Սեքսի փիլիսոփայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սեքսի փիլիսոփայություն, կիրառական փիլիսոփայության ասպեկտ, որը կապված է սեքսի և սիրո ուսումնասիրության հետ: Այն իր մեջ ներառում է այնպիսի երևույթների էթիկան, ինչպիսիք են մարմնավաճառությունը, բռնաբարությունը, սեռական ոտնձգությունները, սեռական ինքնությունը, համաձայնության տարիքը, համասեռականությունը, ինչպես նաև այնպիսի հասկացությունների հայեցակարգային վերլուծության էթիկան, ինչպիսին է օրինակ «Ի՞նչ է սեքսը»։ Այս փիլիսոփայությունը ներառում է նաև սեռականության և սեռական ինքնության, ինչպես նաև գենդերի գոյաբանական կարգավիճակի վերաբերյալ հարցերը։ Սեքսի առաջատար ժամանակակից փիլիսոփաներն են Ալան Սոբլը և Ջուդիթ Բաթլերը:

Սեքսի ժամանակակից փիլիսոփայությունը երբեմն ոգեշնչվում է Արևմտյան ֆեմինիզմից։ Գենդերային տարբերությունների, սեռական քաղաքականության և սեռական ինքնության բնույթի վերաբերյալ ֆեմինիստների կողմից բարձրացված խնդիրները կարևոր հարցեր են սեքսի փիլիսոփայության մեջ:

  • Ո՞րն է սեքսի գործառույթը:
  • Ի՞նչ է ռոմանտիկ սերը։
  • Գոյությու՞ն ունի էական առանձնահատկություն, որն ակտը սեռական է դարձնում:
  • Արդյո՞ք որոշ սեռական ակտերը լավ են, իսկ մյուսները՝ վատ: Համաձայն ո՞ր չափանիշներին։
  • Մյուս կողմից, կարող են արդյոք փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններն անբարոյական լինել, թե՞ դրանք դուրս են գալիս էթիկայի շրջանակներից:
  • Ո՞րն է սեքսի և կենսաբանական վերարտադրության միջև կապը: Կարո՞ղ է մեկը գոյություն ունենալ առանց մյուսի։
  • Արդյո՞ք սեռական ինքնությունն արմատավորված է ինչ-որ հիմնարար գոյաբանական տարբերության մեջ (օրինակ, կենսաբանության մեջ):
  • Սեռականությունը գենդերի, թե՞ կենսաբանական սեռի գործառույթ է:

Սեքսի փիլիսոփայության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան փիլիսոփայության պատմության մեծ մասի ընթացքում սեքսի և սեռականության հարցերը դիտարկվել են միայն էթիկայի ընդհանուր առարկայի շրջանակներում: Այնուամենայնիվ, շեղումներ են եղել այս օրինաչափությունից, որոնցից ի հայտ է եկել սեռական խնդիրների մասին առանձին խոսելու ավանդույթը:

«Սեքսի և սիրո փիլիսոփայության հասարակությունը» (անգլ.՝ Society for the Philosophy of Sex and Love) մասնագիտական խումբ է, որը մտնում է Ամերիկյան փիլիսոփայական ասոցիացիայի կազմի մեջ:

Սեռական ցանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական ակտիվության բարոյական գնահատականները որոշվում են սեռական ցանկության բնույթի մասին դատողություններով։ Այդ առումով փիլիսոփաները բաժանվում են երկու ճամբարի[1]

Սեռականության բացասական ընկալումը, օրինակ՝ Իմանուիլ Կանտի մոտ, ենթադրում է, որ սեռականությունը խարխլում է արժեքները և մարտահրավեր է նետում այլ մարդկանց հանդեպ մեր բարոյական վերաբերմունքին։ Սեքսը, Կանտի կարծիքով, «սիրելի մարդուն հակման առարկա է դարձնում»[2]։ Այս իմաստով սեքսը հաճախ խորհուրդ է տրվում միայն սերունդը շարունակելու նպատակով։ Երբեմն համարվում է, որ սեռական ամուրիությունը հանգեցնում է ավելի լավ կամ առավել բարոյական կյանքի[3]։ Իսկ Ռասել Վանոյի և Իրվինգ Սինգերի կարծիքով, սեռական ակտիվությունից երկու կողմն էլ հաճույք է ստանում։

Ենթադրյալ այլասերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Նագելը առաջարկում է, որ մարդկային սեռականության համար բնական են միայն փոխադարձ սեռական գրգռմամբ սեռական փոխհարաբերությունները: Այլասերված սեռական հանդիպումներ կամ դեպքեր կլինեն դրանք, երբ այդ փոխադարձ գրգռումը բացակայում է, և որոնց ընթացքում մարդը դառնում է է ամբողջովին սեռական փորձի առարկա կամ ամբողջությամբ օբյեկտ[4]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Alan Soble. Internet encyclopedia of philosophy: Philosophy of Sexuality
  2. Kant, Immanuel. Lectures on Ethics, p. 163
  3. St. Paul's praising, in 1 Corinthians 7, sexual celibacy as the ideal spiritual state.
  4. Nagel's "Sexual Perversion," pp. 15-17.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Aquinas, St. Thomas. Summa Theologiae. Cambridge, Eng.: Blackfriars, 1964-76.
  • Augustine, St. (Aurelius). On Marriage and Concupiscence, in The Works of Aurelius Augustine, Bishop of Hippo, vol. 12, ed. Marcus Dods. Edinburgh, Scot.: T. & T. Clark, 1874.
  • Baker, Robert, Kathleen Wininger, and Frederick Elliston, eds. Philosophy and Sex, 3rd edition. Amherst, N.Y.: Prometheus, 1998.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]