Սեքսը մեծ քաղաքում (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեքսը մեծ քաղաքում
անգլ.՝ Sex and the City
ՀեղինակՔենդես Բուշնել
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրանթոլոգիա
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Carrie Bradshaw?
Նկարագրում էՆյու Յորք և Նյու Յորք
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչHachette Book Group?
Հրատարակման տարեթիվօգոստոսի 1, 1997
ԳՄՍՀ0-446-61768-7
OCLC70689339

«Սեքսը մեծ քաղաքում» (անգլ.՝ Sex & The City, վերնագրի բառացի թարգմանություն՝ «Սեքս և քաղաք»)[1], լրագրող Քենդես Բուշնելի հոդվածների ժողովածուն, որոնք միավորվել են գրքի մեջ։ Բուշնելը հոդվածներում նկարագրել է իր ու ընկերների կյանքը։ Առաջին անգամ գիրքը հրատարակվել է 1997 թվականին, իսկ ավելի ուշ վերահրատարակվել 2001, 2006 և 2008 թվականներին (վերջին հրատարակությունը նվիրված է լիամետրաժ ֆիլմի թողարկմանը)։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը Բուշնելի հոդվածների ժողովածու է, որոնք նա սկսել է գրել 1994 թվականին The New York Observer-ի համար։ Книга представляет собой сборник статей Бушнелл, которые она начала писать в 1994 году для The New York Observer: Գլխավոր խմբագիրը նրան առաջարկել է սեփական սյունակը՝ ասելով, որ Բուշնելը կարող է գրել, ինչի մասին կցանկանա։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի մոտիվներով HBO հեռուստաալիքը թողարկել է «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալը, որը նկարահանվել է 1998-2004 թվականներին։ 2008 թվականին էկրան է բարձրացել ֆիլմ-շարունակությունը, իսկ երկու տարի անց՝ 2010 թվականի ամռանը, երկրորդ մասը։

Տարբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած գիրքը, ինչպես և սերիալը, մեծ մասամբ պատմում է լրագրող Քերրի Բրեդշոուի արկածների մասին, գրքում շատ ավելի մեծ թվով կերպարներ են հայտնվում. սերիալում նրանց պատմություններից շատերը տեղի են ունենում Քերրիի լավագույն ընկերուհիների՝ Սամանթայի, Միրանդայի և Շառլոտայի կյանքում։ Գրքում նրանք երկրորդական կերպարներ են և իրենց տեսակով բավականաչափ տարբերվում են սերիալում ներկայացվածներից։

Գրքում Շառլոտան սեքսով համակված անգլուհի է։ Միրանդան կաբելային հեռուստատեսությունում աշխատում է որպես գործադիր պրոդյուսեր։ Իսկ Սամանթան կինոպրոդյուսեր է։

Օգտագործված սյուժեներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակները բազմաթիվ պատմություններ են հորինել իրենց կերպարների համար, սակայն քննարկման համար մի քանի գաղափարներ, այնուամենայնիվ, փոխառվել են գրքից․

  • Մոդելների երկրպագուները
  • «Խենթ մայրիկները»
  • Մոնոգամիա․ կողմ կամ դեմ

Այս թեմաները առանցքային են դարձել առաջին եթերաշրջանի սերիաներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]