Սթենլի (Թասմանիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սթենլի
անգլ.՝ Stanley
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Հիմնադրված է1826 թ.
Բնակչություն504 մարդ (օգոստոսի 10, 2021)[1]
Փոստային դասիչ7331
Սթենլի (Թասմանիա) (Ավստրալիա)##
Սթենլի (Թասմանիա) (Ավստրալիա)

Սթենլի (անգլ.՝ Stanley), ոչ մեծ քաղաք (town) Թասմանիայի հյուսիս-արևմուտքում (ԱվստրալիաԲասսի նեղուցի ափին։ Ըստ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Սթենլիի բնակչությունը կազմել է 476 մարդ[2]։

Սթենլի քաղաքը Թասմանիայի զբոսաշրջային վայրերից մեկն է։ Քաղաքում կա նավահանգիստ, որն օգտագործվում է հիմնականում ձկնորսական նավերի համար[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաթ լեռը Սթենլիի մոտ
«Սիդնեյ» շոգենավը (S.S. Sydney) Սթենլիի նավահանգստում

Սթենլին տեղակայված է Թասմանիայի հյուսիս-արևմտյան կողմում գտնվող մի նեղ թերակղզում, որը գտնվում է Բասսի նեղուցում և ավարտվում է Նորթ Պոինթ (անգլ.՝ North Point) հրվանդանով։ Թերակղզուց արևելք գտնվում է Սոյեր ծոցը (Sawyer Bay), իսկ արևմուտքում՝ Պերկինս ծոցը (Perkins Bay)։

Սթենլիի մոտ է գտնվում հրաբխային ծագում ունեցող հայտնի լեռը (նեք), որը կոչվում է Նաթ (անգլ.՝ The Nut — «ընկույզ») կամ Սերքյուլար Հեդ (անգլ.՝ Circular Head — «կլոր գլուխ»)։ Լեռան բարձրությունը 143 մ է[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1826 թվականին ններկայիս քաղաքի տարածք են ժամանել առաջին բնակիչները՝ Van Diemen's Land Company ընկերության անգլիացի աշխատողները[3]։ 1827 թվականին սկսել է գործել ծովային նավահանգիստը։ Առաջին դպրոցը բացվել է 1841 թվականին։

1843 թվականին քաղաքը կոչվել է Սթենլի՝ ի պատիվ լորդ Սթենլիի, որն այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի պատերազմի և գաղութների հարցերով նախարարն էր[3], իսկ հետագայում (1852 թվականից մինչև 1868 թվականը) երեք անգամ դարձել է Մեծ Բրիտանիայի վարչապետ։

1936 թվականին առաջին հեռախոսային մալուխը միացրել է մայրցամաքային Ավստրալիան և Թասմանիան։ Այն անցկացվել է Ապոլլո Բեյ քաղաքից մինչև Սթենլի[5]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթենլին ունի օվկիանոսային կլիմա (ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման՝ Cfb), որը սերտորեն սահմանակից է տաք ամառներով միջերկրածովյան կլիմային (ըստ Կյոպենի դասակարգման՝ Csb): Ամռան ամիսներին տեղումների քանակը գերազանցում է միջերկրածովյան կլիմային հատուկ քանակին, իսկ տեղումների ընդհանուր քանակը գերազանցում է 900 մմ-ը։ Ամենաբարձր ջերմաստիճանը՝ 32,8 °C, գրանցվել է 1967 թվականի մարտի 14-ին, իսկ ամենացածր ջերմաստիճանը՝ 2,1 °C, գրանցվել է 1963 թվականի օգոստոսի 7-ին։

