Սթիվեն Փրուիթ
| Սթիվեն Փրուիթ անգլ.՝ Stephen Pruitt | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 17, 1984 (41 տարեկան) |
| Ծննդավայր | Սան Անտոնիո |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ուիլյամի և Մերիի քոլեջ (2006)[1] և St. Stephen's & St. Agnes School? |
| Մասնագիտություն | վիքիմեդիստ |
Սթիվեն Փրուիթ (անգլ.՝ Steven Pruitt, ապրիլի 17, 1984, Սան Անտոնիո), Վիքիպեդիայում հայտնի է իր Ser Amantio di Nicolao մականունով, ամերիկացի խմբագիր և ադմինիստրատոր անգլերեն Վիքիպեդիայում, կատարել է ամենաշատ խմբագրումները՝ ավելի քան 6 միլիոն, և խմբագրել է բոլոր հոդվածների առնվազն մեկ երրորդը: Փրուիթը առաջին անգամ սկսել է խմբագրել Վիքիպեդիան 2004 թվականին[2][3]։ Վիքիպեդիայում ստեղծել է ավելի քան 33,000 հոդված[3]։ 2017 թվականին Թայմ ամսագրի կողմից Փրուիթը ճանաչվել է համացանցի 25 ամենակարևոր ազդեցիկներից մեկը[4]։
Փրուիթի կեղծանունը վերաբերում է Ջակոմո Պուչինիի 1918 թվականի «Ջանի Սկիկի» օպերայի երկրորդական կերպարին[5]։ Նշել է, որ իր նպատակն է պայքարել Վիքիպեդիայում գենդերային կողմնակալության դեմ, նպաստելով կանանց ներկայացմանը Women in Red նախագծի միջոցով[6]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Փրուիթը ծնվել է 1984 թվականի ապրիլի 17-ին, Սան Անտոնիոյում, Տեխաս նահանգում, Ալլա Փրուիթի և Վիրջինիայի Ռիչմոնդից Դոնալդ Փրուիթի միակ երեխան է[7][8]: Նրա մայրը գաղթել է Խորհրդային Միությունից, երբ Լեոնիդ Բրեժնևի օրոք թուլացվել էին հրեական գաղթի քաղաքականությունը, իսկ հայրը աշխատել է որպես քոլեջի պրոֆեսոր Վիրջինիայում[9]: Նրանք հանդիպել են, երբ երկուսն էլ դասավանդում էին Լաքլենդ ռազմաօդային բազայի մոտ գտնվող Պաշտպանության լեզուների ինստիտուտի ռուսաց լեզվի բաժնում, Սան Անտոնիոյի մոտ[10]:
Մեծանալու տարիներին Փրուիթը կարդացել է դասական գրականություն և Ագաթա Քրիստիի ու Նգայո Մարշի դետեկտիվ պատմվածքները[11]: Փրուիթը իր գիտելիքների նկատմամբ սերը վերագրում է մոր պատմություններին, որոնք նա պատմում էր Խորհրդային Միությունում իր մանկության մասին:
Փրուիթը 2002 թվականին ավարտել է Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքի Սուրբ Ստեփանոս և Սուրբ Ագնես դպրոցը[12]: Հաճախել է Ուիլյամ և Մերիի քոլեջը, որտեղ երգել է երգչախմբի կազմում[13], ավարտել է 2006 թվականին՝ ստանալով արվեստագետի մասնագիտություն[14]։
Կարերիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին Փրուիթը աշխատել է որպես պայմանագրային աշխատող ԱՄՆ մաքսային և սահմանապահ պաշտպանության ծառայությունում, որտեղ զբաղվել է գրառումներով և տեղեկատվությամբ[15][16]: 2020 թվականին դարձել է մենեջեր Պաշտպանության առողջապահական գործակալությունում[17]: 2021 թվականի դրությամբ աշխատում է Chenega IT Enterprise Services-ում, որը Պաշտպանության առողջապահական գործակալության պայմանագրային կազմակերպություն է:
Վիքիպեդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրյուտը սկսել է խմբագրել Վիքիպեդիան 2004 թվականի հունիսից[18][19][20]։ Նրա առաջին Վիքիպեդիայի հոդվածը իր նախապապի[21]՝ Պիտեր Ֆրանցիսկոյի մասին է՝ պորտուգալական ծագմամբ ամերիկյան հեղափոխական պատերազմի հերոս, որը հայտնի է որպես «Վիրջինիա Հերկուլես»[22][23]։ Իր ընթացիկ մասնակցային էջը ստեղծել է 2006 թվականի հունվարին, երբ սովորում էր William & Mary քոլեջում[18][24]։ Նախքան իր ընթացիկ հաշիվը ստեղծելը, խմբագրել է մի քանի այլ մասնակցային էջերից, որոնց գաղտնաբառը անընդհատ մոռացել է[18]։ Գործազուրկ լինելով 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ՝ Պրյուտը ժամերով խմբագրել է: 2015 թվականին գերազանցել է խմբագիր Ջասթին Քնապին ամենաշատ խմբագրումներով։ Նույն թվականին դարձել է ադմինիստրատոր[23]։ Մինչև 2019 թվականի փետրվարը փրյուիթն ավելի քան երեք միլիոն խմբագրում էր կատարել Վիքիպեդիայում, ավելին, քան անգլերեն Վիքիպեդիայի ցանկացած այլ խմբագիր, և մինչև 2021 թվականի փետրվարին կատարել է ավելի քան չորս միլիոն խմբագրում[19]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://wmalumnimagazine.com/2018/fall/feature/how-the-most-prolific-wikipedia-editor-is-expanding-what-we-know-about-the-world/
- ↑ Harrison, Stephen (2021-01-15). «Wikipedia Is Basically a Massive RPG». Wired. ISSN 1078-3148. Արխիվացված է օրիգինալից 2021-01-15-ին. Վերցված է 2021-06-13-ին.
