Սթիվենի տիեզերքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սթիվենի տիեզերքը
անգլ.՝ Steven Universe
Տեսականիմացիոն սերիալ
Ժանրգիտական ֆանտաստիկա, հումորային դրամա, արկածային, հասունացման պատմություն և գիտական ֆենտեզի
ՍցենարիստRebecca Sugar?, Ian Jones-Quartey?, Ben Levin?, Ջո Ջոնսթոն, Kat Morris? և Matt Burnett?
ՀնչյունավորումZach Callison?, Estelle?, Michaela Dietz?, Deedee Magno Hall?, Մեթյու Մոյ, Kate Micucci?, Tom Scharpling?, Jennifer Paz? և Շելբի Ռաբարա
ՊրոդյուսերJackie Buscarino? և Chuck Austen?
ԵրաժշտությունRebecca Sugar? և Jeff Liu?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն[2]
ԸնկերությունCartoon Network Studios
ԴիստրիբյուտորWarner Bros. Television, Նեթֆլիքս և Hulu
Տևողություն11 րոպե
ՍիկվելSteven Universe Future?
cartoonnetworkhq.com/show/steven-universe(անգլ.)

«Սթիվենի տիեզերքը» (անգլ.՝ Steven Universe), ամերիկյան մուլտսերիալ, ստեղծված Ռեբեկա Շուգարի կողմից Cartoon Network հեռուստաալիքի համար։ Մուլտսերիալը ներկայացվել է «Էմմի» և «Էննի» մրցանակների անվանակարգերում։ Առաջին դրվագը թողարկվել է 2013 թվականի մայիսի 21-ին YouTube-ում, իսկ լիարժեք ցուցադրությունը կայացել է 2013 թվականի նոյեմբերի 4-ին Cartoon Network հեռուստաալիքում[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունները մեծ մասամբ տեղի են ունենում հորինված Լողափային քաղաքում (անգլ.՝ Beach City)։ Թիմը, որն իրեն Բյուրեղյա Ակնեղեն է անվանում, պաշտպանում է աշխարհը տարբեր սպառնալիքներից։ Այն ի սկզբանե բաղկացած է այլմոլորակայիններ Նուռ-ից, Մեղեսիկ-ից, Մարգարիտ-ից և սովորական տղա Սթիվենից։ Սթիվենը, որը կիսով չափ ակնեղեն է, փորձում է բացահայտել սեփական հզոր ուժերի օգտագործման գաղտնիքը, օգնելով ընկերներին փրկել երկիրը։ Առաջին եթերաշրջանի ընթացքում Սթիվենը սովորում է կառավարել իր ակնածանքի ուժը և ծանոթանում խմբի պատմությանը։ Մասնավորապես, բացահայտվում է, որ Բյուրեղյա Ակնեղենը հինգ հազար տարի առաջ ապստամբել է այն մարդկանց դեմ, որոնք ցանկանում էին հողն օգտագործել նոր ներկայացուցիչների աճեցման համար, որոնք լիովին կկործանեին ամբողջ կյանքը մոլորակի վրա։ Հետագա եթերաշրջանում հայտնվում են Պերիդոտը և Յաշման, որոնք մտադիր են հաղթել պաշտպաններին և ակտիվացնել, միլիոնավոր ակնեղեն բյուրեղներից ստեղծված կլաստերը։

Էպիզոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Էպիզոդների քանակ Առաջին էպիզոդ վերջին էպիզոդ
1 52 Նոյեմբերի 4, 2013 (2013-11-04) Ապրիլի 16, 2015 (2015-04-16)
2 26 Մարտի 13, 2015 (2015-03-13) Հունվարի 8, 2016 (2016-01-08)
3 25 Մայիսի 12, 2016 (2016-05-12) Օգոստոսի 10, 2016 (2016-08-10)
4 25 Օգոստոսի 11, 2016 (2016-08-11) Մայիսի 11, 2017 (2017-05-11)
5 32 Մայիսի 29, 2017 (2017-05-29) Հունվարի 21, 2019 (2019-01-21)

