Սթար (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սթար (օրաթերթ)ից)
Սթար
անգլ.՝ Star
Տեսակթերթ
Լեզութուրքերեն
Հիմնադրվել է1999
ՍեփականատերStar Media Group (Turkey)?
Երկիր Թուրքիա
ԳրասենյակՔյուչյուքչեքմեջե, Ստամբուլի մարզ, Թուրքիա
Կայքstar.com.tr

Սթար, Թուրքիայի գլխավոր թերթերից մեկը, որը սկսել է տպագրվել 1999 թվականի մարտի 8-ից Ստամբուլում։ Հիմնադիրն է գործարար Ջեմ Ուզանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրման ժամանակ Սթար թերթը հանդիսացել է Star TV-ի և Uzan հոլդինգի տպագիր օրգանը։ Երբ Ջեմ Ուզանը հիմնադրում է «Գենչ» կուսակցությունը (Genç Parti) և մտնում քաղաքականություն, օրաթերթը դառնում է կուսակցության տպագիր օրգանը։ «Գենչ» կուսակցությունը հիմնադրվեց Ջեմ Ուզանի կողմից 2002 թվականին, կուսակցության կարգախոսն էր. «Ճնշվածները իշխանություն են լինելու»։ Կուսակցության գաղափարախոսություններն են լայիցիզմը, հանրապետականությունը, պոպուլիզմը։

2003 թվականին Ջեմ Ուզանի հայրը և եղբայրները փնտրվում որոնվում էին ոստիկանության կողմից։ Ուզաններին պատկանող 180 ընկերություններ մեղադրվում էին փողերի լվացման մեջ։ Նրանց մի շարք ձեռնարկություններ բռնագրավվում են` Խնայողական հաշիվների ապահովագրության ֆոնդի կողմից[1]։

2004 թվականին Ուզան հոլդինգին պատկանող այլ կառույցների նման, Սթար մեդիա հոլդինգը ևս անցել է Խնայողական հաշիվների ապահովագրության ֆոնդին։ 2006 թվականին Սթար թերթը, որը գտնվում էր Խնայողական հաշիվների ապահովագրության ֆոնդի ղեկավարության ներքո, 8 միլիոն դոլարով վաճառվել է կիպրոսցի թուրք գործարար Ալի Սեֆա Օզմենին։ Օզմենը նշել է, որ թերթի հիմնական ուղեգծի մեջ որևէ փոփոխությունյուն չի մտցնելու։

Օզմենը հայտնել է, որ մի որոշ ժամանակ լինելու է Զաման թերթի համասեփականատեր։ Զամանի սեփականատեր, գործարար Ալայեդդին Քայան հայտարարել է, որ թերթի 40 տոկոսի բաժնետերը լինելու է ինքը, 20 տոկոսինը՝ որդին՝ Ջյունեյթ Քայան, մնացած 20 տոկոսինն էլ՝ Ալի Սեֆա Օզմենը։ Վերոնշյալ համագործակցությունից հետո սկսվել է թերթի լրագրողների մաքրման ժամանակաշրջանը, և պահպանողական հայացքների տեր որոշ լրագրողներ ներառվում են թերթի աշխատակիցների շարքում։ Ալի Սեֆա Օզմենը չնայած խոստացել էր, որ թերթի ուղեգծի մեջ փոփոխություններ չի մտցնի, բայց շարունակում է պահպանողական հայացքներով լրագրողների փոխադրումը թերթ։

2006 թվականի օգոստոսի 30-ին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահպանողական հայացքների տեր իր փեսային՝ Բերաթ Ալբայրաքին, նշանակեց Սթար թերթի խմբագրական կադրերի գործադիր նախագահ։ Թերթի Անկարայի ներկայացուցչության ղեկավարը նախ Զյուլֆիքյար Դողանն էր, հետո՝ Ենի Շաֆաքի նախկին լրագրող Շամիլ Թայյարը։ Երկուսն էլ հայտնի էին իրենց պահպանողական հայացքներով։ 2006 թվականի օգոստոսին օրակարգային էին պնդումներն այն մասին, թե ավելի վաղ Ալայեդդին Քայայի հետ Զաման թերթի համասեփականատեր, «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավոր Իհսան Արսլանը եղել է Սթար թերթի գաղտնի համասեփականատեր։ Արսլանը հայտարարել է, թե պարզապես օգնել է Ալայեդդին Քայային և չի եղել համասեփականատեր։ Պնդումներ կային այն մասին, թե Իհսան Արսլանի միտքն է եղել թերթը համալրել պահպանողական նոր կադրերով։ Արդյունքում, վերջ տրվեց Խնայողական հաշիվների ապահովագրության ֆոնդի ղեկավարման շրջանում գործող ձախ կենտրոնամետ և ազատական հայացքներ ունեցող գրողների հոդվածներին[2]։ 2007 թվականին Ալի Օզմենը Սթար մեդիա հոլդինգին պատկանող բաժինների մեծ մասը վաճառել է գործարար Էթհեմ Սանջաքին։

