Jump to content

Սթորի Մասգրեյվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթորի Մասգրեյվ

Մասնագիտություն  ԱՄՆ
Ծնվել է օգոստոսի 19, 1935(1935-08-19)[1][2] (89 տարեկան)
Ծննդավայր Բոստոն, ԱՄՆ[3]
Պարգևներ

Ֆրանկլին Սթորի Մուսգրեյվ (անգլ.՝ Franklin Story Musgrave ; սեռ. օգոստոսի 19, 1935, Բոստոն ), ամերիկացի բժիշկ և ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնաց։ Մասնակցել է տիեզերական վեց թռիչքի։ Աստղանավորդ Ֆրանկլին Սթորի Մասգրեյվը միակ տիեզերագնացն է, ով մասնակցել է կառուցված բոլոր հինգ մաքոքներով թռիչքների: Նրա անունը ներառված է ամերիկացի աստղանավորդների փառքի սրահում:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1935 թվականի օգոստոսի 19-ին Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում, բայց Կենտուկի նահանգի Լեքսինգտոնն է համարում իր հայրենի քաղաքը: 1953 թվականին ավարտել է Մասաչուսեթս նահանգի Սաութբորո քաղաքի Սուրբ Մարկոսի դպրոցը; 1958 թվականին՝ Սիրակուզայի համալսարանը՝ ստանալով մաթեմատիկայի և վիճակագրության բակալավրի աստիճան, 1959 թվականին՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանը՝ ձեռք բերելով գործառնությունների վերլուծության և համակարգչային ծրագրավորման ոլորտում գործնական վարչարարության մագիստրոսի աստիճան: 1964 թվականին Կոլումբիայի համալսարանից ստացել է բժշկագիտության դոկտորի, 1966 թվականին՝ Կենտուկիի համալսարանից՝ ֆիզիոլոգիայի և կենսաֆիզիկայի ոլորտում բնագիտության մագիտրոսի, 1987 թվականին՝ Հյուստոնի համալսարանից՝ հումանիտար գիտությունների մագիստրոսի աստիճան.[7]

Տիեզերական թռիչքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես թռիչքի մասնագետ՝ Ֆրանկլին Մասգրեյվը մասնակցել է վեց առաքելությունների:

  • Սերիական համարը - 117 (54)
  • Քանակը - 6
  • Տիեզերական թռիչքներում անցկացրած ժամանակի հանրագումարը - 53 օր 10 ժամ 4 րոպե 45 վայրկյան
  • Բաց տիեզերք դուրս գալը - 4 անգամ[8] ;
  • Բաց տիեզերքում կատարած աշխատանքների ընդհանուր տևողությունը - 25 ժամ 52 րոպե
  1. STS-6 - առաջին թռիչքը. 1983 թվականի ապրիլի 4-ից 9-ը, որպես մասնագետ։
  2. STS-51F - երկրորդ թռիչքը. 1985 թվականի հուլիսի 29-ից օգոստոսի 6-ը, որպես մասնագետ
  3. STS-33 - երրորդ թռիչքը. 1989 թվականի նոյեմբերի 23-ից 28-ը, որպես մասնագետ
  4. STS-44 - չորրորդ թռիչքը. 1991 թվականի նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 1-ը, որպես մասնագետ
  5. STS-61 - հինգերորդ թռիչքը. 1993 թվականի դեկտեմբերի 2-ից 13-ը, որպես մասնագետ
  6. STS-80 - վեցերորդ թռիչքը. 1996 թվականի նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 7-ը, որպես մասնագետ։ Այս թռիչքով 61-ամյա Սթորի Մասգրեյվը դարձավ ամենատարեց տիեզերագնացն աշխարհում: Նրա սահմանած յուրօրինակ ռեկորդը 1998 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին գերազանցեց 77-ամյա Ջ. Գլենը։