- ↑ 3,0 3,1 «Time Magazine Named Steven Pruitt One of the Most Influential People on the Internet–Just For His Wikipedia Edits». Northern Virginia Magazine. 2021 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Meet the man behind a third of what's on Wikipedia - CBS News» (ամերիկյան անգլերեն). CBS News. 2019-01-26. Վերցված է 2023-12-13-ին.
- ↑ Brown, Jennings (2016-01-15). «Meet The World's Most Prolific Wikipedia Editor». Vocativ (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019-04-10-ին.
- ↑ Malloy, Daniel (2018 թ․ փետրվարի 13). «This Prolific Nerd Is Shaping the Future of Wikipedia». OZY (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019-04-10-ին.
- ↑ «Time Magazine Named Steven Pruitt One of the Most Influential People on the Internet–Just For His Wikipedia Edits». Northern Virginia Magazine. 2021 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Eshleman, Tina (2018 թ․ սեպտեմբերի 17). «The Wikiman: How the most prolific Wikipedia editor is expanding what we know about the world». W&M Alumni Magazine. No. Fall 2018. College of William & Mary. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019-04-10-ին.
- ↑ Malloy, Daniel (2018 թ․ փետրվարի 13). «This Prolific Nerd Is Shaping the Future of Wikipedia». OZY (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019-04-10-ին.
- ↑ Eshleman, Tina (2018 թ․ սեպտեմբերի 17). «The Wikiman: How the most prolific Wikipedia editor is expanding what we know about the world». W&M Alumni Magazine. No. Fall 2018. College of William & Mary. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019-04-10-ին.
- ↑ Eshleman, Tina (2018 թ․ սեպտեմբերի 17). «The Wikiman: How the most prolific Wikipedia editor is expanding what we know about the world». W&M Alumni Magazine. No. Fall 2018. College of William & Mary. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019-04-10-ին.
- ↑ «Steven Pruitt '02». St. Stephen's & St. Agnes School. Արխիվացված օրիգինալից 2021-01-20-ին. Վերցված է 2021-06-13-ին.

- ↑ «The 25 Most Influential People on the Internet». Time. 2017 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019-04-10-ին. «The family moved to Monterey, California, for several years before settling in Northern Virginia in 1989, when Steven was 5.»
- ↑ Brown, Jennings (2016-01-15). «Meet The World's Most Prolific Wikipedia Editor». Vocativ (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019-04-10-ին.
- ↑ Puckrik, Katie (2021 թ․ նոյեմբերի 9). «Hoax». dot com: The Wikipedia Story (Podcast). Acast. Event occurs at 5:35. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին.
- ↑ 18,0 18,1 18,2 «Time Magazine Named Steven Pruitt One of the Most Influential People on the Internet–Just For His Wikipedia Edits». Northern Virginia Magazine. 2021 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ 19,0 19,1 Brown, Jennings (2016-01-15). «Meet The World's Most Prolific Wikipedia Editor». Vocativ (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019-04-10-ին.
- ↑ «Steven Pruitt '02». St. Stephen's & St. Agnes School. Արխիվացված օրիգինալից 2021-01-20-ին. Վերցված է 2021-06-13-ին.
- ↑ Yassin, Nuseir (2020 թ․ դեկտեմբերի 23). «The Secret King of Wikipedia». Վերցված է 2023 թ․ փետրվարի 16-ին – via YouTube.
- ↑ Eshleman, Tina (2018 թ․ սեպտեմբերի 17). «The Wikiman: How the most prolific Wikipedia editor is expanding what we know about the world». W&M Alumni Magazine. No. Fall 2018. College of William & Mary. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019-04-10-ին.
- ↑ 23,0 23,1 Harrison, Stephen (2018 թ․ հոկտեմբերի 2). «The Wikipedia contributor behind 2.5 million edits». The Washington Post. Nash Holdings. ISSN 0190-8286. Արխիվացված է օրիգինալից 2018-10-02-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «The 25 Most Influential People on the Internet». Time. 2017 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019-04-10-ին. «The family moved to Monterey, California, for several years before settling in Northern Virginia in 1989, when Steven was 5.»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Փրուիթ» հոդվածին։ |