայց հասցրել են ցուցադրվել Փարիզում և գրավել հանրության ուշադրությունը։

19-րդ դարում մի քանի սիամական երկվորյակներ դարձել են կրկեսի արտիստներ, բայց ոչ մեկը այնքան հայտնի չի եղել, որքան Չանգը և Էնգը: Նրանցից են եղել Միլլին և Քրիստին Մակքոյները, pygopagus երկվորյակներ, որոնք ծնվել էին 1851 թվականին Հյուսիսային Կարոլինայում ստրկության մեջ։ Նրանք ծննդյան պահին վաճառվել են շոումեն Ջ.Պ. Սմիթին, բայց ավելի ուշ առևանգվել են մրցակցի կողմից, որը տարել է նրանց Անգլիա։ Քանի որ Անգլիայում ստրկությունն արգելված է եղել, Սմիթը կարողացել է նրանց վերադարձնել՝ մոր՝ Մոնիմիայի հետ միասին։ Սմիթը և նրա կինը երկվորյակներին կրթության են տվել: Նրանք սովորել են խոսել հինգ լեզվով, երգել և երաժշտություն նվագել։ Նրանք հանդես են եկել որպես «Երկգլխանի սոխակ» և շրջագայել են Բարնումի կրկեսի հետ։ 1912 թվականին նրանք մահացել են տուբերկուլոզից՝ 17 ժամվա տարբերությամբ։
Ջակոմո և Ջովաննի Տոչիները՝ Իտալիայի Լոկանա քաղաքից երկվորյակներ, ծնվել են 1877 թվականին։ Նրանք ունեցել են մեկ մարմին, երկու գլուխ, չորս ձեռք և երկու ոտք, այսինքն եղել են dicephalus tetrabrachius երկվորյակներ։ Ծնողները նրանց ստիպել են ելույթ ունենալ փոքր տարիքից։ Նրանք երբեք չեն սովորել քայլել, քանի որ յուրաքանչյուր երկվորյակ ուներ մեկ ոտքի վերահսկողությունը։ Այսօր ֆիզիկական թերապիան կարող է օգնել նրանց նման երկվորյակներին սովորել քայլել։ Տոչի երկվորյակները շոու-բիզնեսով չեն կարողացել զբաղվել։ Միացյալ Նահանգներում շրջագայելուց հետո նրանք 1886 թվականին վերադարձել են Եվրոպա։ Որոշ աղբյուրներ ասում են, որ նրանք մահացել են շուտ, իսկ մյուսները պնդում են, որ նրանք ապրել են մեկուսացված մինչև 1940 թվականը։
Նշանավոր մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել են 19-րդ դարում և ավելի վաղ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մերի և Էլիզա Չուլխըրսթները (հայտնի են որպես Բիդենդենի աղախիններ) սիամական երկվորյակներ են եղել Քենթից, Անգլիա, որոնք, ինչպես ասում են, ծնվել են 12-րդ դարում[44]: Նրանք գրանցված անուններով ամենավաղ երկվորյակներն են։
- Լազարուս և Ջոաննես Բապտիստա Կոլորեդոները (ծնված 1617 թվականին, ապրել են 1646 թվականից հետո) autosite և մակաբույծ երկվորյակներ են եղել, ինչը նշանակում է, որ երկվորյակներից մեկը լիովին ձևավորված է եղել, իսկ մյուսը՝ թերզարգացած։
- Հելենը և Ջուդիթը Սյոնից (Հունգարիա, 1701–1723) pygopagus երկվորյակներ են եղել, միացած մեջքի ստորին հատվածում։
- Չանգը և Էնգ Բունկերը (ծնված 1811 թվականին Սիամում, այժմյան Թաիլանդ) միացված էին կրծքավանդակի ստորին հատվածում: «Սիամական երկվորյակներ» տերմինը ծագել է նրանց օրինակից: Ժամանակի ընթացքում նրանց միացնող հյուսվածքը ձգվել է։
- 1834 թվականին Կատանիայում ծնվել են միացած եռյակներ: Երկու գլուխները կիսել են մեկ պարանոց, իսկ երրորդն ունեցել է իր սեփական պարանոցը: Դեպքը նկարագրել է Գալվանին[45]։