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտսերիալը ստեղծվել է Ռեբեկկա Շուգարի կողմից, որն աշխատել է նաև «Արկածների ժամանակը Ֆիննի և Ջեյքի հետ» սերիալի վրա։ Սթիվենի կերպարը ստեղծելիս Ռեբեկկան օգտագործել է իր կրտսեր եղբոր՝ Սթիվեն Շուգարի որոշ առանձնահատկություններ, որոնք օգտագործվել են նաև նկարչի կերպարում[4]։ Հեղինակի խոսքով՝ ինքը ցանկացել է ստեղծել մի պատմություն, որը տեղի կունենար իր կրտսեր եղբոր տեսանկյունից, որին բոլորը առավելագույն ուշադրություն էին դարձնում, սակայն նա ցանկանում էր մեծանալ, այլ ոչ թե մնալ հավերժական «կրտսեր եղբայր»։ Սերիալի գործողության վայրը հորինված լողափնյա քաղաքն է, որը նման էր այն ափամերձ քաղաքներին, որտեղ Ռեբբեկա Շուգարը եղել էր մանկությունում, ինչպիսիք են Rehobot և Bethany ափերը[5]։ Երկրորդական կերպարներ՝ Լարսը և Սեյդին ստեղծվել են այն ժամանակ, երբ Ռեբեկկան դեռ սովորում եր քոլեջում։ Բյուրեղյա ակնեղենները ստեղծողի կարծիքով, արտացոլում են նրա ինքնությունը՝ «նյարդային, ծույլ, համարձակ»[6]։ Այսպիսով, Ռեբեկան ցանկացել է, որ յուրաքանչյուր բյուրեղյա ակնեղեն արտացոլի իր անձնական կողմերից մեկը՝ նրբագեղություն (Մարգարիտ), կոպտություն (Ամետիստ) և առեղծված (Նուռ))[7]։ Շուգարի խոսքով՝ մուլտֆիլմի ստեղծման համար հիմնական ոգեշնչումը եղել են Future Boy Conan և Սիմփսոններ մուլտֆիլմերը[8]։ Երաժշտությունը ստեղծվել է Էյմի Մաննի ստեղծագործության ազդեցության ներքո[9]։ Ռեբեկան մուլտֆիլմը նկարագրել է որպես «հակառակ սեմիոտիկա», որտեղ «ֆանտաստիկայի աշխարհի կերպարները» հետաքրքրություն են ցուցաբերում առօրյա կյանքի նկատմամբ և ձգտում են հասկանալ այն[10]։ Սթիվենը մարմնավորում է սիրո կապը երևակայության և իրականության միջև։ Մուլտֆիլմի ստեղծմմամբ Ռեբեկկան սկսեց զբաղվել «Արկածների ժամանակը» մուլտսերիալի ստեղծմանը մասնակցելու ժամանակ։ Որոշ ժամանակ Շուգարն աշխատել է միաժամանակ «արկածների ժամանակ»-ի և իր նոր նախագծի վրա, սակայն չդիմանալով ծանրաբեռնվածությանը, որոշել է ամբողջությամբ նվիրել իր սեփական նախագծին ՝ թողնելով «արկածային ժամանակ» մուլտսերիալի մշակումը 5-րդ եթերաշրջանի 14-րդ էպիզոդում[11]։ Իր նախագծում Ռեբեկկան, որպես գործադիր պրոդյուսեր, կատարում է զգալի մասը՝ աշխատում է յուրաքանչյուր շարքի սյուժեի, դիզայնի, անիմացիայի վրա[12]։

Երկրպագուների համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին լրատվական հրատարակչությունների ուշադրությունը գրավել է zamii070 մականունով նկարչուհու պատմությունը, որը զանգվածային հալածանքի է ենթարկվել այն բանից հետո, երբ մի քանի անգամ նկարել է Ռոզա Կվարցին (բյուրեղյա ակնեղեն) շատ նիհար ձևով, թեև մուլտսերիալում նա ունի զանգվածային մարմնակազմություն։ Չդիմանալով հալածանքներին աղջիկը փորձել է ինքնասպան լինել։ Մուլտսերիալի ստեղծողներ Իան Ջոնսը և Ռեբեկկա Շուգարը աջակցել են zamii070-ին, ասելով հավանություն են տալիս երկրպագուների շրջանում ստեղծագործության ազատությանը։ Հարկ է նշել, որ Ռոզա Կվարցի սկզբնական կերպարը անիմացիոն շարքում պատկերված էր նիհար մարմնակազմությամբ։ Կարծիք կա, որ ֆան-համայնքի մի մասն իրեն չարդարացված թշնամական է պահում՝ թաքնվելով ներառականության հետևում[13][14]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Entertainment Identifier Registry — 2010.
  2. Fernsehserien.de (գերմ.)
  3. «'Adventure Time,' 'Regular Show,' 3 More Renewed at Cartoon Network»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2015-09-19 
  4. «Interview: Steven Universe Creator Rebecca Sugar»։ YouTube (անգլերեն)։ hottopic 
  5. Cavna Michael (2013-11-01)։ «‘Steven Universe’ creator Rebecca Sugar is a Cartoon Network trailblazer»։ The Washington Post (en-US)։ ISSN 0190-8286։ Վերցված է 2015-09-19 
  6. Rebecca Sugar (2014-08-20)։ «I am Rebecca Sugar, creator of Steven Universe, and former Adventure Time storyboarder, AMA!»։ Reddit։ Վերցված է մայիսի 9, 2015 
  7. Rebecca Sugar (2014-08-20)։ «I am Rebecca Sugar, creator of Steven Universe, and former Adventure Time storyboarder, AMA!»։ Reddit։ Վերցված է մայիսի 9, 2015 
  8. Rebecca Sugar (օգոստոսի 20, 2014)։ «I am Rebecca Sugar, creator of Steven Universe, and former Adventure Time storyboarder, AMA!»։ Reddit։ Վերցված է մայիսի 9, 2015 
  9. Rebecca Sugar (օգոստոսի 20, 2014)։ «I am Rebecca Sugar, creator of Steven Universe, and former Adventure Time storyboarder, AMA!»։ Reddit։ Վերցված է մայիսի 9, 2015 
  10. «Interview: Steven Universe Creator Rebecca Sugar»։ Hot Topic։ հունիսի 6, 2014։ Վերցված է մայիսի 14, 2015 
  11. Eric Kohn (2013-11-01)։ «Adventure Time Writer Rebecca Sugar on Steven Universe, Being Cartoon Network's First Female Show Creator And Why Pop Art Is 'Offensive'»։ Indiewire։ Վերցված է 2013-11-25 
  12. Rebecca Sugar (օգոստոսի 20, 2014)։ «I am Rebecca Sugar, creator of Steven Universe, and former Adventure Time storyboarder, AMA!»։ Reddit։ Վերցված է մայիսի 9, 2015 
  13. ‘Steven Universe’ fandom is melting down after bullied fanartist attempts suicide
  14. Elderkin Beth։ «Steven Universe Artist Quits Twitter Over Fan Harassment»։ io9 (en-US)։ Վերցված է 2018-04-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]