Սեր, մահ և ռոբոտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սեր, մահ և ռոբոտներ
Love, Death and Robots
Изображение логотипа
Ժանրանթոլոգիա սերիալ, գիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում, ֆենթզի հեռուստասերիալ, սարսափ հեռուստասերիալ, թրիլլեր հեռուստասերիալ, սև հումոր և կատակերգական հեռուստասերիալ
ՍտեղծողԹիմ Միլլեր
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
ՀիմքHeavy Metal?
Լեզուանգլերեն
Գործադիր պրոդյուսերJoshua Donen? և Դեյվիդ Ֆինչեր
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ26
Էկրաններին էմարտի 15, 2019[1]-ից
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԸնկերությունBlur Studio? և Նեթֆլիքս
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պատկերի ձևաչափ2:1
Պաշտոնական կայքէջ

«Սեր, մահ և ռոբոտներ» (անգլ.՝ Love, Death & Robots, ոճավորված է որպես LOVE DEATH + ROBOTS), ամերիկյան անիմացիոն սերիալ-անթոլոգիա։ Թողարկվել է Netflix հոսքային մուլտիմեդիայում։ Սերիալը բաղկացած է տարբեր տևողությամբ կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերից, որոնք ստեղծվել են չափահաս լսարանի համար[2][3][4]։ Առաջին եթերաշրջանը թողարկվել է 2019 թվականի մարտի 15-ին և բաղկացած է 18 դրվագից[3]։

Սերիալի գործադիր պրոդյուսերներն են Դեյվիդ Ֆինչերը, Թիմ Միլլերը, Ջոշուա Դոնենը և Ջենիֆեր Միլլերը[5]։ Գրեթե յուրաքանչյուր դրվագ ստեղծել են աշխարհի տարբեր թիմեր և ստուդիաներ, նրանց մեծ մասը օգտագործում է անիմացիա սեփական տիպեր[6]։ Բացի «Սառցային դարաշրջան» դրվագից, որտեղ նկարահանվել են իրական դերասաններ՝ Մերի Էլիզաբեթ Ուինսթեդը և Թոֆեր Գրեյսը։ Սերիալը Դևիդ Ֆինչերի և Թիմ Միլլերի վերաիմաստավորումն է, որոնք ավելի քան 10 տարի գտնվել ն «Heavy Metal» ամսագրից ոգեշնչված անթոլոգիական անիմացիոն ֆիլմի մշակման մեջ[7]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի մարտին հայտարարվել է, որ Դեյվիդ Ֆինչերը ծրագրում է համագործակցել Թիմ Միլլերի և Քևին Իսթմենի հետ՝ "Heavy Metal" ամսագրից ոգեշնչված ութ կամ ինը կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի պրոդյուսավորման համար[8][9]։ Heavy Metal ամսագիրը, որ հիմնված է ֆրանսիական կոմիքսների Métal Hurlant ամսագրի վրա, թողարկվում է չափահաս լսարանի համար նախատեսված կոմիքսներ և պատմություններ գիտական ֆանտաստիկա և ֆենթեզի ժանրերում։ Նախկինում ամսագրի հիման վրա նկարահանվել են երկու լիամետրաժ անիմացիոն ֆիլմեր՝ «Ծանր մետաղ» 1981 թվականին և «Ծանր մետաղ 2000» 2000 թվականին։ Նպատակը եղել է այն, որ կարճամետրաժ ֆիլմերից յուրաքանչյուրը տրվի տարբեր ռեժիսորների՝ միասին կինոալմանախ ստեղծելու համար[8]։ Paramount Pictures ստուդիան սկզբից մասնակցում էր նախագծին, սակայն հրաժարվել է դրանից 2008 թվականի հուլիսին[10][11]։ Դրանից հետո նախագիծը ներկայացվել է ուրիշ ստուդիանների։

