Սեքվենցիա (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սեքվենցիա (ուշ լատիներեն sequentia, < լատ sequare — հետևել), եզր, որը կարող է վերաբերել՝

  1. Միջնադարյան կաթոլիկական մոնոդիկ երգասացություն, որ կատարվել է պատարագի ընթացքում ալելուիայից հետո (մինչև Ավետարանի ընթերցումը) որպես դրա ընդարձակում, նախապես առանց գրական տեքստի (վոկալիզ), IX դարից՝ տեքստով։ Տրիդենտյան տիեզերական ժողովի (1545—1563) վավերացրած հինգ Սեքվենցիաներից մեկը «ահեղ դատաստանի» գաղափարն արտացոլող Dies irae-ն է՝ խստաշունչ-ողբերգական բնույթի արտահայտիչ եղանակով (ժող․ ծագում ունի), որը XIX—XX դդ․ կոմպոզիտորները (դրանց թվում՝ Ա․ Խաչատրյանը իր Երկրորդ սիմֆոնիայում) օգտագործել են որպես ողբերգականի խորհրդանիշ։
  2. Երաժշտության տեսության մեջ՝ հարաշար, որևէ մեղեդիական մոտիվի կամ ներդաշնակային դարձվածքի ճշգրիտ, նաև այս կամ այն ձևով փոփոխվող կրկնումը տարբեր աստիճանների վրա։ Երաժշտական մտքի զարգացման գործուն միջոց է․ վերընթաց Սեքվենցիան սովորաբար առաջ է բերում լարվածության աճ, վարընթաց Սեքվենցիա՝ պարպում։ Հայ ժողովրդական երգերում լայնորեն կիրառվում է գլխավորապես հանգուցալուծման նպատակով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 349