Ֆրանկլին Մասգրեյվը չորս անգամ դուրս է եկել բաց տիեզերք. մեկը՝ STS-6-ի թռիչքի ժամանակ՝ 1983 թ. ապրիլի 6-ին, 3 ժամ 50 րոպե տեւողությամբ, և երեքը՝ STS-61-ի թռիչքի ժամանակ, դեկտեմբերի 5-ին՝` 7 ժամ 54 րոպե, դեկտեմբերի 7-ին` 6 ժամ 47 րոպե, դեկտեմբերի 12-ին` 7 ժամ 21 րոպե տևողությամբ:

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթորի Մասգրեյվն ունեցել է յոթ երեխա, որոնցից մեկը մահացել է[9][10][11]: Նրա սիրած զբաղմունքները՝ հոբբիները, ներառում են շախմատը, օդագնացությունը, այգեգործությունը, գրաքննադատությունը, պոեզիան, միկրոհամակարգիչները, պարաշյուտային սպորտը, լուսանկարչությունը, ընթերցանությունը, վազքը, սկուբա դայվինգը, ճախրասավառնումը:

1990-ական թվականների սկզբներին Մասգրեյվը հետապնդման է ենթարկվել շիզոֆրենիկ մի կնոջ՝ Մարգարետ Մերի Ռեյի կողմից, ով նախկինում բանտ էր ընկել կատակերգակ Դեյվիդ Լեթերմանին հետապնդելու պատճառով[12]:

Կաղապար:Ribbon devices/alt Կաղապար:Ribbon devices/alt
Gold star
Կաղապար:Ribbon devices/alt
Silver star
Կաղապար:Ribbon devices/alt
Կաղապար:Ribbon devices/alt
Պարգևներ նշանակալից ծառայությունների համար | ՆԱՍԱ-ի մեդալներ
NASA Exceptional Service Medal with one star / ՆԱՍԱ-ի մեդալ՝ 1 աստղ, բացառիկ ծառայության համար
NASA Space Flight Medal with five stars / ՆԱՍԱ-ի մեդալ՝ 5 աստղ, տիեզերական թռիչքների համար
National Defense Service Medal / Ազգային պաշտպանությանը ծառայելու համար մեդալ
  • ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հետդոկտորական աստիճան (1965–1966)
  • Սրտի ազգային ինստիտուտի հետդոկտորական աստիճան (1966–1967)
  • Reese Air Force Base Commander's Trophy (1969)
  • «Տարվա օդագնաց» կոչում (1974 և 1983 թթ.)
  • Նվաճումների ամերիկյան ակադեմիայի Ոսկե ափսե մրցանակ (1994)[13]
  • Տիեզերագնացության միջազգային փառքի սրահ (1995)[14]
  • Օդագնացության ազգային փառքի սրահ (2022)[15]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #131980564 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/Agency_Awards_Historical_Recipient_List.pdf?rhid=1000&did=2120817&type=released
  5. 5,0 5,1 https://www.nmspacemuseum.org/inductee/franklin-story-musgrave/
  6. 6,0 6,1 Kentucky Astronaut to be HonoredLouisville: 1995. — P. 2. — ISSN 1930-2177
  7. «Astronaut Bio: Story Musgrave». NASA. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  8. «Фрэнклин Стори Масгрейв». Космическая Энциклопедия. astronaut.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  9. «Cassidy & Fishman Inc » Blog Archive » Story Musgrave». www.cassidyandfishman.com. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 8-ին.
  10. Kirst, Sean (2015 թ․ մարտի 22). «Story Musgrave: Space traveler sees reopening of SU's Holden Observatory as tale of faith, passion». syracuse.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  11. Lenehan, Anne. «Space Story: Biography». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 29-ին.
  12. Foster, David & Levinson, Arlene. Suicide on a railroad track ends a celebrity-stalker's inner agony Արխիվացված Հունիս 14, 2011 Wayback Machine, Associated Press, October 11, 1998
  13. «Golden Plate Awardees of the American Academy of Achievement». www.achievement.org. American Academy of Achievement.
  14. «Kentucky Astronaut to be Honored». The Courier-Journal. Louisville, Kentucky. 1995 թ․ սեպտեմբերի 11. էջ 2 – via Newspapers.com.
  15. «Enshrinee Story Musgrave». nationalaviation.org. National Aviation Hall of Fame. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթորի Մասգրեյվ» հոդվածին։