Սթանոզի բարբառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սթանոզի բարբառ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «կը» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման նույնանում է Սիվրիհիսարի բարբառի հետ։

Խոսել են Սթանոզ գյուղի հայերը։ Հնչյունական համակարգում առկա են ա, ի, ու, օ, է, ը, ա, ու, օ ձայնավորները։ Պայթական և պայթաշփական բաղաձայնները ներկայացնում են եռանդամ համակարգ (գ՝, գ ք) կան նաև քմային բաղաձայններ՝ (գ՝, գ» ք)։ Գրաբարյան այ երկբարբառը չի հնչյունափոխվել, իւ >ոլ և ույ (հնութիուն > > հիյնութուն, ալիուր > ալույր), ոյ >ու, ու, երբեմն նաև՝ ույ (ընկոյզ > ունգուզ, լոյսինկա >լուսունգա, գոյն>գույն), եա > >է (անկեալ >էնգէլ)։ Նկատելի է ձայնավորների ներդաշնակություն (խէվություն, լուսունգա), ձայնավորից հետո և բառասկզբում ձայնավորից առաջ՝ յ֊ի հավելում (հիյնհւթուն, հօյրէլ, յօրդէղ, յօրգուն «իրիկուն»)։ Պարզ խուլերը ձայնավորների միջև և ձայնորդի մոտ ձայնեղանում են (երկանք >էրգանք, ուտել >ուդէլ)։ Բառավերջի կ փոխվում է յ-ի (ժամանայ, մէյ), ո >յ (առնէլ >այնէլ)։ Գոյականի հոգնակին կազմվում է էր, նէր մասնիկներով, հավաքական գոյականինը՝ էնք մասնիկով։ Գոյականները եզակիում ենթարկվում են ի (ժամանակ ցույց տվող գոյականները նաև՝ վա), հոգնակիում՝ ու հոլովման։ Բացակայում է ներգոյական հոլովը։ Ածականի գերադրական աստիճանը կազմվում է էվլի և դահա (փոխառյալ) մասնիկներով։ Ցուցական դերանուններից գործածական է դըգը-ն՝ բոլոր 3 դեմքերի համար։ Յուրահատուկ է ստացական հոդերի գործածությունը, ուղղական՝ խունձօրնուս, սեռական՝ խունձօրնինօս, բացառական՝ իւունձօրնինվիս, գործիական՝ խունձօրօվնիս։ Բայն ունի 2 խոնարհում՝ ա, է։ Շարունակականը կազմվում է կար մասնիկի օգնությամբ (էս կէրթամ կար = հենց հիմա գնում եմ)։ Օժանդակ բայի ներկայի ձևերն են՝ էմ էյս, է, էնք, էք, էն, անցյալի ձևերը՝ էյա, էյար, էր, էյանք, էյաք, էյին։ Կատարելի դերբայը կազմվում է էլի, ալի (ուդէլի, էրթալի), արգելական հրամայականը՝ մը(մ’), մու (մը՝ գըրէլ=մի՝ գրիր, մայ- նէլ=մի՝ անիր, մո՝ ւդալ=մի՝ տար) մասնիկներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։