- Միլլի և Քրիստին Մաքքոյներ (1851–1912), միացած մեջքի ստորին հատվածում (oblique pygopagus): Ծնվելով ստրկության մեջ Հյուսիսային Կարոլինայում, ԱՄՆ, նրանք դարձել են արտիստներ՝ հայտնի որպես «Երկգլխանի սոխակ» և «Աշխարհի ութերորդ հրաշալիք»: Երկար կարիերայից հետո նրանք թոշակի են անցել այն ագարակում, որտեղ ծնվել էին։
- Ջակոմո և Ջովաննի Բատիստա Տոչչի (ծնվել են մոտ 1875 թվականին, մահացել մոտ 1912 թվականին), dicephalus tetrabrachius dipus երկվորյակներ՝ ունեցել են մեկ մարմին, երկու գլուխ, չորս ձեռք և երկու ոտք։
- Ջոզեֆա և Ռոզա Բլաժեկներ (1878–1922)[46], pygopagus երկվորյակներ Բոհեմիայից (այժմ՝ Չեխիա)[47][47]: Նրանք սկսել են ելույթ ունենալ 13 տարեկանում, իսկ ավելի ուշ իրենց ելույթում ներառել են նաև Ռոզայի որդուն՝ Ֆրանցին: Նրանք մահացել են Չիկագոյում, ԱՄՆ[48]։
Ծնվել են 20-րդ դարում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեյզի և Վայոլեթ Հիլթոններ (1908–1969), երկվորյակներ Բրայթոնից, Անգլիա։ Նրանք տաղանդավոր արտիստներ են եղել, որոնք երգել, պարել և նվագել են գործիքներ։ Իրենց կարիերայի ծաղկուն տարիներին նրանք զավեշտախաղի ամենաբարձր վարձատրվող ելույթներն են ունեցել[49] և նկարահանվել են Freaks և Chained for Life ֆիլմերում։
- Լուչո և Սիմպլիցիո Գոդինա (1908–1936), սիամական երկվորյակներ Սամարից, Ֆիլիպիններ։
- Մերի և Մարգարետ Գիբ (1912–1967), սիամական երկվորյակներ Հոլիոքից, Մասաչուսեթս, ԱՄՆ[50]։
- Մաշա և Դաշա Կրիվոշլյապովա (1950–2003), երկվորյակներ Մոսկվայից, Ռուսաստան, որոնք հատուկ ձևով են միացած եղել՝ երկու գլուխ, չորս ձեռք և երեք ոտք (dicephalus tetrabrachius tripus)։
- Ռոնի և Դոնի Գալիոններ (1951–2020), omphalopagus երկվորյակներ Օհայոյից, ԱՄՆ: Նրանք ամենաերկարակյաց սիամական երկվորյակներն են եղել՝ ապրելով 68 տարի և 250 օր:
- Տիտսկե և Ֆոլկյե դե Վրիս (ծնված 1953 թվականին), երկվորյակներ Մունեյնից, Նիդերլանդներ, որոնց հաջողությամբ վիրահատել են 1954 թվականին[51]։
- Վարիբոկո և Տամունոտոնյե Դեյվիսներ, ծնված Կանո քաղաքում, Նիգերիա, 1953 թվականին: Նրանց բաժանել է Լոնդոնում Իան Էյրդի գլխավորած վիրաբուժական թիմը: Տամունոտոնյեն մահացել է վիրահատությունից հետո, մինչդեռ Վարիբոկոն կենդանի է մնացել և դարձել բուժքույր[52]։
- Լիլիան և Լինդա Մեթյուզները, որոնք ծնվել են Միսիսիպիում, ԱՄՆ, միացած են եղել կրծքից մինչև որովայն և վիրահատվել հինգ շաբաթականում։ Սա եղել է առաջին հաջող բաժանումներից մեկը։ Երկուսն էլ ավարտել են համալսարանը և դարձել ուսուցիչներ[53][54]։
- Լորի և Ջորջ Շապելներ (1961–2024), craniopagus երկվորյակներ Փենսիլվանիայից, ԱՄՆ։ Նրանք կրկեսի արտիստներ են եղել և համարվում են ամենաերկար ապրած սիամական երկվորյակները[55]։ Ջորջի սեռի փոփոխությունը նրանց դարձրել է առաջին նույնասեռ սիամական երկվորյակները, որոնք իրենց նույնականացրել են որպես տարբեր սեռերի[56]։
- Գանգա և Ջամունա Մոնդալները, որոնք ծնվել են մոտավորապես 1969–1970 թվականներին Հնդկաստանում, Ischiopagus երկվորյակներ են, որոնք հայտնի են որպես «Սարդ աղջիկներ» կամ «Սարդ քույրեր»։ Նրանք հրապարակավ ելույթներ են ունեցել և դարձել են հայտնի։
