Սթիվեն Մաքհեթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սթիվեն Մաքհեթի
StephenMcHattie08TIFF.jpg
Ծնվել էփետրվարի 3, 1947(1947-02-03)[1][2][3][4][5] (72 տարեկան)
ԾննդավայրAntigonish, Antigonish County, Նոր Շոտլանդիա, Կանադա
ԿրթությունԹատերական արվեստների ամերիկյան ակադեմիա[6]
ՔաղաքացիությունFlag of Canada.svg Կանադա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Մեգ Ֆոսթեր

Սթիվեն Մաքհեթի (անգլ.՝ Stephen McHattie, ի ծնե՝ Սթիվեն Մաքհեթի Սմիթ, անգլ.՝ Stephen McHattie Smith, փետրվարի 3, 1947(1947-02-03)[1][2][3][4][5], Antigonish, Antigonish County, Նոր Շոտլանդիա, Կանադա), կանադացի դերասան[7]:

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվեն Մաքհեթին ծնվել է Նոր Շոտլանդիայի Անտիգոնիշ քաղաքում: վարդել է Դրամատիկ մշակույթի ամերիկյան ակադեմիան: Հայտնվել է մի շարք ֆիլմերում և սերիալներում, որոնցից են «Աստղային ճանապարհ: Խոր տիեզերք 9», «Աստղային ճանապարհ: Էնթերփրայզ», «Լեռնականը» և «Կյանքը ջրի տակ» ֆիլմերում: Դերեր է կատարել նաև «300 սպարտացիներ», «Արդարացված դաժանություն», «Շատրվանը», «Քարտուղարուհին», «Գնդակահարիր նրանց», «Ոստիկանը Բևերլի Հիլզից 3» ֆիլերում:

Կանադական «Կանադա: Մարդկաց պատմությունը» հեռուստասերիալում կատարել է կանադացի գեներալ-մայոր Այզեք Բրոքի դերը, իսկ «Հրթիռը» ֆիլմում՝ լեգենդար Դիք Իրվինի դերը:

1976 թվականին Մաքհեթին «Ջեյմս Դին: Ընկերոջ դիմանկարը» ֆիլմում կատարել է Ջեյմս Դինի դերը: Ֆիլմը հիմնված է Դինի կենսագրության վրա, որը գրել է իր ընկեր Բիլ Բասթը:

Մաքհեթին նկարահանվել է «Սայնֆելդ» հեռուստասերիալի մի քանի էպիզոդներում (սկսած «Քայլ» էպիզոդից), որտեղ կատարել է բժիշկ Ռեսթոնի դերը, ով իրեն էր ենթարկեցնում հոգեբույժ Էլեյն Բենիսին: Նա նաև նկարահանվել է «Գաղտնի փաստաթղթեր» հեռուստասերիալի երկու էպիզոդում: 1998-ից 2000 թվականներին կանադական «Էմիլին Նյու Մունից» հեռուստասերիալում կատարել է երկրորդական դեր, սերիալը նկարահանվել է 1923 թվականին Լյուսի Մոդ Մոնթհոմերի կողմից գրված վեպի հիման վրա: 2005 թվականից կատարել է կապիտա Հիլիի դերը Ջեսի Ջեյմսի մասին բոլոր ութ ֆիլմերում, որոնց նկարահանվել են Ռոբերտ Բ. Փարքերի գրած վեպերի հիման վրա: 2014 թվականին «Լարվածություն» հեռուստասերիալում կատարել է Վանի դերը:

Մաքհեթին հնչյունավորել է Ստվերին՝ «Արդարացիության լիգա» մուլտսերիալում և կատարել է Հոլիս Մեյսոնի՝ առաջին Գիշերային բվի դերը «Պահապանները» ֆիլմում[8]:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքհեթին ամուսնացել է Լիզա Հոուլի հետ: Նրանք ունեն երեք երեխա: Մինչ այդ ամուսնությունը դերասանը ամուսնացած է եղել Մեգ Ֆոսթեր հետ:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դերը
1971 Վոն Ռիհթֆոգենը և Բրաունը Von Richthofen and Brown Վերներ Ֆոս
1975 Վերջին մարտիկը The Ultimate Warrior Ռոբերտ
1988 Զանգիր ինձ Call me Ջելի
1989 Խուզարկու շները Բրոդվեյից Bloodhounds of Broadway Կարմիր Հենրի
1993 Ջերոմինո: Ամերիկյան լեգենդ Geronimo: An American Legend Սկունովեր
1994 Խավարը The Dark Հարի Հանթեր Հենդերսոն
1994 Ոստիկանը Բևերլի Հիլզից Beverly Hills Cop III Սթիվ Ֆուլբրայթ
1998 ԲԵՅՍկետբոլ BASEketball պատմող
2002 Քարտուղար Secretary Բյորթ Հոլոուեյ
2005 Արդարացված դաժանություն A History of Violence Լելանդ
2006 Շատրվանը The Fountain մեծն ինկվիզիտոր Սիլլեցիո
2006 Գործարք սատանայի հետ The Covenant Ուիլիամս Դենվերս III
2006 300 սպարտացիները 300 Խորհրդատու
2007 Ագռավներ KAW Կլայդ
2007 Գնդակահարիր նրանց Shoot 'Em Up Համերսոն
2009 Հսկիչները Watchmen Հոլիս Մեյսոն
2009 Լուսնի արյունը Summer's Blood Հանթ Ֆոքսի
2009 2012 2012 կապիտան Մայքլս
2011 Աստվածների պայքարը: Անմահություն Immortals Կասանդեր
2011 Էքստազներ Irvine Welsh's Ecstasy Ջիմ Բուիստ
2013 Այցելուն Haunter Էդգար Բուիսթ
2014 Գայլերը Wolves Ջոն Թոլերման
2015 Ծնված՝ տխուր լինելու համար Born to Be Blue Հայրիկ
2017 Մայրի՛կ Mother! Zealot

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995: «Ջեմենի» մրցանակ՝ որպես «Կյանքը Բիլիի հետ» դրամատիկ ծրագրում կամ մինի-սերիալում կատարած լավագույն տղամարդու դեր[9]
  • 2006: Премия «Ջինի» մրցանակ՝ որպես «Մորիս Ռիշար» ֆիլմում կատարած երկրորդակա տղամարդու դեր[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]