Սթիվ Ռեդգրեյվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սթիվ Ռեդգրեյվ
Դիմանկար
Ծնվել էմարտի 23, 1962(1962-03-23)[1][2][3] (59 տարեկան)
ԾննդավայրՄարլոու, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունrower
ԱմուսինAnn Redgrave?
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր Թոմաս Քելլեր մեդալ[4] BBC Sports Personality of the Year Award?[5] և Ասպետ-բակալավր
Կայքsteveredgrave.com
Steve Redgrave Վիքիպահեստում

Սթիվ Ռեդգրեյվ (անգլերեն՝ Sir Stephen Geoffrey Redgrave, մարտի 23, 1962(1962-03-23)[1][2][3], Մարլոու, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի մարզիկ։ Ակադեմիական թիավարության ասպարեզում հասել է մեծ հաջողությունների։ Օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն (1984, 1988, 1992, 1996, 2000), աշխարհի առաջնությունների իննակի հաղթող։ 2000 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության ասպետի կոչման[6]։

Սթիվ Ռեդգրեյվը համարվում է օլիմպիական խաղերի պատմության մեջ առավել հաջողակ տղամարդ թիավարողը և միակ տղամարդ մարզիկը, որ կարողացել է հինգ իրարահաջորդ օլիմպիադաներում ոսկե մեդալներ նվաճել տոկունություն պահանջող մարզաձևում[7][8][9][10]։

Նա համարվում է նաև Մեծ Բրիտանիայի մեծագույն օլիմպիականներից մեկը։ 2016 թվականի դրությամբ առավել շատ օլիմպիական մեդալներ նվաճած բրիտանացի մարզիկների ցանկում զբաղեցնում էր 4-րդ տեղը՝ հաջորդելով հեծանվորդներ՝ սըր Քրիս Հոյին, Ջեյսոն Քեննիին և սըր Բրեդլի Ուիգինսին։ Սթիվ Ռեդգրեյվը երկու անգամ արժանացել է օլիմպիական խաղերի բացման արարողությունների ժամանակ Մեծ Բրիտանիայի հավաքականի դրոշակակիրը լինելու պատվին։ 2002 թվականին BBC-ի կազմած 100 մեծագույն բրիտանացիների ցանկում նրան հատկացվել է 36-րդ տեղը[11]։

Սթիվ Ռեդգրեյվը թիավարության բրիտանական ասոցիացիայի պատվավոր նախագահն է[12]։ Նրա զավակներից Նատալին, հանդես գալով Օսֆորդի համալսարանի աղջիկ թիավարողների ակումբային թիմի կազմում, 2011 թվականին հաղթող է ճանաչվել Քեմբրիջի համալսարանական թիմի դեմ մղված մրցապայքարում (Henley Boat Races)[13][14][15]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Redgrave
  3. 3,0 3,1 Steven Redgrave
  4. Thomas Keller MedalWorld Rowing.
  5. Sports Personality Roll of Honour
  6. Ալբերտ Միքայելյան, Մարզաշխարհի հարյուր գերաստղեր, Երևան, «ՎՄՊ-Պրինտ», 2008, էջ 34։
  7. "Redgrave to end golden rowing career". ABC. Retrieved 28 July 2012
  8. «Queen honours Redgrave»։ BBC News։ 1 May 2001 
  9. «Sir Steve steps out for diabetes»։ BBC News։ 10 June 2001 
  10. Hart Simon (6 September 2003)։ «Olympics: London want Redgrave in driving seat»։ The Daily Telegraph։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 22-ին։ Վերցված է 2010 թ․ մայիսի 24 
  11. «BBC – Great Britons – Top 100»։ Internet Archive։ Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ դեկտեմբերի 4-ին։ Վերցված է 2017 թ․ հուլիսի 19 
  12. «Structure»։ British Rowing։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3 
  13. «Natalie Redgrave helps Oxford win Women's Boat Race»։ BBC News։ 27 March 2011։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3 
  14. «Steve Redgrave: My Family Values»։ The Guardian։ 26 September 2012։ Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3 
  15. Quarrell Rachel (3 March 2011)։ «Natalie Redgrave ready to follow her father's footsteps and take the plunge for Oxford in varsity Boat Race»։ The Daily Telegraph (London) 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]