- Աննա և Բարբարա Ռոզիցկիները, ծնված 1970 թվականին, Մեծ Բրիտանիայում հաջողությամբ բաժանված առաջին սիամական երկվորյակներն են եղել[57]։
- Էլիզա և Լիզա Հանսենները, ծնված Յուտա, ԱՄՆ, 1977 թվականին, craniopagus երկվորյակներ էին (միացված գլխի վերին մասում)։ Նրանք վիրահատվել են 1979 թվականին։ 16 ժամ տևած վիրահատությունից հետո դարձել են առաջին craniopagus երկվորյակները, որոնք երկուսն էլ ողջ են մնացել[58]։ Էլիզան հետագայում կորցրել է աջ կողմի շարժունակությունը, բայց շարունակել է ավարտել ուսումը, նվաճել Հատուկ Օլիմպիական խաղերի մեդալներ, աշխատել և դերասանական կարիերա ունենալ։ Երկու քույրերն էլ մահացել են 2020 թվականին՝ 42 տարեկան հասակում[59][60]։
- Լադան և Լալեհ Բիջանիները, ծնված 1974 թվականին Իրանում, craniopagus երկվորյակներ են եղել, որոնք մահացել են բաժանման վիրահատության ժամանակ Սինգապուրում 2003 թվականին։
- Չանգ Չունգ-ջենը և Չունգ-ին, որոնք ծնվել են Թայվանում 1976 թվականին, հաջողությամբ վիրահատվել են 1979 թվականին։ Դա եղել է առաջին բաժանման վիրահատության դեպքը Թայվանում և չորրորդը աշխարհում։ Չանգ Չունգ-ջենը մահացել է 2019 թվականին, մինչդեռ Չանգ Չունգ-ին դեռ ողջ է[61]։
- 1977 թվականին Նյու Ջերսիում ծնված աղջիկ Ա-ն և աղջիկ Բ-ն սիամական երկվորյակներ են եղել, որոնք կիսել են մեկ վեցխոռոչ սիրտ։ Առանց վիրահատության երկուսն էլ կմահանային։ Բաժանումը, անշուշտ, կսպաներ աղջիկ Ա-ին, բայց աղջիկ Բ-ին գոյատևման փոքր հնարավորություն է ունեցել։ Դեպքը լուրջ կրոնական հարցեր է առաջացրել և լայն լրատվամիջոցների ուշադրությանն է արժանացել։ Վիրաբույժ Ս. Էվերեթ Կուպը, ընտանիքի և ռաբբինական խորհրդականների հետ խորհրդակցելուց հետո, համաձայնել է կատարել վիրահատությունը։ Նա դատարանի որոշում է ստացել, որը պաշտպանել է իրեն քրեական մեղադրանքներից։ Աղջիկ Բ-ն ապրել է երեք ամիս, բայց ավելի ուշ մահացել է վարակի պատճառով առաջացած լյարդի անբավարարությունից[62]:
- Վիետ և Դուկ Նգուենները, որոնք ծնվել են Վիետնամում 1981 թվականին, Ischiopagus երկվորյակներ են եղել (միացած մարմնի ստորին հատվածում): Նրանք վիրահատվել են 1988 թվականին: Վիետը մահացել է 2007 թվականին։
- Մարիա և Կոնսոլատա Մվակիկուտիները, որոնք ծնվել են Տանզանիայում 1996 թվականին, միացած են եղել որովայնի հատվածում: Նրանք մահացել են 2018 թվականին կրծքավանդակի դեֆորմացիայի պատճառով առաջացած շնչառական անբավարարությունից, որը չէր կարող վիրահատվել[63][64]։
- Պատրիկ և Բենջամին Բինդերները, որոնք craniopagus երկվորյակներ են (միացած գլխից), 1987 թվականին վիրահատվել են Բեն Քարսոնի գլխավորած բժշկական խմբի կողմից։
- Էնդրյու և Ալեքս Օլսոնները, որոնք ծնվել են 1987 թվականին, omphalopagus երկվորյակներ են եղել (միացած որովայնի ստորին հատվածում): Նրանք վիրահատվել են 1988 թվականին Նեբրասկայում: Ալեքսը մահացել է 2018 թվականին[65]։
