Սթիվեն Քյուրքչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սթիվեն Քյուրքչյան
Stephen A. Kurkjian.jpg
Ծնվել էօգոստոսի 28, 1943 (76 տարեկան)
ԾննդավայրԲոստոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ազգությունամերիկահայ
ԿրթությունBoston Latin School?
Մասնագիտությունգրող,լրագրող
ԳործունեությունThe Boston Globe օրաթերթի լրագրողական հետաքննության Spotlight սյունակի հիմնադիր
ԾնողներԱնուշավան Քյուրքչյան, Ռոզելա Կյուրեղյան-Քյուրքչյան
Պարգևներ և
մրցանակներ
Պուլիցերյան մրցանակ-1972, 1980, 2003

Սթիվեն Անուշավանի Քյուրքչյան (անգլ.՝ Stephen A. Kurkjian, (օգոստոսի 28, 1943, Բոստոն)[1], ամերիկահայ գրող, լրագրող, Պուլիցերյան մրցանակի եռակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվեն Քյուրքչյան ծնվել է 1943 թվականին Բոստոն քաղաքում։ Պապը սպանվել է ցեղասպանության ժամանակ[2], իսկ երեքամյա հայրը քրոջ ու եղբոր հետ հազիվ են փրկվել։ Հաջորդ գարնանաը քույրն ու եղբայրը մահանում են խոլերայից, իսկ հայրը հայտնվում է Ամերիկայում[3][4]: Հայրը նկարիչ է եղել, մայրը՝ Ռոզելա Կյուրեղյան-Քյուրքչյանը, աշխատել է գրադարանավար: Սթիվենն ավարտել է Բոստոնի պետական դպրոցն ու պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Համալսարանին ավարտելուց հետո՝ 1968 թվականից Սթիվեն Քյուրքչյան աշխատել է The «Boston Globe»-ում որպես խմբագիր : Սթիվեն Քյուրքչյանը Պուլիցերյան մրցանակի արժանացել է 1972 և 1980 թվականներին հետաքննական հոդվածների համար: Վերջին անգամ՝ 2003 թվականին «Բոստոն Գլոբի» խմբագրակազմով կաթոլիկ եկեղեցում սեքս սկանդալը բացահայտելու համար: Քյուրքչյանը Հոլիվուդում նկարահանվել է «Ուշադրության կենտրոնում» գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է հենց «Բոստոն Գլոբի» լրագրողների հետաքննության մասին: Ֆիլմն արժանանում է «Օսկարի»[5], հետագայում պարզվում է, որ մի հերոսը հենց Սթիվեն Քյուրքչյանն է:Սթիվեն Քյուրքչյանը նաև Բոստոնի Իզաբելլա Գարդներ թանգարանից 1990 թվականին կատարված աղմկահարույց գողության մասին պատմող «Master Thieves» գրքի հեղինակն է, որը պատմում է թանգարանից Ռեմբրանդի, Դեգայի և այլ աշխարհահռչակ հեղինակների աշխատանքների դեռևս չբացահայտված գողությունների մասին: Քյուրքչյանը երեք անգամ այցելել է Հայաստան: Առաջին անգամ նա եկել է 2002 թվականին ԵՊՀ հրավերով՝ ապագա լրագրողներին վերապատրաստելու, Հայաստան-Սփյուռք 2-րդ համաժողովին մասնակցելու համար: Երկրորդ անգամ՝ 2016 թվականի ապրիլին «Ավրորա» մրցանակաբաշխությանը ներկա լինելու համար[6][7], երրորդ անգամ նույն թվականի ամռանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]