Jump to content

Սեր և աղավնիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեր և աղավնիներ
ռուս.՝ Любовь и голуби
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռոմանտիկ կատակերգություն և կինոկատակերգություն
Թվական1984
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Մենշով[1]
Սցենարի հեղինակՎլադիմիր Գուրկին
ԴերակատարներԱլեքսանդր Միխայլով, Նինա Դորոշինա, Լյուդմիլա Գուրչենկո, Վլադիմիր Մենշով[2], Yanina Lisovskaya?[2], Նատալյա Տենյակովա, Սերգեյ Յուրսկի և Igor Lyakh?
ՕպերատորՅուրի Նևսկի
ԵրաժշտությունValentin Levashov?
Նկարահանման վայրՄեդվեժիեգորսկ, Բաթում, Քոբուլեթ և Եսենտուկի
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն107 րոպե

«Սեր և աղավնիներ» (ռուս.՝ «Любовь и голуби»), 1984 թվականի խորհրդային քնարական կատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Մենշովը «Մոսֆիլմ» կինոստուդիայում թատերական դերասան Վլադիմիր Գուրկինի գրած սցենարով։ Գուրկինի սցենարը հիմնված է նրա համանուն պիեսի վրա, որը գրվել է 1981 թվականին[3]։

Անտառտնտեսության աշխատող Վասիլի Կուզյակինը, որն զբաղվում է աղավնիների բուծմամբ, ապրում է գյուղում իր կնոջ՝ Նադեժդայի ու երեք երեխաների հետ։ Նրանց ավագ դուստր Լյուդան, որը մեկնել էր քաղաք, ամուսնուց բաժանվելուց հետո հետ է վերադարձել, որդին՝ Լյոնկան, ուրախ տղա է և տեխնիկայի սիրահար, իսկ կրտսեր դուստր Օլյան հոր սիրելին է։

Նադեժդան ամուսնուն համարում է ձրիակեր, քանի որ նա ընտանիքի գումարը ծախսում է թանկարժեք աղավնիներ գնելու համար։ Կուզյակինների հարևանությամբ ապրում են պառավ Շուրան ու քեռի Միտյան, որոնց ընտանիքում էլ անընդհատ կոնֆլիկտներ են տեղի ունենում։ Քեռի Միտյան սիրում է խմել, բայց կինը փորձում է թույլ չտալ և հսկում է նրան։ Այդ պատճառով նա օգտագործում է ցանկացած հնարավորություն, որ խմի խիստ կնոջից գաղտնի։ Օրինակ, Միտյան հայտարարում է, թե կինը մահացել է, թեև նա ողջ է։

Մի օր Վասիլի ստանում է արտադրական վնասվածք և գնում է ծով՝ բուժման։ Առողջարանում Վասիլին ծանոթանում է Ռաիսա Զախարովայի՝ անտառտնտեսության կադրերի բաժնի աշխատակցուհու հետ, որտեղ աշխատում է Վասիլին։ Ռաիսան գրավում է Վասիլիին էքստրասենսների, տելեկինեզի, աստրալ մարմինների ու հումանոիդների մասին իր զարմանալի պատմություններով։ Նրանց միջև սկսվում է սիրավեպ։

Ի վերջո, Վասիլին հանգստավայրից վերադառնում է իր նոր սիրեցյալի մոտ, այդ մասին նրանք միասին նամակով պատմում են Վասիլիի կնոջը ու երեխաներին։ Նույն երեկոյան, երբ Կուզյակինները, կարդալով ստացված նամակը, իմանում են Վասիլի բարդ որոշման մասին, նրանց այցելում է հենց Ռաիսա Զախարովնան՝ մտածելով ընդհանուր լեզու գտնել և հաշտվել նրանց հետ։ Ռաիսան ասում է, որ ինքը կադրերի բաժնի աշխատակից է և սկզբում մանրամասներ չի հայտնում։ Նադեժդան նրա հետ խոսում է անհավտարիմ ամուսնու մասին, բայց պարզելով, թե ով է նա, սկանդալ է սարքում և բռունցքներով հարվածում նրան։ Ռաիսան հեռանում է։

Դրանից հետո Նադեժդան ընկնում է դեպրեսիայի մեջ և պատրաստվում է մահանալ։ Երեխաները նույնպես վիրավորված են հորից, հատկապես Լյոնկան, որն սպառնում է սպանել նրան, հենց որ տեսնի։ Ռաիսայի և Վասիլիի համատեղ կյանքը չի ստացվում, և Վասիլին հեռանում է։ Ընտանիքի անդամները նրան չեն ընդունում, ուստի գլխավոր հերոսը ստիպված է ապրել գետի ափին գտնվող հյուղակում։

Որոշ ժամանակ անց Նադեժդան ներում է նրան։ Վախենալով Լյոնկայի ու գյուղի բնակիչների բացասական արձագանքից, նրանք գաղտնի են հանդիպում, բայց երկու ամիս անց, իմանալով, որ Նադեժդան հղի է, Վասիլին վերադառնում է տուն։ Վերադարձը տեղի է ունենում նրա որդու՝ բանակ գնալու ֆոնին ։