- Քեյթի և Այլիշ Հոլթոնները, որոնք ծնվել են Իռլանդիայում 1988 թվականին, վիրահատվել են երեք ու կես տարեկանում: Քեյթին մահացել է չորս օր անց սրտի թույլ վիճակի պատճառով առաջացած սրտի կանգից[66]։
- Աբիգեյլ և Բրիթանի Հենսելները, որոնք ծնվել են ԱՄՆ-ի Մինեսոտա քաղաքում 1990 թվականին, երկգլուխ parapagus երկվորյակներ են (մեկ մարմին, երկու գլուխ): Նրանք ավարտել են 2012 թվականին և դարձել ուսուցիչներ։
- Էշլի և Աշիլ Ֆոքիրները, որոնք ծնվել են Մավրիկիոսում 1992 թվականի նոյեմբերի 2-ին[67]։
- Ջոզեֆ և Լուկա Բանդաները, որոնք ծնվել են Զամբիայում 1997 թվականին, craniopagus երկվորյակներ են եղել (միացած գլխով): Նրանց Հարավային Աֆրիկայում վիրահատել է Բեն Քարսոնը, իսկ 2001 թվականին նրանց գանգերը փակելու համար կատարվել է լրացուցիչ վիրահատություն։
- 1999 թվականին Էկվադորում ծնված Խոսե Արմանդոն և Խոսե Լուիս Սևալոս Հերերան ընդունվել են համալսարան 2021 թվականին[68]։
Գեղարվեստական գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիամական երկվորյակները հայտնվել են մի քանի գեղարվեստական ստեղծագործություններում.
- Ռոբերտ Ա. Հայնլայնի Orphans of the Sky վեպում Ջո-Ջիմ Գրեգորի անունով երկգլխանի կերպարը ղեկավարում է մուտանտների մի ավազակախումբ և տիեզերանավին բոլորից լավ է տիրապետում։
- Լորի Լանսենսի «Աղջիկները» (2005) վեպը պատմում է craniopagus երկվորյակ քույրերի կյանքի պատմությունը։
- Սառա Քրոսանի One չափածո վեպը պատմում է սիամական երկվորյակ քույրերի հուզական ճանապարհորդության մասին։ Այն արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ «Կարնեգիի մեդալի», The Bookseller-ի «2016 թվականի երիտասարդական գեղարվեստական գրականության մրցանակի» և «Իռլանդիայի տարվա մանկական գրքի»[69]։
- Լիդիա Դիմկովսկայի A Spare Life (Резервен живот) (2012) վեպը, որը թարգմանվել է անգլերեն 2016 թվականին, պատմում է սիամական երկվորյակ քույրերի մասին, որոնք մեծանում են Մակեդոնիայում՝ Հարավսլավիայի փլուզումից առաջ։
- Հոգեբանական սարսափ խաղում՝ The Outlast Trials (2024), Project Diarchy անվամբ խոշոր թարմացմամբ ներկայացվել են Օտտոն և Արորա Կրեսներին՝ սիամական երկվորյակներ, որոնք հանդես են գալիս որպես հակառակորդներ։
- Identity V սարսափ խաղում Այվի կերպարը (հայտնի է նաև որպես «Ստվեր») վիրաբուժական ճանապարհով բաժանված սիամական երկվորյակ է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «conjoined twin». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Medical Definition of Conjoined twin». MedicineNet (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 5-ին.
- 1 2 Carnevale, Francisco Cesar; Borges, Marcus Vinicius; Affonso, Breno Boueri; Pinto, Ricardo Augusto de Paula; Tannuri, Uenis; Maksoud, João Gilberto (2006 թ․ ապրիլ). «Importance of angiographic study in preoperative planning of conjoined twins: case report». Clinics. 61 (2): 167–70. doi:10.1590/S1807-59322006000200013. PMID 16680335.
