Սեփական ապրանքանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցանցային ապրանքանիշ, սեփական ապրանքանիշ կամ մասնավոր ապրանքանիշ (անգլ.՝ private label), ապրանքանիշ, որի սեփականատերը մանրածախ ցանցն է (սուպերմարկետ, հիպերմարկետ)։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծելով մասնավոր ապրանքանիշ՝ կազմակերպությունը ստանում է մեծ վերահսկողություն արտադրության, ապրանքի որակի, գնագոյացման և բաշխման վրա։

Խանութների սեփական ապրանքանիշների ապրանքատեսակները 30%-ով էժան են, քան մյուսները[1]։ Վաճառքի վայրում ապրանքի առաջխաղացման բավարարության հաշվին գովազդի և մարքեթինգի ցածր ծախսերը զգալիորեն նվազեցնում են ապրանքի ինքնարժեքը։ Հետևաբար, սեփական ապրանքանիշների ապրանքների գինն ավելի ցածր է, քան այլ ապրանքանիշների նմանատիպ ապրանքները։

Շատ դեպքերում անկախ գործարանների հզորություններն օգտագործվում են ապրանքանիշներով ապրանքներ արտադրելու համար[2]։

Մասնավոր ապրանքանիշները ստեղծվում են որոշակի մանրածախ ցանցի գնորդների սեգմենտում, և լսարանին լավ ճանաչելու շնորհիվ ընկերությունն ավելի ճկուն է արձագանքում սպառողների պահանջներին։

2000-ական թվականների կեսերի տվյալներով՝ համաշխարհային շուկայում մասնավոր ապրանքանիշների մասնաբաժինն աճել է։ ACNielsen հետազոտական ընկերությունը, վերլուծելով աշխարհի 38 շուկայի առևտրի 14 ճյուղի 80 դիրք, եզրակացրել է, որ 2005 թվականին բոլոր վաճառքների 17%-ը բաժին է ընկել մասնավոր ապրանքանիշների արտադրանքի վաճառքին։ 2003 թվականի նույն ցուցանիշը կազմել է 15%։ Արտադրողների մասնավոր ապրանքանիշները 2007 թվականի դրությամբ կազմել են 5%, համաշխարհային շուկայում մասնավոր ապրանքանիշների մասնաբաժնի միջին ցուցանիշը կազմել է 17%, սակայն առանձին երկրներում այն զգալիորեն ավելի բարձր է։

Ազգային տարբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայում առևտրային ցանցերն իրավունք ունեն իրացնելու այն ապրանքը, որի վրա որպես արտադրողի ֆիրմայի անվանում և հասցե նշված են միայն առևտրային ցանցի տվյալները։

Ռուսաստանում և Ուկրաինայում սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքների համաձայն՝ անկախ այն բանից, թե ինչ ապրանքային նշանի տակ է վաճառվում ապրանքը, փաթեթավորման վրա պետք է նշվեն ապրանքի իրական արտադրողի հետ կապի անվանումը, հասցեն և կապի միջոցները։

Բարձրակարգ սեփական ապրանքանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանրածախ առևտրի զարգացման ուղղություններից մեկը սեփական բարձրակարգ ապրանքանիշների ստեղծումն է։

Ստեղծելով սեփական բարձրակարգ ապրանքանիշներ՝ մանրածախ ցանցերը տարբերում են իրենց ապրանքները որակով և հակադրում են այն արտադրողի ապրանքանիշի ներքո արտադրվող ապրանքներին։

Օրինակ, Tesco-ն ունի Tesco Finest ապրանքների գիծ, Կանադական Loblaws մանրածախ ցանցը (1050 խանութ)՝ President' s Choice։

Ավելի կարճ լոգիստիկ ցիկլի շնորհիվ հաճախ մանրածախ խանութների պրեմիում բրենդները, հատկապես թարմ սննդամթերքի կատեգորիաներում, վաճառվում են ավելի բարձր գնով, քան ավանդական բրենդները[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Анна Замановская (2015 թ․ մարտի 5). «Ретейлеры планируют вдвое увеличить оборот собственных торговых марок». Газета Известия.
  2. Анна Замановская (2015 թ․ մարտի 5). «Станет больше СТМ». Retailer.RU.
  3. Н. Кумар, Я. Стенкамп, 2015, էջ 59-61

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Нирмалья Кумар, Ян-Бенедикт Стенкам Private labels: Новые конкуренты традиционных брендов = Private Label Strategy: How to Meet the Store Brand Challenge. — М.: Альпина Паблишер, 2015. — 256 с. — ISBN 978-5-9614-5369-0