Jump to content

Սիահ ռուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սիահ ռուդ
պարս.՝ سيه رود
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԱրևմտյան Ադրբեջան
ՇահրեսթանՋուղա
ԲախշիՍիահ ռուդ
Այլ անվանումներՍիարա, Վերին Սիարա
Բնակչություն1548 մարդ (2016[1])
Ժամային գոտիUTC+3:30
Սիահ ռուդ (Իրան)##
Սիահ ռուդ (Իրան)

Սիահ ռուդ (նախկինում՝ Սիարա, Վերին Սիարա[2], պարս.՝ سيه رود), քաղաք Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Ջուղայի շրջանի Սիահ ռուդ գավառում, հանդիսանում է վերջինիս կենտրոնը[3]: Այն նաև ծառայում է որպես Դիզմար-է Ղարբի գյուղական համայնքի վարչական կենտրոն[4]։

Քաղաքի տարածքում նախկինում եղել են երկու գյուղեր, որոնք կոչվել են՝ Ներքին և Վերին Սիարա[2]: Վերին Սիարայի հիման վրա էլ ձևավորվել է ներկայիս քաղաքը, իսկ Ներքին Սիարան այժմ մտնում է Նախիջևանի ինքնավար հանրապետության Օրդուբադի շրջանի կազմում և կոչվում է՝ Շահրիար[2]: Երկու գյուղերն էլ նախկինում գտնվել են Պարսկահայաստանում, Ղարադաղի գավառում[2]:

Ներքին Սիարա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին Սիարան գտնվում է Նախիջևանի ինքնավար հանրապետության Օրդուբադ քաղաքից 4 կմ հարավ, իսկ Վերին Սիարայից՝ 2 կմ արևելք, Արաքս գետի աջ ափին[2]: Հենրի Լինչի քարտեզում նշանակված էր՝ Սյարի ձևով[2]:

Վերին Սիարան գտնվում է Նախիջևանի ինքնավար հանրապետության Օրդուբադ քաղաքից 5 կմ հարավ-արևմուտ, Արաքսի ավազանի ստորին հոսանքի ձախ կողմում, Ներքին Սիարայից արևմուտք[2]: Նշանակված է եղել՝ Կովկասի 5- և 10-վերստանոց քարտեզներում[2]:

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի ազգային մարդահամարի ժամանակ քաղաքի բնակչությունը կազմում էր 1354 մարդ՝ 366 ընտանիք[5]։ Հաջորդ մարդահամարը, որը տեղի է ունեցել 2011 թվականին, գրանցել է 1553 մարդ՝ 419 տնային տնտեսություններում[6]։ 2016 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում էր 1548 մարդ՝ 470 տնային տնտեսություններում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Census of the Islamic Republic of Iran, 1395 (2016): East Azerbaijan Province. amar.org.ir (Report) (պարսկերեն). The Statistical Center of Iran. Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. նոյեմբերի 13-ին. Վերցված է 2024 թ. նոյեմբերի 11-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 599 — 804 էջ։
  3. Habibi, Hassan (2023 թ.) [1995 թ. մայիսի 18]. Creation and establishment of Yamchi and Siah Rud Districts in Marand County and the creation and establishment of Jolfa County centered in Jolfa city in East Azerbaijan province. lamtakam.com (Report) (պարսկերեն). Ministry of the Interior, Council of Ministers. Notification 6354/1450AH. Արխիվացված է օրիգինալից 2023 թ. դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2024 թ. նոյեմբերի 11-ին.
  4. Mousavi, Mirhossein (2010) [1983 թ. մայիսի 18]. Creation and formation of 30 rural districts including villages, farms and places in Ahar County under East Azerbaijan province. rc.majlis.ir (Report) (պարսկերեն). Ministry of the Interior, Board of Ministers. Notification 115730/T835. Արխիվացված է օրիգինալից 2010 թ. հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2024 թ. նոյեմբերի 11-ին – via Islamic Council Research Center.
  5. Census of the Islamic Republic of Iran, 1385 (2006): East Azerbaijan Province. amar.org.ir (Report) (պարսկերեն). The Statistical Center of Iran. Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2024 թ. նոյեմբերի 11-ին.
  6. Census of the Islamic Republic of Iran, 1390 (2011): East Azerbaijan Province. irandataportal.syr.edu (Report) (պարսկերեն). The Statistical Center of Iran. Արխիվացված է օրիգինալից (Excel) 2023 թ. հունվարի 16-ին. Վերցված է 2024 թ. նոյեմբերի 11-ին – via Iran Data Portal, Syracuse University.