Սթենլիի փոստային կայանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 30.1
(86.2)
29.9
(85.8)
32.8
(91)
25.0
(77)
20.5
(68.9)
18.7
(65.7)
18.9
(66)
16.6
(61.9)
19.3
(66.7)
21.1
(70)
26.1
(79)
28.5
(83.3)
32.8
(91)
Միջին բարձր °C (°F) 21.2
(70.2)
21.5
(70.7)
20.0
(68)
17.4
(63.3)
15.1
(59.2)
13.3
(55.9)
12.6
(54.7)
13.2
(55.8)
14.2
(57.6)
16.0
(60.8)
17.7
(63.9)
19.4
(66.9)
16.8
(62.2)
Միջին օրական °C (°F) 16.7
(62.1)
17.2
(63)
15.9
(60.6)
13.8
(56.8)
11.9
(53.4)
10.3
(50.5)
9.6
(49.3)
9.9
(49.8)
10.8
(51.4)
12.2
(54)
13.7
(56.7)
15.2
(59.4)
13.1
(55.6)
Միջին ցածր °C (°F) 12.2
(54)
12.9
(55.2)
11.8
(53.2)
10.1
(50.2)
8.7
(47.7)
7.2
(45)
6.5
(43.7)
6.6
(43.9)
7.4
(45.3)
8.3
(46.9)
9.6
(49.3)
11.0
(51.8)
9.4
(48.9)
Ռեկորդային ցածր °C (°F) 4.1
(39.4)
5.0
(41)
2.7
(36.9)
0.7
(33.3)
0.4
(32.7)
−1.8
(28.8)
−0.8
(30.6)
−2.1
(28.2)
−1.1
(30)
−0.7
(30.7)
2.7
(36.9)
3.2
(37.8)
−2.1
(28.2)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 42.5
(1.673)
46.9
(1.846)
50.1
(1.972)
76.1
(2.996)
92.1
(3.626)
104.4
(4.11)
117.1
(4.61)
103.9
(4.091)
85.9
(3.382)
86.2
(3.394)
65.4
(2.575)
62.0
(2.441)
935.9
(36.846)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.2 mm) 10.1 9.6 12.5 15.4 18.8 18.9 21.7 20.9 18.2 16.7 14.6 12.7 190.1
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1 mm) 4.8 4.6 5.5 7.1 9.1 9.7 11.3 11.2 9.4 8.5 7.2 6.2 94.6
աղբյուր: Bureau of Meteorology[6]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարդահամարի համաձայն՝ Սթենլիի բնակչությունը կազմել է 476 մարդ, որոնցից տղամարդիկ կազմել են 53,0 %, կանայք՝ 47,0 %: Սթենլիի բնակիչների միջին տարիքը 47 տարեկան էր[2]։

Բնակչության թվաքանակը
19962001200620112016
   543[7]      455[8]      458[9]      481[10]      476[2]   

Սթենլիում ծնված հայտնի մարդկանց թվում են Ջոզեֆ Լայոնսը (1879-1939)[11], որը եղել է Ավստրալիայի տասներորդ վարչապետը (1932-1939 թվականներին) և Թասմանիայի վարչապետը (1923-1928 թվականներին), ինչպես նաև նատուրալիստ գիտնական, մշտատև գյուղատնտեսության հիմնադիր[12][13] Բիլ Մոլիսոնը (1928-2016[14])[15]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թասմանիայի հյուսիսային ափի երկայնքով ձգվող Բասս Հայվեյ (Bass Highway) ավտոճանապարհից դեպի Սթենլի է ճյուղավորվում Սթենլի Հայվեյ (Stanley Highway) ճանապարհը։ Մոտակա Սմիթթոն քաղաքից հեռավորությունը կազմում է 21 կմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.abs.gov.au/census/find-census-data/quickstats/2021/UCL621026
  2. 2,0 2,1 2,2 «2016 Census QuickStats: Stanley (L) (Urban Centre/Locality)». Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 04.03.2019-ին.
  3. 3,0 3,1 3,2 Kerry Pink. «Stanley». Centre for Tasmanian Historical Studies, University of Tasmania. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 16.09.2011-ին.
  4. «Топографическая карта Тасмании — Stanley». topomapper.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. A.B. Haines. «Laying the Bass Strait Telephone Cable». atlantic-cable.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 12.04.2013-ին.
  6. Bureau of Meteorology - Stanley Post Office Retrieved 2021
  7. «Census of Population and Housing: Selected Characteristics for Urban Centres and Localities, Tasmania, 1996». Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au. Վերցված է 06.06.2015-ին.
  8. «2001 Census QuickStats: Stanley (L) (Urban Centre/Locality)». Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 07.06.2015-ին.
  9. «2006 Census QuickStats: Stanley (L) (Urban Centre/Locality)». Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 08.06.2015-ին.
  10. «2011 Census QuickStats: Stanley (L) (Urban Centre/Locality)». Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 07.06.2015-ին.
  11. «Australia's PMs > Joseph Lyons > Enid Lyons». National Archives of Australia. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  12. «The Companion to Tasmanian History». University of Tasmania, Australia; Library. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.
  13. O'Connor, Ted (2016 թ․ սեպտեմբերի 26). «Tributes flow in for permaculture 'father' Bill Mollison». ABC News.
  14. Mercury staff-writer (2016 թ․ սեպտեմբերի 26). «Bill Mollison, co-founder of global permaculture movement, dies in Hobart». The Mercury. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  15. «Bill Mollison». The Right Livelihood Award (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթենլի (Թասմանիա)» հոդվածին։