Jump to content

Սթիվեն Իսերլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվեն Իսերլիս
անգլ.՝ Steven Isserlis
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 19, 1958(1958-12-19)[1][2] (65 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՕբերլինի քոլեջ
Մասնագիտությունթավջութակահար և մանկագիր
Պարգևներ և
մրցանակներ
Կայքstevenisserlis.com
 Steven Isserlis Վիքիպահեստում

Սթիվեն Իսերլիս (անգլ.՝ Steven Isserlis, դեկտեմբերի 19, 1958(1958-12-19)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հրեական արմատներով բրիտանացի թավջութակահար, դասական երաժշտության մասին հայտնի մանկական գրքերի հեղինակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվեն Իսերլիսը ծնվել է Լոնդոնում, 1958 թվականի դեկտեմբերի 19-ին, երաժշտի ընտանիքում։ Նրա պապը ավստրիացի և բրիտանացի դաշնակահար, երաժշտական մանկավարժ Յուլիուս Իսերլիսն էր, որը 1920-ականներին 12 երաժիշտների հետ հեռացել են Ռուսաստանից՝ ռուսական մշակույթը քարոզելու նպատակով[4]։ Սթիվենի մայրը եղել է դաշնամուրի ուսուցչուհի, իսկ հայրը՝ սիրողական երաժիշտ։ Սթիվենի քույրը՝ Անետը, ալտահար է, իսկ մյուս քույրը՝ Ռեյչելը, ջութակահար։ Հետագայում Սթիվեն Իսերլիսը նշել է, որ «երաժշտություն նվագելը, միասին նվագելը» եղել է իր վաղ ընտանեկան կյանքի անբաժանելի մասը[5].[6]։

Հաճախել է Լոնդոնի Սիթի դպրոցը, որը թողել է 14 տարեկանում և մեկնել Շոտլանդիա՝ ուսումը շարունակելու։ 1976-1978 թվականներին սովորել է Օհայո նահանգի Օբերլինի երաժշտական կոնսերվատորիայում][7]։

Սթիվեն Իսերլիսը հանդես է գալիս որպես մենակատար, կամերային համերգներում և նվագախմբի հետ։ Իսերլիսը ելույթ է ունեցել բազմաթիվ փառատոներում այն երաժիշտների հետ, որոնց հետ երկար տարիներ համագործակցել է, հեղինակ է մի քանի հրատարակությունների և մշակումների, հիմնականում «Faber Music»-ի համար, եղել է Բեթհովենի թավջութակի սոնատների և թավջութակի վարիացիաների նոր հրատարակությունների, ինչպես նաև Դվորժակի և Էլգարի թավջութակի կոնցերտների խորհրդատուն։

2017 թվականին Յոզեֆ Հայդնի թավջութակի կոնցերտների նրա ձայնագրությունն առաջադրվել է Գրեմմի մրցանակի[8]։

Երաժշտությունից բացի Սթիվեն Իսերլիսը զբաղվում է նաև գրականությամբ։ Նրա «Ինչո՞ւ էր բարկանում Բեթհովենը» գիրքը 2021 թվականին Լյուսիլ Ջանինյանի կողմից թարգմանվել է հայերեն[9][10]։

Սթիվեն Իսերլիսն ունի մեկ որդի՝ Գաբրիել Մարա Իսերլիսը, ծնված 1990 թվականին, կինը՝ Փոլին Մարան եղել է ֆլեյտահար, մահացել է քաղցկեղից, 2010 թվականի հունիսին[11]։

Ըստ բրիտանական մամուլի՝ Սթիվեն Իսերլիսն աշխարհի առաջատար թավջութակահարներից մեկն է[12][13][14][15]։

  • Բրիտանական կայսրության շքանշան (1998)
  • Ռոբերտ Շումանի մրցանակ (2000)
  • Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. https://www.schumann-portal.de/Robert_Schumann_Prize_of_the_city_of_Zwickau.html
  4. Gdal Saleski, Singers of Jewish origin (1927). "JULIUS ISSERLIS Julius Isserlis, who is one of the most outstanding of the many pianists Russia has given to the world in the present generation, was born in Kishineff, Russia, on 26 October 1889."
  5. «Սթիվեն Իսերլիս. «Ինչպիսին եմ ես, հարցրեք ընկերուհուս»». Hetq.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. «Steven Isserlis (Cello) – Short Biography». Bach-cantatas.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  7. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  8. «See The Full List Of 60th GRAMMY Nominees». National Academy of Recording Arts and Sciences. 2017 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
  9. «Նոր գիրք»-ը շարունակում է ընթերցողին ներկայացնել հետաքրքիր հրատարակություններ
  10. Ինչու էր Բեթհովենը բարկանում։ Նաև հետաքրքրաշարժ այլ պատմություններ Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Շումանի, Բրամսի, Ստրավինսկու մասին
  11. The Guardian : Revisions: Steven Isserlis
  12. Steven Isserlis (The Guardian)
  13. «Steven Isserlis: „I use two Strads — am I a bigamist?“» (The Daily Telegraph)
  14. How We Met: Ron Arad & Steven Isserlis (The Independent)
  15. «Interview: Steven Isserlis (The Jewish Chronicle». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Իսերլիս» հոդվածին։