Սթահր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սթահր
պարս․՝ ستخر
Estakhr Darafsh (38).JPG
Կոորդինատներ: 29°58′51″ հս․ լ. 52°54′34″ ավ. ե. / 29.98083° հս․. լ. 52.90944° ավ. ե. / 29.98083; 52.90944
Երկիր Իրան Իրան
Նահանգ Ֆարս
Պաշտոնական լեզու Պարսկերեն
Կրոնական կազմ Իսլամ
Տեղաբնականուն Սթահրցի
Ժամային գոտի UTC+3
##Սթահր (Իրան)
Red pog.png

Սթահր, (պարս․՝ استخر‎) հնագույն քաղաք Իրանի Իսլամական Հանրապետության հարավային հատվածում, հինգ կիլոմետր հյուսիս պատմական Պերսեպոլիս քաղաքից։ Վարչականորեն մտնում է Մարվդաշտի գավառի մեջ (Ֆարս նահանգ)։ Քաղաքը զարգացել է Աքեմենյանների դինաստիայի օրոք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթահր քաղաքը զրադաշտականության կենտրոն էր, որտեղ պահվում էր Ավեստայի բնօրինակը։

Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքի ժամանակ՝ հունամակեդոնական բանակը այրել է քաղաքը։

Սթահր քաղաքում դարեր անց վերականգնվում է քաղաքի հզորությունը, և Արտաշիր Սասանյանը այն դարձնում է իր թագավորական նստոցը։ Ավելի ուշ մայրաքաղաքը տեղափոխվում է Բիշապուր, ապա՝ Քթեսիֆոն։

Իսլամական նվաճումների ընթացքում քաղաքը ևս մեկ անգամ այրվել է։ Սթահրի բնակչությունը երկար ժամանակ դիմադրում էր արաբներին։ Այն անկում ապրեց միան պաշարողական մեքենաների ճնշման տակ, որի արդյունքում զոհվեցին 40 000 պարսիկներ։ Քաղաքը կորցրեց իր նշանակությունը, իսկ տնտեսական ու մշակութային կենտրոն դարձավ Շիրազը։

Այժմ Սթահրը հնագիտական պեղումների վայր է։ Քաղաքը հիմնականում ծածկվել է հողով։ Ոչ հեռու գտնվում են Նակշե Ռաջաբը և Նակշե Ռուսթամը՝ իրենց հայտնի թագավորական դամբարաններով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hill, John E. (2009). Through the Jade Gate to Rome: A Study of the Silk Routes during the Later Han Dynasty, First to Second Centuries CE. BookSurge. ISBN 978-1-4392-2134-1. 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]