Սզնի խոշորափուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սզնի խոշորափուշ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Սզնի
Տեսակ Սզնի խոշորափուշ
Լատիներեն անվանում
Crataegus macracantha Lodd
Հատուկ պահպանություն


Սզնի խոշորափուշ (լատին․՝ Crataegus macracantha Lodd), վարդազգիների ընտանիքի, սզնի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ ծառ է, որը հաճախ աճում է թփանման, 4,5-6 մ բարձրությամբ, ոչ բարձր բնով, որի տրամագիծը չի անցնում 12-20 սմ-ից, ծածկված բաց դարչնագույն կամ մոխրավուն կեղևով, որը անջատվում է փոքր թիթեղներով։ Ճյուղերը հաճախ ծռմռված են, առաջացնելով անկանոն, երբեմն՝ կլորավուն սաղարթ։ Երիտասարդ ճյուղերը զիգզագաձև են, ընձյուղները մերկ են, շագանակադարչնագույն, փայլուն, ավելի ուշանփայլ, կարմրադարչնագույն։ Փշերը բազմաթիվ են, բարակ, 6-14 սմ երկարությամբ, շագանակադարչնագույն, խիստ փայլուն։ Տերևները լայն, հակառակ ձվաձև են, էլիպսաձև, սուր կամ կլորավուն գագաթով, լայն սեպաձև կամ կլորավուն հիմքով, վերևի մասը ամբողջական կամ բազմաթիվ ոչ խորը կտրատված բլթակներով, զույգ սղոցաեզր, 5-7 սմ երկարությամբ և 3,5-5 սմ լայնությամբ, երկարացած ընձյուղների վրա մինչև 7,5-10 սմ երկարությամբ և 6,5-7,5 սմ լայնությամբ, բացվելիս վառ կարմիր, հետագայում կաշվեկերպ, մուգ կանաչ, փայլուն, վերևի կողմից մերկ, դուոս ցցված ջղերով, ներքևից թույլ աղվամազապւստ։ Կոթուններն ունեն 1-2 սմ երկարություն, ամռան երկրորդ կեսից' վառ կարմիր։ Ծաղկաբույլերը բարդ են, վահանաձև, բազմածաղիկ։ Ծաղիկները սպիտակ են, 1,6-2 սմ տրամագծով, առէջները 8-12 հատ են, սռնակները 2-3։ Պտուղները հավաքված են ցրված ողկույզներում, գնդաձև են, վառ կարմիր, փայլուն, արտակարգ հյութալի ու համեղ են, 0,8-1,0 սմ տրամագծով, թափվող, 2-3 սերմերով։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է հյուսիսային Ամերիկայում, Վերմոնտից մինչև Նյու Յորք, Պենսիլվանիայի վրայով մինչև Իլլինոյսի հյուսիսը։ Աճում է լեռնալանջերին, կրով հարուստ հողերում, գետահովիտներում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր հանրապետությունում լայնորեն է մշակվում ամենուրեք։ Ներմուծված սզնիներից ամենատարածվածն է։ Ամենուրեք հանդես է բերում ցրտադիմացկունություն և ձմեռնադիմացկունություն։ Պահանջկոտ չէ աճման պայմանների նկատմամբ, այնուամենայնիվ լավ է աճում ու զարգանում սննդանյութերով հարուստ, հզոր, ստրուկտուրային, լավ ջրաթափանց և օդաթափանց հողերում։ Լավ է խուզվում և երկար է պահպանում տրված ձևը։ Առանձնապես աչքի է ընկնում ծաղկման, պտուղների հասունացման և տերևների գունափոխման շրջանում։ Էկոլոգիական խումբը՝ Xllp: Մշակության հավանական շրջանները 1-32[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը)։