- ↑ Twins 934680, բաժին Conjoined Twins(անգլ.) EMedicine կայքում
- 1 2 3 4 5 6 7 Kaufman, M.H. (2004 թ․ օգոստոս). «The embryology of conjoined twins». Child's Nervous System. 20 (8–9): 508–25. doi:10.1007/s00381-004-0985-4. PMID 15278382.
- ↑ Tao Le; Bhushan, Vikas; Vasan, Neil (2010). First Aid for the USMLE Step 1: 2010 20th Anniversary Edition. USA. էջ 121. ISBN 978-0-07-163340-6.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «h2g2 – Twins – A369434». Bbc.co.uk. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Konar, Hiralal (2015 թ․ մայիսի 10). DC Dutta's textbook of obstetrics (Eighth ed.). JP Medical. էջ 233. ISBN 9789351527237.
- ↑ Sadler, Thomas W. (2018 թ․ հոկտեմբերի 29). Langman's medical embryology (14th ed.). Wolters Kluwer. էջ 124. ISBN 9781496383907.
- ↑ Sadler, Thomas W. (2018 թ․ հոկտեմբերի 29). Langman's medical embryology (14th ed.). Wolters Kluwer. էջ 63. ISBN 9781496383907.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Burmagina, Yuliya (2006 թ․ մարտի 1). «Duplicata incompleta, dicephalus dipus dibrachius». TheFetus.net. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 19-ին.
- 1 2 3 4 5 6 7 «Conjoined Twins: Definition, Causes & Outlook». Cleveland Clinic (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Sharma, Gaurav; Mobin, Sheila S. Nazarian; Lypka, Michael; Urata, Mark (2010 թ․ դեկտեմբեր). «Heteropagus (parasitic) twins: a review». Journal of Pediatric Surgery. 45 (12): 2454–2463. doi:10.1016/j.jpedsurg.2010.07.002. ISSN 1531-5037. PMID 21129567.
- ↑ «Cephalothoracopagus Menosymmetro (Conjoined Twins)». collphyphil.org. Mütter Museum, The College of Physicians of Philadelphia. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Spencer, Rowena (1995 թ․ դեկտեմբեր). «Rachipagus conjoined twins: They really do occur!». Teratology. 52 (6): 346–356. doi:10.1002/tera.1420520605. PMID 8711621.
- ↑ Oostra, Roelof-Jan; Schepens-Franke, Annelieke N.; Magno, Giovanni; Zanatta, Alberto; Boer, Lucas L. (2022 թ․ հուլիսի 15). «Conjoined twins and conjoined triplets: At the heart of the matter». Birth Defects Research (անգլերեն). 114 (12): 596–610. doi:10.1002/bdr2.2066. ISSN 2472-1727. PMC 9546242. PMID 35766259.
- ↑ Fallon, Sara C.; Olutoye, Oluyinka O. (2018 թ․ հոկտեմբերի 1). «The surgical principles of conjoined twin separation». Seminars in Perinatology. Conjoined Twins. 42 (6): 386–392. doi:10.1053/j.semperi.2018.07.013. ISSN 0146-0005. PMID 30477661.
- ↑ Dreger, Alice Domurat (2004). One of Us: Conjoined Twins and the Future of Normal. Harvard University Press. ISBN 978-0-674-01825-9.
- ↑ «The Case of Conjoined Twins in 10th Century Byzantium». Medievalists.net. 2014 թ․ հունվարի 4.
- ↑ Montandon, Denys (2015). «The unspeakable history of Thoracopagus twins' separation» (PDF). ISAPS News. 9 (3): 47–48. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Kompanje, Erwin J. O. (2004 թ․ դեկտեմբերի 1). «The First Successful Separation of Conjoined Twins in 1689: Some Additions and Corrections». Twin Research. 7 (6): 537–541. doi:10.1375/1369052042663760. PMID 15607002.
- ↑ Hirst, Barton Cooke; Piersol, George A. (George Arthur) (1891). Human monstrosities. University of Connecticut Libraries and Hartford Medical Society Historical Library. Philadelphia, Lea brothers & co.