Դերասան Դեր
Ալեքսանդր Միխայլով Վասյա (Վասիլի Եգորովիչ Կուզյակին) անտառտնտեսության աշխատակից Վասյա (Վասիլի Եգորովիչ Կուզյակին) գլխավոր հերոս
Նինա Դորոշինա Նադյա (Նադեժդա Կուզյակինա) Նադյա (Նադեժդա Կուզյակինա) Վասյայի կինը
Լյուդմիլա Գուրչենկո Ռաիսա Զախարովնա անտառտնտեսության կադրերի բաժնի աշխատակից Ռաիսա Զախարովնա
Սերգեյ Յուրսկի քեռի Միտյա Կուզյակինների հարևանը քեռի Միտյա
Նատալյա Տենյակովա պառավ Շուրա պառավ Շուրա քեռի Միտյայի կինը
Յանինա Լիսովսկայա Լյուդկա Լյուդկա Կուզյակինների ավագ դուստրը
Իգոր Լյախ Լյոնկա (Լյոշկա) Լյոնկա (Լյոշկա) Կուզյակինների որդին
Լադա Սիզոնենկո Օլյա Օլյա Կուզյակինների կրտսեր դուստրը
Լուսագրերում նշված չեն
Դերասան Դեր
Վլադիմիր Մենշով կադրիլի առաջնորդ կադրիլի առաջնորդ
Կոնստանտին Միխայլով Վասիլի Կուզյակին Վասիլի Կուզյակին մանկության տարիներին
Միխայիլ Կոլեսնիկով գարեջրի սիրահար գարեջրի սիրահար

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարի հեղինակ՝ Վլադիմիր Գուրկին
  • Ռեժիսոր՝ Վլադիմիր Մենշով
  • Բեմադրող օպերատոր՝ Յուրի Նևսկի
  • Բեմադրող նկարիչ՝ Ֆելիքս Յասյուկևիչ
  • Կոմպոզիտոր՝ Վալենտին Լևաշով
  • Երգի տեքստի հեղինակ՝ Էդուարդ Ուսպենսկի
  • Հնչյունային ռեժիսոր՝ Ռաիսա Մարգաչևա
  • Մոնտաժող՝ Ռ. Պեսեցկայա
  • Նկարիչ-դիմահարդար՝ Է. Եվսեևա
  • Կոստյումները՝ Նատալյա Մոնևա
  • Հնչյունային օպերատոր՝ Էլդար Շահվերդիև
  • Դիրիժոր՝ Էմին Խաչատրյան
  • «Ոսկե նավակ» մրցանակ Տոռեմոլինոսի կատակերգությունների միջազգային կինոփառատոնում 1985 թվականին,
  • MTV Ռուսաստանի մրցանակ 2009 թվականին, «Լավագույն խորհրդային ֆիլմ» անվանակարգում։