2013 թվականին Սթար մեդիա հոլդինգի համասեփականատեր է դարձել ադրբեջանական պետական էներգետիկ ընկերությունը՝ SOCAR-ը (2013-2016 թվականներ)[3]։ 2015 թվականին Էթհեմ Սանջաքին պատկանող Թյուրքմեդիայում (TürkMedya) տեղի է ունեցել հետաքրքիր իրադարձություն։ Սթար թերթի գլխավոր խմբագիր Յուսուֆ Զիյա Ջյոմերթը և Աքշամի գլխավոր խմբագիր Մեհմեթ Օջաքը հեռացվեցին իրենց պաշտոններից։ Սթարի նոր գլխավոր խմբագիր է դարձել Նուհ Ալբայրաքը, որը նախկինում թերթի խմբագրական կոորդինատորն էր։ Նրա փոխարեն այդ պաշտոնին է նշանակվել Իհլաս մեդիահոլդինգից (İhlas) Յուջել Քոչը[4]։ 2015 թվականի սեպտեմբերի 9-ին փոխվել է նաև լոգոն և կարգախոսը։ Նախկին «Նոր Թուրքիայի թերթը» կարգախոսին փոխարինել է «Ազգային կամքի ձայնը» արտահայտությունը։ Այսպիսով, Սթար թերթն իր կարգախոսը փոխել է՝ դարձնելով Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հաճախ կիրառվող արտահայտությունը՝ «Ազգային կամք»[5]։

2017 թվականին ԱԶԿ-ական Էթհեմ Սանջաքն իրեն պատկանող երկու ալիքները՝ Kanal 24 և TV 360, և երեք թերթերը՝ Սթար, Աքշամ, Գյունեշ, վաճառում է Էսմեդիային (այսօր հոլդինգը կոչվում է TürkMedya)։ Սկզբում չի հայտնվել, թե ով է սեփականատերը։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ նոր սեփականատերը նախագահ Էրդողանի բանտակից ընկերն է՝ Հասան Յեշիլդաղը[6]։

Կարելի է ասել, որ թերթը իշխանամետ է. սկսած 2006 թվականից թերթի ուղեգիծն ու հայացքը փոփոխվում են՝ վերածվելով պահպանողական հայացքներ ունեցող, գործող իշխանությանը ծառայող թերթի։ Թերթը ժամանակ առ ժամանակ աչքի է ընկնում նաև հակահայ և պրոադրբեջանական նյութերով. տարբեր տարիներին թերթի սեփականատեր է եղել ադրբեջանական «Socar» ընկերությունը։ Թերթը հաճախակի ներկայացնում է Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների և գործիչների հայտարարությունները, հարցազրույցները, մեջբերում է ադրբեջանական լրատվականներից նյութերը։ Նյութերում Հայաստանը ներկայացվում է որպես օկուպանտ։ Այդ նույն հոդվածներում անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղի պատմությանը՝ ադրբեջանական տարբերակով, Արցախի և Հայաստանի Հանրապետությունները ներկայացվում են որպես Քրդական աշխատավորական կուսակցությանը հովանավորող, նրանց հանգրվան ու օգնություն տվողներ[7][8][9][10]։

2018 թվականի սեպտեմբերի 3-9 ընկած ժամանակահատվածում թերթն իր տպաքանակով Թուրքիայում 13-րդն է[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Star darmadağın». Yeni Şafak. 27.08.2003. Վերցված է 15.12.2018-ին.
  2. [https://web.archive.org/web/20181127162019/http://arsiv.sabah.com.tr/ozel/andic3597/dosya_3600.html «SABAH - Star Gazetesinin hakk�nda bilgi notlar�»]. arsiv.sabah.com.tr. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին. {{cite web}}: replacement character in |title= at position 30 (օգնություն)
  3. «Star Medya Grubu Socar'a satıldı». www.hurriyet.com.tr (թուրքերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. «Star gazetesi yayın koordinatörü kim oldu?». Gazeteciler.com. 2015 թ․ փետրվարի 9. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. «Star Gazetesi'nden anlamlı değişim». yeniakit (թուրքերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  6. «Ethem Sancak Medya Grubu'nu kime sattı? İşte grubun yeni sahibi!». www.sozcu.com.tr (թուրքերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  7. [https://www.star.com.tr/dunya/azerbaycan-ve-ermenistan-daglik-karabag-sorununu-gorustu-haber-1389411/ «Azerbaycan ve Ermenistan Da�l�k Karaba� sorununu g�r��t� | STAR»]. Star.com.tr. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին. {{cite web}}: replacement character in |title= at position 28 (օգնություն)
  8. [https://www.star.com.tr/dunya/avustralyada-devlet-sirlari-ikinci-el-dukkanda-satildi-haber-1304865/ «Ermenistan ter�r �rg�t� PKK/YPG'ye kap�lar�n� a�t� | STAR»]. Star.com.tr. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին. {{cite web}}: replacement character in |title= at position 15 (օգնություն)
  9. [https://www.star.com.tr/dunya/azerbaycan-disisleri-bakani-ermenistan-askerleri-azerbaycan-topraklarindan-cikarilmali-haber-1229310/ «Azerbaycan D��i�leri Bakan�: Ermenistan askerleri, Azerbaycan topraklar�ndan ��kar�lmal� | STAR»]. Star.com.tr. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին. {{cite web}}: replacement character in |title= at position 13 (օգնություն)
  10. [https://www.star.com.tr/dunya/azerbaycan-ermenistanin-sabotaj-girisimini-engelledi-haber-1229825/ «Azerbaycan, Ermenistan'�n sabotaj giri�imini engelledi | STAR»]. Star.com.tr. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին. {{cite web}}: replacement character in |title= at position 24 (օգնություն)
  11. medyatava@medyatava.com. «Tiraj | MedyaTava - Yazmadıysa Doğru Değildir». www.medyatava.com (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.