- ↑ «Voris, Harold C.». The University of Chicago Photographic Archive. 1972. Արխիվացված է օրիգինալից 2022-05-06-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Stone, James L. (2006 թ․ մայիսի 1). «The craniopagus malformation: classification and implications for surgical separation». Brain. 129 (5): 1084–1095. doi:10.1093/brain/awl065. PMID 16597654.
- ↑ «Mercy Care Firsts». Mercy Hospital & Medical Center Chicago. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Separate Siamese Twins!». 1955 թ․ ապրիլի 22. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Voris, Harold C. (1963 թ․ փետրվար). «Cranioplasty in a Craniopagus Twin». Journal of Neurosurgery. 20 (2): 145–147. doi:10.3171/jns.1963.20.2.0145. PMID 14192083.
{{cite journal}}:|s2cid-access=requires|s2cid=(օգնություն) - ↑ «Dr. Bewrtram Katz, 83 – Obituary». Vindy.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ (չաշխատող հղում)
- ↑ «In Conversation with Medicine's Miracle Workers – Dr Chumpon Chan and Dr Keith Goh». Channel News Asia Singapore. 2001 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Nepali twin dies 7 years after 97-hour separation surgery». Monsters and Critics. 2008 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Siamese twin Jodie "to go home soon"». BBC News. 2001 թ․ ապրիլի 23. Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.
- ↑ Appel, Jacob M. (2000 թ․ սեպտեմբեր). «Ethics: English High Court Orders Separation of Conjoined Twins». The Journal of Law, Medicine & Ethics. 28 (3): 312–313. doi:10.1111/j.1748-720x.2000.tb00678.x. PMID 11210387.
- ↑ «We don't know how to tell Gracie her sister died so she could live». The Mirror. 2007 թ․ հուլիսի 9. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին – via Free Online Library.
- ↑ «Wired 11.10: Till Death Do Us Part». Wired. 2001 թ․ ապրիլի 11. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Conjoined twins return home after successful separation». 2020 թ․ հոկտեմբերի 19.
- ↑ «The battle to separate Safa and Marwa». BBC News. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Separating conjoined twins». www.gosh.nhs.uk (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Berrin, Katherine & Larco Museum. The Spirit of Ancient Peru:Treasures from the Museo Arqueológico Rafael Larco Herrera. New York: Thames and Hudson, 1997.
- ↑ «CHURCH FATHERS: City of God, Book XVI (St. Augustine)». Newadvent.org. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ The Chronicle of Theophanes Confessor. Byzantine and Near Eastern History, AD 284–813. Translated with Introduction and Commentary by Cyril Mango and Roger Scott. Oxford: Clarendon Press, 1997, p. 106-107.
- ↑ The Life of the Prophet Muhammad: Al-Sira Al-Nabawiyya By Ibn Kathir, Trevor Le Gassick, Muneer Fareed, pg. 132
- ↑ A. Zahoor (1997), Abu Raihan Muhammad al-Biruni Արխիվացված Փետրվար 25, 2020 Wayback Machine, Hasanuddin U
- ↑ Bondeson, Jan (1992 թ․ ապրիլ), «The Biddenden Maids: a curious chapter in the history of conjoined twins», Journal of the Royal Society of Medicine, London: Royal Society of Medicine Press, 85 (4): 217–221, doi:10.1177/014107689208500413, PMC 1294728, PMID 1433064
- ↑ «Digital Collections - National Library of Medicine». collections.nlm.nih.gov. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Hartzman, Marc (2005). American Sideshow: An Encyclopedia of History's Most Wondrous and Curiously Stranger Performers (English). New York, NY: Jeremy P. Tarcher / Penguin. էջեր 20–21. ISBN 978-1585425303.
{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - 1 2 «The Double Monster Rosa-Josepha Blazek». The American Naturalist. 25 (298): 891–894. 1891 թ․ հոկտեմբերի 1. Bibcode:1891ANat...25..891.. doi:10.1086/275418. ISSN 0003-0147.
- ↑ Breakstone, Benjamin H. (1922 թ․ օգոստոս). «The Last Illiness of the Blazek Grown-Together Twins». Illinois Medical Journal. 42: 123–130 – via Google Books.
- ↑ Miller, Sarah (2021). Violet and Daisy: The Story of Vaudeville's Famous Conjoined Twins (English). New York: Schwartz & Wade Books. էջ 221. ISBN 978-0593119723.