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պիեսի և ֆիլմի հիմքում Վասիլի և Նադեժդա Կուզյակինների ընտանիքի իրական պատմությունն է, որոնք ապրում էին ֆիլմի սցենարի հեղինակ Վլադիմիր Գուրկինի հայրենի Չերեմխովո քաղաքում (Իրկուտսկի մարզ)։ 2011 թվականին Չերեմխովոյում կանգնեցվել է «Սեր և աղավնիներ» ֆիլմի հերոսների հուշարձանը (քանդակագործ՝ Կարիմ Մուխամադեև)[4]։
  • Ալեքսանդր Միխայլովը սկզբում հրաժարվել է դերից։ Վասիլի Կուզյակինի դերի համար փորձերի են մասնակցել նաև Նիկոլայ Լավրովը, Բորիս Սմորչկովը, Վիկտոր Բորցովը և Սերգեյ Յուրսկին[5], որին հետագայում հաստատել են քեռի Միտյայի դերում։
  • Նադյայի դերի համար փորձի է մասնակցել Լյուբով Պոլիշչուկը,իսկ Նատալյա Կուստինսկայայի փորձը խոտանել է գեղխորհուրդը[6]։
  • Ռաիսա Զախարովայի դերը սկզբում առաջարկվել է Տատյանա Դորոնինային (հրաժարվել է), ապա Օլգա Յակովլևային, փորձի է մասնակցել նաև Վերա Ալենտովան[7]։
  • «Ծաղկող ծառի» տեսարանի նկարահանումների ժամանակ օգտագործվել են հնարքներ ցուցադրելու սարքավորումներ՝ ձեռնափայտ, որից դուրս են գալիս ծաղիկները։ Նկարահանումներին հրավիրված աճպարարը սովորական ծառին ամրացրել է 10 այդպիսի ձեռնափայտեր, և չնայած միաժամանակ աշխատել են դրանցից միայն յոթը, կադրը նկարահանվել է առաջին դուբլից։
  • Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են ամռանը Կարելիայում՝ Մեդվեժյեգորսկ քաղաքում՝ Կումսա գետի ափին։ Քաղաքի ծայրամասում գտնվող Նիժնայա փողոցի № 12 մասնավոր տունը, որտեղ նկարահանվել են ֆիլմի հիմնական տեսարանները, քանդվել է 2011 թվականին բռնկած հրդեհից հետո, նրա տեղում կառուցվել է քոթեջ[8], 2018 թվականին տանտերը վերականգնել է աղավատունն այն նույն վայրում, որտեղ նկարահանվել է ֆիլմը[9][10][11]։
  • Ռաիսա Զախարովնայի և Վասիլիի լողալու տեսարանի նկարահանումները կատարվել են նոյեմբերին Բաթումում և Քոբուլեթում (Վրաստան)։ Ջրի ջերմաստիճանը եղել է 14 աստիճան[12]։
  • Նկարահանումների ժամանակ, երբ Վասիլին դուրս է գալիս ծովի ափին գտնվող իր տան դռնից, Ալեքսանդր Միխայլովի կյանքը հազիվ են փրկել։ Դերասանն ընկել է կառանացցից Քոբուլեթում, ջրի տակ նրա շորերը հանել են ջրասուզակներ, և նա Գուրչենկոյի կողքին հայտնվել է արդեն մի կիսավարտիքով։ Ջրի տակ նկարահանումների ժամանակ ջրասուզակը երկար ժամանակ չի կարողացել հանել փողկապը, Միխայլովը քիչ էր մնում խեղդվեր, և ստիպված են եղել փողկապը կտրել[5]։
  • Ըստ սցենարի՝ Նադեժդան միջին տարիքի կին է, իսկ պառավ Շուրան՝ թոշակառու։ Ի դեպ, դերասանուհի Նինա Դորոշինան՝ Նադեժդայի դերակատարը, տասը տարով մեծ է եղել Նատալյա Տենյակովայից, որը մարմնավորել է Շուրային (նկարահանման ժամանակ Դորոշինան եղել է 50 տարեկան, իսկ Տենյակովան՝ 40, ինչպես և Ալեքսանդր Միխայլովը, որը կատարել է Վասիլի՝ Նադեժդայի ամուսնու դերը)։
  • Սերգեյ Յուրսկին և Նատալյա Տենյակովան, որոնք ֆիլմում մարմնավորել են ամուսինների, կյանքում նույնպես ամուսնացած են եղել։
  • Էդուարդ Ուսպենսկին ֆիլմի համար գրել է երկու երգ։ Նրանցից մեկը՝ «Жгучее южное танго», Սերգեյ Մենախինի կատարմամբ հնչում է կադրից դուրս։ Երկրորդ երգը՝ «Возвращайтесь домой, мужики!» (երաժշտության հեղինակ՝ Գրիգորի Գլադկով), ռեժիսորը ֆիլմում չի ընդգրկել։
  • Այն դրվագում, երբ Վասիլին գաղտնի նայում է իր տան պատուհանից, հեռուստատեսությամբ ցուցադրվում է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմը, որը նույնպես նկարահանել է Վլադիմիր Մենշովը։
  • Դրվագը, որտեղ Ռաիսա Զախարովնան և Վասիլին մարզվում են մարզասարքերով, նկարահանվել է Եսենտուկիի մեխանոթերապիայի Ցանդերովսկիի ինստիտուտում[13]։

Ռադիո- և թատերական բեմադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին թատերական ներկայացումը՝ 1982 թվական, ռադիո՝ 1986 թվական,
Հեղինակ՝ Վլադիմիր Գուրկին
Կատարող՝ «Սովրեմեննիկ» թատրոնի արտիստներ,
«Սովրեմեննիկ» թատրոնի ռադիոներկայացում Վլադիմիր Գուրկինի պիեսի հիման վրա,
Ռեժիսոր՝ Վալերի Ֆոկին
Դերերում՝ Ն. Դորոշինա, Գ. Պետրովա, Վ․ Նիշչենկո, Մ․ Սիտկո, հեղինակի խոսք՝ Վ. Գուրկին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.imdb.com/title/tt0087650/
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Интервью Владимира Меньшова о фильме
  4. Надежда Бруй. «Любовь и голуби» прописались в Черемхове // Сибирский энергетик. — 2011. — 22 июля.
  5. 5,0 5,1 «Любовь и голуби»: детали, факты и редкие кадры из фильма
  6. «Любовь и голуби»: тайны создания любимого фильма
  7. Фильм «Любовь и голуби», факты и фото со съемок
  8. «Дом, где снимали «Любовь и голуби»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  9. ФОТО: Жители Карелии восстановили голубятню на месте съемок фильма "Любовь и голуби" | СТОЛИЦА на Онего
  10. Голубятню на месте съемок фильма "Любовь и голуби" восстановили в Медвежьегорском районе - "Республика"
  11. «Дяди Мити больше нет». Житель Медвежьегорска о том, как снимали «Любовь и голуби» и восстановили голубятню | Новости
  12. ««Любовь и голуби»: детали и факты». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 16-ին.
  13. «Ессентуки — самый близкий город к Кисловодску». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
  14. Lyubov i golubi (1984) — Release dates

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]