Սզնի Շովիցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Սզնի
Տեսակ Սզնի Շովիցի
Լատիներեն անվանում
Crataegus szovitsii


Սզնի Շովիցի (լատին․՝ Crataegus szovitsii), վարդազգիների ընտանիքի, սզնի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ, փոքր ծառ է 2-5 սմ բարձրությամբ, երբեմն աճում է թփանման։ Մոտ է Սզնի արևելյանին, որից տարբերվում է միայն տերևների ձևով և սռնակների թվով։ Ճյուղերը ամուր են, գորշավուն։ Երիտասարդ ընձյուղները ծածկված են խիտ թաղիքասպիտակ մազմզուկներով։ Կարճացած ընձյուղների զգալի մասը վերածվել է տերևակալած փշերի։ Տերևները հակառակ ձվաձև են, սեպանման կամ հակառակ ձվաձև է, շեղանկյուն, խոր կտրատված 5 բաժինների (երկարացած ընձյուղների վրա 5-9 բաժինների), լայն բլթակներով, 3-4,5 սմ երկարությամբ, ամուր, կապտավուն, ծածկված տերևների մակերեսին սեղմված մազմզուկներով։ Ծաղկաբույլերը կազմված են 10-12 ծաղիկներից, խիտ թաղիքամազմզուկապատ են։ Սռնակների թիվը հասնում է 3-4-ի։ Պտուղները կարմիր են, 1,2-1,5 սմ տրամագծով, 3-4 (հազվադեպ 2) եռակող սերմերով։ Ծաղկում է հունիսին, պտուղները հասունանում են հոկտեմբերին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում (արևելյան Հարավային Կովկաս՝ Արցախ), Արևմտյան Հայաստանում։ Հայաստանի պայմաններում հանդիպում է Զանգեզուրում, միջին լեռնային գոտում, արիդային նոսրանտառներում, չոր լանջերում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր դեկորատիվ տեսակ է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 374։