Jump to content

Սըլա (սերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սըլա
թուրքերեն՝ Sıla
Ժանրդրամա, մելոդրամա
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Լեզութուրքերեն
ՌեժիսորԳյուլ Օգուզ[1]
Յասին Ուսլու
Գլխավոր
դերերում
Ջանսու Դերե
Մեհմեդ Ակիֆ Ալակուրտ
Զեյնեպ Էրոնատ
ՍցենարիստՄուհարեմ Բուխարա
Պատմվածքի վայրՄարդին
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ79
Էկրաններին էսեպտեմբերի 15, 2006-ից սեպտեմբերի 19, 2008
ՀեռուստաալիքATV (Թուրքիա)
ԸնկերությունFm Yapım
Most Production
Պաշտոնական կայքէջ

Սըլա։ Վերադարձ տուն (թուրքերեն՝ Sıla), թուրքական հայտնի հեռուստասերիալ, որը պատմում է Սըլա անունով աղջկա ոչ սովորական ճակատագրի մասին։

Սըլան Թուրքիայի ամենահարուստ մարդկանցից մեկի միակ և սիրելի աղջիկն է։ Նա ունի այն ամենը, ինչը որ ուզում է։ Բայց մի օր նրա հոր մոտ է գալիս մի մարդ, և ասում, որ նա Սըլայի իսկական հայրն է։ Ստացվում է, որ աղջիկը իր ամբողջ կյանքը անց է կացրել խնամատար ծնողների հետ։ Սըլան սիրում էր իր որդեգրող ծնողներին և չէր ցանկանում վերադառնալ կենսաբանական ծնողների մոտ։ Սակայն նա համաձայնվում է հյուրընկալվել նրանց տանը։

Սըլան մեկնում է անծանոթ քաղաք և հայտնվում թակարդում։ Սըլայի եղբայրը սիրահարվել էր մեծահարուստի աղջկան։ Եղբոր կյանքը փրկելու համար Սըլայի ծնողները նրան բռնությամբ ամուսնացնում են աղջկա եղբոր հետ։ Սըլան կտրականապես դեմ էր ամուսնությանը, սակայն նրան ստիպում են ստորագրել փաստաթղթերը։ Երեկոյան նրան ուղեկցում են սենյակ։ Երբ Բորան-աղան գալիս է սենյակ, Սըլան ասում է, որ իր կամքով չի ամուսնացել նրա հետ։ Բորանը այդ ամենի մասին չգիտեր։ Նա կտրում է իր ձեռքը և իր արյունով թաթախում սավանը։ Նա Սըլային ասում է, որ ինքը նույնպես չի ցանկացել այդ ամուսնությունը, բայց հարգում է քրդական ավանդույթները։

Դժբախտությունները հաջորդում են մեկը մյուսին. մահանում են նրա որդեգիր ծնողները, ընտանիքը հրաժարվում է նրանից։ Նա նույնիսկ չի կարողանում ինքնասպանություն գործել։ Միայն Սըլայի մտերիմ ընկեր Էմրեն է մնում նրա հետ և խոստանում փրկել։

Սըլան չի փորձում համակերպվել։ Նա անընդհատ փախուստի ճանապարհներ է որոնում։ Շուտով դա նրան հաջողվում է։ Նա դուրս է գալիս տնից, բայց մոլորվում է անծանոթ քաղաքում։ Վերջապես Սըլան դուրս է գալիս մայրուղի, կանգեցնում է մի մեքենա և խնդրում նրան հասցնել օդանավակայան։ Դժբախտաբար, Ջիհանը՝ Բորանի զարմիկը, բռնում է նրան, և ընտանիքին հայտնում, որ Սըլան փորձել է փախչել։ Դա նշանակում է, որ նրան, նրա եղբորը՝ Ազադին, և կնոջը՝ Նարինին պետք է գլխատեն։ Իրավիճակը փրկում է Բորանը։ Նա ասում է, որ Սըլան ոչ թե փորձել է փախնել, այլ որոշել է հանդիպել իր հետ։ Այդ ժամանակ էլ մոլորվել է։ Սըլան մնում է ամուսնու հետ։

Նա սկսում է ապրել ամուսնու տանը և ամեն կերպ փորձում դուրս գալ այդ ոսկե պատերից։ Այդ ժամանակ նա հասկանում է, որ ապրում է այնպիսի աշխարհում, որտեղ սովորույթներն ու ավանդույթները բարձր են մարդու իրավունքներից։ Սակայն պատերազմում տեղ է գտնվում զգացմունքների համար։ Ավանդույթների, կանոնների դեմ պայքարում Սըլան սիրահարվում է իր ամուսնուն։ Զգացմունքները փոխադարձ էին։ Սակայն նա երդվել էր, որ պետք է փախնի։ Սըլան պահում է իր խոսքը և իր ընկերոջ՝ Էմրեի օգնությամբ փախնում է տուն՝ Ստամբուլ։

