Սեփական կապիտալի հարաբերակցություն
Սեփական կապիտալի հարաբերակցություն ֆինանսական հարաբերակցություն է, որը ցույց է տալիս ընկերության ակտիվները ֆինանսավորելու համար օգտագործվող սեփական կապիտալի հարաբերական համամասնությունը: Երկու բաղադրիչները հաճախ վերցվում են ընկերության հաշվեկշռից կամ ֆինանսական դիրքի մասին հաշվետվությունից (այսպես կոչված՝ գրքային արժեք), բայց հարաբերակցությունը կարող է նաև հաշվարկվել՝ օգտագործելով երկուսի շուկայական արժեքները, եթե ընկերության բաժնետոմսերը հրապարակային շրջանառության մեջ են:
Մեկնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեփական կապիտալի հարաբերակցությունը ընկերության կողմից օգտագործվող լծակի մակարդակի լավ ցուցանիշ է: Սեփական կապիտալի հարաբերակցությունը չափում է ընդհանուր ակտիվների այն մասը, որը ֆինանսավորվում է բաժնետերերի կողմից, ի տարբերություն պարտատերերի: Սեփական կապիտալի ցածր հարաբերակցությունը լավ արդյունքներ կբերի բաժնետերերի համար, քանի դեռ ընկերությունը ակտիվների վրա ստանում է եկամտաբերության մակարդակ, որը գերազանցում է պարտատերերին վճարվող տոկոսադրույքը[1]:
Տնտեսական գնահատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեփական կապիտալի հարաբերակցության գործակիցը ինքնին առանձին վերցրած տեղեկատվական արժեք չունի։ Այն մեծապես կախված է գործունեության ոլորտից, նպատակից, ընկերության չափից և իրավական ձևից։
Սեփական կապիտալի ընդունելի մակարդակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չկան հստակ նորմատիվներ, որոնցով կարելի լիներ հաշվարկել ընկերության կապիտալացման ծավալները՝ կախված ընկերության նպատակից և չափից[2]։ Նաև չկան կանոններ սեփական կապիտալի և փոխառու կապիտալի հարաբերակցությունը որոշելու համար[3]։ Տնտեսագիտական գրականության մեծ մասում ընդունված է, որ անհնար է փոխառու միջոցների հարաբերակցության վերին սահմանի ո՛չ տեսական, ո՛չ էմպիրիկ հիմնավորումը[4]։ Մինչև այսօր նաև չեն մշակվել տնտեսապես անհրաժեշտ սեփական կապիտալի մակարդակի, այսինքն՝ ֆինանսական ռեսուրսների անհրաժեշտ մակարդակի գոնե աբստրակտ նորմատիվ դրույթների մասին[5]։
Սեփական կապիտալի հարաբերակցության գործակցի չափը որոշելու չափանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեփական կապիտալի հարաբերակցության գործակցի միջին մակարդակն ըստ ոլորտների զգալիորեն տարբերվում է։ Այսպես, վարկային հաստատությունները սովորաբար ունեն գործակցի համեմատաբար ցածր արժեք, հիմնականում 10%-ից ցածր[6]։ Մշակող արդյունաբերության կապիտալատար ձեռնարկությունները, ընդհակառակը, միջինում ունեն գործակցի բարձր արժեք։
- Ընկերության չափը. խոշոր ընկերությունները, որպես կանոն, ունեն սեփական կապիտալի ավելի բարձր գործակից, ի տարբերություն փոքրերի։ Սովորաբար սեփական կապիտալի հարաբերակցության գործակիցը և ընկերության չափը դրականորեն կորելացնում են, այսինքն՝ որքան փոքր է ընկերության չափը, այնքան ցածր է գործակցի արժեքը[7]։
- Իրավական ձևը. ընկերակցություններն ունեն գործակցի համեմատաբար ցածր արժեք, քանի որ ընկերակցության գոնե մեկ անդամ կրում է ընկերակցության պարտավորությունների ամբողջական պատասխանատվությունը, ինչը հնարավոր չէ տեսնել հաշվապահական հաշվեկշռից։ Կորպորացիաները, ընդհակառակը, ունեն գործակցի ավելի բարձր արժեք, քանի որ նրանք հաճախ պատկանում են մեծ ներդրումներ պահանջող ոլորտներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Equity Ratio».
- ↑ Jan Wilhelm, Kapitalgesellschaftsrecht Արխիվացված է Հոկտեմբեր 20, 2014 Wayback Machine-ի միջոցով:, 2009, S. 188 f.
- ↑ Joachim Jickeli/Dieter Reuter, Gedächtnisschrift für Jürgen Sonnenschein Արխիվացված է Հոկտեմբեր 20, 2014 Wayback Machine-ի միջոցով:, 2003, S. 667.
- ↑ Alexander Bohn, Zinsschranke und Alternativmodelle Արխիվացված է Հոկտեմբեր 20, 2014 Wayback Machine-ի միջոցով:, 2009, S. 174.
- ↑ Karsten Schmidt, Gesellschaftsrecht, 4. Aufl., § 9 IV 4 a, S. 240.
- ↑ Oliver Everling/Karl-Heinz Goedemeyer, Bankenrating: Kreditinstitute auf dem Prüfstand Արխիվացված է Հունվար 23, 2015 Wayback Machine-ի միջոցով:, 2004, S. 69.
- ↑ Michael Reuter, Eigenkapital-Ausweis im IFRS-Abschluss Արխիվացված է Ապրիլ 16, 2015 Wayback Machine-ի միջոցով:, 2008, S. 164.