Սթիվ Կորիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Սթիվ Կորիկա
Steve Corica-27.04.09.jpg
Քաղաքացիությունը Flag of Australia (converted).svg Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 24, 1973(1973-03-24)[1][2] (49 տարեկան)
Ծննդավայր Innisfail
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան

Սթիվեն Քրիստոֆեր Կորիկա (անգլ.՝ Stephen Christopher Corica, մարտի 24, 1973(1973-03-24)[1][2], Innisfail), ավստրալիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, որը հայտնի է «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս», «Սիդնեյ» ակումբների Կև «Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքական»-ի կազմում խաղով։ 1920 և 1996 թվականների Օլիմպիական խաղերի մասնակից։ Ներկայումս մարզվում է «Սիդնեյ» ֆուտբոլային ակումբի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորիկան իր կարիերան սկսել է «Մարկոնի Ստալիոն» ակումբում։ Նա ակումբի կազմում խաղացել է հինգ մրցաշրջան և օգնել է նրան դառնալ Ազգային լիգայի չեմպիոն։

1995 թվականին Սթիվը Ֆուտբոլի լիգայի առաջին դիվիզիոնից տեղափոխվել է Անգլիայի «Լեսթեր Սիթի»՝ իր համերկրացի Ժելկո Կալաչի հետ միասին։ 1995 թվականի օգոստոսի 12-ին նորամուտ է ունեցել ակումբի կազմում՝ առաջին մրցախաղում խփելով գոլ։

1996 թվականին «Լեսթերի» մարզիչ Մարկ Մակգին գլխավորել է «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս»-ը և այստեղ է հրավիրել Կորիկային։ Տրանսֆերի գումարը կազմել է 1,1 միլիոն ֆունտ։ Մագկին ցանկանում էր պայմանագիր կնքել նաև Կալաչի հետ, սակայն գործարքը չի կայացել։ Չորս մրցաշրջանի ընթացքում Սթիվը դարձել է ակումբի լիդերներից մեկը՝ խաղալով ավելի քան 100 խաղ գայլերի օգտին։

2000 թվականին Կորիկան ընդունել է ճապոնական «Սանֆրեչե Հիրոսիմա» ակումբի հրավերը։ Ջեյ Լիգայում երկու մրցաշրջանից հետո վերադարձել է Անգլիա՝ պայմանագիր ստորագրելով «Ուոլսոլի» հետ։

2005 թվականին Սթիվը վերադարձել է հայրենիք՝ դառնալով «Սիդնեյի» ֆուտբոլիստ։ 2009 թվականին օգնել է ակումբին հաղթել Ավստրալիայի ֆուտբոլի առաջնությունում և ՕՖԿ չեմպիոնների գավաթում։ 2010 թվականին Կորիկան ավարտել է Կարիերան։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Սթիվը Ավստրալիայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Շոտլանդիայի պատանեկան աշխարհի առաջնությանը։

1991 թվականին Կորիկան հանդես է եկել Պորտուգալիայի երիտասարդական առաջնությունում։

1992 թվականին Օլիմպիական հավաքականի կազմում նա մասնակցել է Բարսելոնայի Օլիմպիական խաղերին։ Մրցաշարում Սթիվը մասնակցել Է Մեքսիկայի[3] և Գանայի հավաքականների դեմ խաղերում[4]։ 1993 թվականին Կորիկան նորամուտ է ունեցել Ավստրալիայի հավաքականի կազմում։

1995 թվականի փետրվար 15-ին Ճապոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում Սթիվը իր առաջին գոլն է խփել Ավստրալիայի ազգային հավաքականի կազմում։ 1996 թվականին նա երկրորդ անգամ մասնակցել է Ալթայի Օլիմպիական խաղերին։ Մրցախաղում նա խաղացել է Ֆրանսիայի[5], Սաուդյան Արաբիայի[6] և Իսպանիայի[7] հավաքականների դեմ խաղերում։

2000 թվականին Սթիվը դարձել է ՕՖԿ ազգային գավաթի դափնեկիր։

2001 թվականին նա մասնակցել է Ճապոնիայում և Հարավային Կորեայում Կոնֆեդերացիայի գավաթին։ Մրցախաղում Կորիկան խաղացել է Մեքսիկայի[8], Ֆրանսիայի[9], Հարավային Կորեայի[10], Ճապոնիայի[11] և Բրազիլիայի[12] թիմերի դեմ խաղերում։

Գոլեր Ավստրալիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցախաղ
01. 15 փետրվար 1995 Սիդնեյի ֆուտբոլի մարզադահլիճ, Սիդնեյ, Ավստրալիա Ճապոնիա Ճապոնիայի ֆուտբոլի ազգային հավաքական 2։1 2։1 Ընկերական խաղ
02. 9 փետրվար 2000 Պլայա Անչա, Վալպարաիսո, Չիլի Չիլի Չիլիի ֆուտբոլի ազգային հավաքական 1 1 Ընկերական խաղ
03. 19 հունիս 2000 Պապեետե, Տահիտի Տահիտի Տահիտիի ֆուտբոլի ազգային հավաքական 13 17 Ազգերի գավաթ ՕՖԿ 2000
04. 28 փետրվար 2001 Էլ Կամպին, Բոգոտա, Կոլումբիա Կոլումբիա Կոլումբիայի ֆուտբոլի ազգային հավաքական 1 2 Ընկերական խաղ
05. 14 ապրիլ 2001 Կոֆս Հարբոր, Ավստրալիա Ֆիջի Ֆիջիի ֆուտբոլի ազգային հավաքական 1։0 2։0 Աշխարհի առաջնություն 2002 ընտրական մրցաշար

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Ավստրալիա «Մարկոնի Ստալիոնս»

  • Ազգային ֆուտբոլի լիգա՝ 1992/1993

Ավստրալիա «Սիդնեյ»

  • Ավստրալիայի ֆուտբոլի առաջնություն՝ 2009/2010
  • ՕՖԿ չեմպիոնների լիգայի հաղթող՝ 2004/2005

Միջազգային

Ավստրալիա Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքական

  • ՕՖԴ ազգերի գավաթ՝ 2000
  • Կոնֆեդերացիայի գավաթ՝ 2001

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Мексика (до 23) VS. Австралия (до 23) 1:1» (ռուսերեն)։ fifa.com։ 1992-07-28 
  4. «Гана (до 23) VS. Австралия (до 23) 3:1» (ռուսերեն)։ fifa.com։ 1992-07-26 
  5. «Франция (до 23) VS. Австралия (до 23) 2:0» (ռուսերեն)։ fifa.com։ 1996-07-20 
  6. «Австралия (до 23) VS. Саудовская Аравия (до 23) 2:1» (ռուսերեն)։ fifa.com։ 1996-07-22 
  7. «Испания (до 23) VS. Австралия (до 23) 3:2» (ռուսերեն)։ fifa.com։ 1996-07-24 
  8. «Мексика VS. Австралия 0:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2001-05-30 
  9. «Австралия VS. Франция 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2001-06-01 
  10. «Южная Корея VS. Австралия 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2001-06-03 
  11. «Япония VS. Австралия 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2001-06-07 
  12. «Австралия VS. Бразилия 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2001-06-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]