Երբ Մարդինում իմանում են Սըլայի փախուստի մասին, լուրը տարածվում է ամբողջ քաղաքում։ Ավագների հավաքույթի ժամանակ որոշում է ընդունվում, որ փախուստի համար Սըլան, Ազադը և Նարինը պետք է սպանվեն։ Սըլային փախուստի մեջ օգնելու համար՝ մահվան է դատապարտվում նաև Էմրեն։ Նրան և Նարինին պետք է սպաներ Բորանը, իսկ Ազադին և Սըլային նրանց հայրը՝ Ջելիլը։ Երկու տղամարդիկ էլ բարկանում են իրենց հարազատների վրա, բայց չեն ցանկանում սպանել։ Սակայն նրանք ընտրություն չունեին։ Նրանք դատավճիռը կատարելու համար գնում են Ստամբուլ։ Սըլայի մայրը՝ Բեդարը, իր մանկահասակ որդու՝ Էմիրի հետ նույնպես մեկնում է Ստամբուլ, որպեսզի պաշտպանի իր երեխաներին։ Նա հանդիպում է աղջկա, որդու, հարսի հետ և սկսում է բնակվել նրանց տանը։ Բորանը, չցանկանալով սպանել կնոջը, սկսում է հետևել նրան և հասկանում է, որ Սըլան շատ ժամանակ է անց կացնում Էմրեի հետ։ Ինքը՝ Սըլան, չէր սիրում Էմրեին և նրան ընդունում էր որպես ընկեր։ Ջելիլը, միայնակ մնալով անծանոթ քաղաքում, հասկանում է, որ չի կարող սպանել իր երեխաներին և իրեն նետում է Բոսֆորի ջրերի մեջ։ Բարեբախտաբար, նրան փրկում են։ Սըլան իմանում է ամեն ինչի մասին, ներում է հորը և հիվանդանոցից իր տուն տանում։ Նրանք սկսում են միասին ապրել։ Սըլան սկսում է ղեկավարել իր որդեգիր ծնողների հոլդինգները, և որպես օգնական աշխատանքի է վերցնում Ազադին։

Սըլան հասկանում է, որ հղի է։ Բորանին հետևելու և իր անվտանգությունն ապահովելու համար նա խուզարկու է վարձում։ Շուտով նա հասկանում է, որ ամուսինը շատ ժամանակ է անց կացնում իր նոր աշխատակից Գիզելի հետ։ Սըլան խանդում է։

Տոհմապետը նոր մարդ է ուղարկում Սըլային սպանելու համար։ Բորանը իմանում է դրա մասին, բայց չի հասցնում կանխել սպանությունը։ Կրակոցի ժամանակ նա Սըլային ծածկում է իր մարմնով և փամփուշտը վնասում է նրան։ Վերքը խորը չի լինում։ Բորանը, առանց կնոջ հետ հաշտվելու հեռանում է։ Մի քանի օր անց նրանք պատահաբար հանդիպում են։ Սըլան մոտենում է Բորանին՝ շնորհակալություն հայտնելու համար։ Սակայն Բորանը նրա վրա բարկանում է Էմրեի պատճառով և հեռանում։

Սըլան հոգնում է անորոշ վիճակից և հանդիպում է նշանակում Բորանի հետ։ Նրանք հանդիպում են։ Նա Բորանին մեղադրում է իր սիրտը կոտրելու համար և ասում է, որ սիրում է նրան։ Այդպիսի խոստովանություն լսելուց հետո Բորանը մոռանում է ամեն ինչի մասին։ Երիտասարդ զույգը հաշտվում է։

Սըլան ամուսնու հետ վերադառնում է Մարդին և սկսում ապրել այնտեղ։ Նա չի հրաժարվում իր մտքերից։ Նա փորձում է ցույց տալ մարդկանց, որ կյանքը գեղեցիկ է առանց ավանդույթների և օրենքների։ Կյանքի և մահվան պատերազմում մահանում է Բորանի և նրա զարմիկ Ջիհանի թշնամին։ Ծնվում է Բեդիրխանը, փրկվում են մի շարք աղջիկներ։ Սակայն իր հայացքների համար Բորանին կրակում են։

Բուժման համար նրանք գալիս են Ստամբուլ, որտեղ էլ բախվում են մեկ այլ թշնամական խմբի հետ։ Սըլայի և Բորանի սերը կարողանում է հաղթել ցանկացած փորձության։ Հորաքույրը և Սըլայի մրցակիցները, Սըլայի հոր կարողությանը տիրանալու համար գողանում են նրա երեխային։ Նրան պաշտպանելու արդյունքում Սըլան վիրավորվում և հաշմանդամ է դառնում։ Իր հավատի և որդու շնորհիվ նա կարողանում է ոտքի կանգնել։ Դրանից հետո նա ունենում է ևս երկու երեխա։

Նրանց փորձությունները ավարտվում են այն ժամանակ, երբ մեծերը և ժողովուրդը հասկանում է, որ Բորանը միշտ եղել է և կմնա իրենց գլխավորը, եթե նույնիսկ չի կրում այդ տիտղոսը։ Նրանք վերադառնում են և շարունակում են ապրել Մարդինում՝ շարունակելով գրել իրենց հեքիաթը…

Դերասան Դեր
Ջանսու Դերե Սըլա Սյոնմեզ, Գենջո (Sıla Sönmez/Genco)
Մեհմեդ Ակիֆ Ալակուրտ Բորան Գենջո, Բորան Աղա (Boran Genco/Boran Ağa)
Զեյնեպ Էրոնատ Բեդար Սյոնմեզ (Bedar Sönmez)
Մենդերես Սամանջիլար Ջելիլ Սյոնմեզ (Celil Sönmez)
Ֆատոշ Տեզ Կևսեր Գենջո (Kevser Genco/Kevser Hanım/Hanım Ağa)
Ֆատոշ Սեզեր
Մուհամմեդ Ջանգյորեն Ֆիրուզ Աղա (Firuz Ağa)
Կարտալ Բալաբան Էմրես (Emre)
Դևրիմ Սալտողլու Ջիհան Գանջո (Cihan Genco)
Ջեմալ Տոկտաշ Ազադ (Azad)
Բոնջուկ Իյըլմազ Նարին (Narin)
Տայանչ Այայդըն Աբայ (Abay)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սըլա (սերիալ)» հոդվածին։