{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Hartzman, Marc (2006). American Sideshow. East Rutherford: Penguin Publishing Group. էջեր 159–160. ISBN 1585425303.
- ↑ «Succesvol scheiden van een Siamese tweeling: het lukte in 1954 bij de Nederlandse Tjitske en Folkje». EenVandaag (հոլանդերեն). 2019 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «WARIBOKO OKI @ 62: Nigeria's celebrated Siamese twin tells her life story». Vanguard News (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ communications (2023 թ․ սեպտեմբերի 6). «Alumni Spotlight: MVSU Alums, who were Born Conjoined Twins Share their Story of Life, Love and Survival». Mississippi Valley State University (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Successfully separated conjoined twins share life story 67 years later». TODAY.com (անգլերեն). 2023 թ․ մարտի 3. Վերցված է 2025 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «6 Oldest Living Conjoined Twins in the World». 2019 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2022 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «First same-sex conjoined twins to identify as different genders». Guinness World Records. Վերցված է 2023 թ․ մարտի 11-ին.
- ↑ «UK's first separated conjoined twins forever grateful to NHS». BBC News (բրիտանական անգլերեն). 2023 թ․ հուլիսի 5. Վերցված է 2023 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Utah Doctors Separate Siamese Twins Linked at Brain». The New York Times (անգլերեն). 1979 թ․ մայիսի 31.
- ↑ Services, Myers Mortuary & Cremation. «Obituary for Elisa Hansen | Myers Mortuary & Cremation Services». Obituary for Elisa Hansen | Myers Mortuary & Cremation Services (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Services, Myers Mortuary & Cremation. «Obituary for Lisa Hansen | Myers Mortuary & Cremation Services». Obituary for Lisa Hansen | Myers Mortuary & Cremation Services (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «One of nation's famous twins dies». Taipei Times. CNA. 2019 թ․ փետրվարի 2. Վերցված է 2025 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Siamese Twins: The Surgery: An Agonizing Choice – Parents, Doctors, Rabbis In Dilemma». Philadelphia Inquirer (reprinted). 1977 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Tanzanian conjoined twins die at age 21». CNN.com (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Tanzania mourns famed conjoined twins Maria and Consolata». The Citizen (անգլերեն). 2021 թ․ ապրիլի 12. Վերցված է 2023 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Alex Olson». Vermillion Plain Talk (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 2. Վերցված է 2023 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Two Heads, One Body: The Remarkable Story of Conjoined Twins Katie & Eilish | Our Life (անգլերեն), 2020 թ․ դեկտեմբերի 23, Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 3-ին
- ↑ Vencatareddy-Nursingen, Selvanee (2019 թ․ հունվարի 8). «Naissance de bébés siamois: émouvante rencontre entre les Papillon et les Fokeer» [Birth of Siamese babies: A Moving Encounter Between the Papillons and the Fokeers]. lexpress.mu (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Siameses de Milagro arrancan una nueva etapa en su vida: estudiarán Trabajo Social tras obtener cupos universitarios» [Siamese twins of Milagro start a new stage in their lives: they will study social work after obtaining university quotas]. eluniverso.com (իսպաներեն). 2021 թ․ մայիսի 26. Վերցված է 2022 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Drabble, Emily (2016 թ․ հունիսի 20). «Sarah Crossan wins the Carnegie medal with verse novel One». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Types and social history of conjoined twins
- The site of the medical Saudi team responsible for numerous successful separation surgeries
- Eng and Chang – The Original Siamese Twins; The University of North Carolina at Chapel Hill, The North Carolina Collection Gallery
- The Human Marvels: A Historical Reference Site run by J. Tithonus Pednaud, Teratological Historian
- Cases of conjoined and incomplete twins Արխիվացված 2006-06-10 Wayback Machine
- Clara and Alta Rodriguez, joined at the pelvis and successfully separated in 1974 at Children's Hospital of Philadelphia by surgeons including C. Everett Koop
- National Library of Medicine: Selected Moments in the History of Conjoined Twins
- Conjoined Twins Fast Facts (also lists additional twins)
- Emedicine article (this article includes post-mortem images)
- Facts About Multiples: Conjoined Records and stats
- "The St. Benoit Twins", Scientific American, July 13, 1878, p. 24
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիամական երկվորյակներ» հոդվածին։ |
| ||||||||||