2008 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Զաք Սնայդերը, Գիլյերմո դել Տորոն և Գոր Վերբինսկին ցանկություն են հայտնել մասնակցել ծրագրին որպես ռեժիսոր[12]։ 2009 թվականի մայիսին լուրեր են տարածվել Ռոբ Զոմբիի և Մարկ Օսբորնի՝ նախագծին միանալու մասին[10]։ 2010 թվականին Ֆինչերը փորձել է նոր շունչ տալ ծրագրին. նույն թվականի մարտին հայտնի է դարձել, որ Ջեյմս Քեմերոնը նույնպես հետաքրքրված է նախագծին մասնակցությամբ[10][13][14]։

Շուտով Դեյվիդ Ֆինչերի՝ էկրանավորման իրավունքների ժամկետը ավարտվել է, և 2011 թվականի հուլիսին Սան Դիրեգոյում Ռոբերտ Ռոդրիգեզը հայտնել է, որ ինքն ստացել է Heavy Metal-ի իրավունքները[15]։ Մի քանի տարվա լռությունից հետո՝ 2014 թվականին, Ռոդրիգեզը հայտնել է, որ ցանկանում է կոմիքսների ամսագիրը վերածել հեռուստասերիալի[16]։ Հետագայում Ռոդրիգեսի կողմից նախագծի մասին ոչ մի լուր չի հայտնվել։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ ոչ մի ավանդական կինոստուդիա չի համաձայնել ստեղծել անիմացիոն անթոլոգիական ֆիլմը, Ֆիտչերն ու Միլլերը իրենց մտահղացման հարցով դիմել են Netflix-ին[17]։ ՄԻնչև այդ Ֆինչերը այդ հոսքային սերվիսի համար աշխատել է «Mindhunter» և «House of Cards» սերիալների վրա։

«Սեր, մահ և ռոբոտներ» անթոլոգիական սերիալը կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի հավաքածու է։ Դրանք հիմնականում գիտական ֆանտաստիկայի, ֆենթեզիի, սև հումորի, սարսափ և կիբերփանք ժանրերի համադրույթներ են, սակայն միևնույն ժամանակ թեմաները կենտրոնանում են մեծահասակ լսարանին վերաբերող թեմաների վրա, ինչպիսիք են ռասիզմը, պատերազմները, մարդու էությունն ու բնույթը, կամքի ազատությունը և այլն[2][4]։ Սերիալի արտադրությունը կարելի է համարել Heavy Metal ծրագրի մի ճյուղը, որը Դեյվիդ Ֆինչերը և Թիմ Միլլերը փորձել են թողարկել 2000-ականների սկզբին[18][19]։ Ըստ Միլլերի՝ կարճ պատմությունները ոգեշնչվել են հին սարսափ ֆիլմերից, կոմիքսներից, գրքերից և ֆանտաստիկ ամսագրերից, որոնք իր երիտասարդ եղած ժամանակ համարվում էին ներդերի (ուսումնատենչ մարդկանց) մշակույթի մի մասը[4][20]։ Սերիաները ստեղծվել են տարբեր անիմացիոն ստուդիանների կողմից՝ ներառյալ Միլլերի Blur Studio պրոդյուսերական անիմացիոն ստուդիան[21]։

Ընդհանուր առմամբ ստեղծվել է 18 կարճամետրաժ ֆիլմ, որոնց մեծամասնությունում օգտագործվել է անիմացիայի սեփական տեսակը՝ ինչպես դասական 2D անիմացիան, այնպես էլ CGI գրաֆիկայով գերիրական եռաչափ համակարգչային անիմացիա։ Գրեթե բոլոր դրվագները ստեղծվել են աշխարհի տարբեր խմբերի և ստուդիանների կողմից[4][20]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 7-ին Netflix-ն առաջին անգամ հայտարարել է «Սեր, մահ և ռոբոտներ» նոր սերիալ-անթոլոգիայի մասին[2]։ Առաջին թրեյլերը թողարկվել է 2019 թվականի փետրվարի 14-ին[22]։ Առաջին եթերաշրջանի թողարկումը կայացել է 2019 թվականի մարտի 15-ին Netflix-ում[4]

2019 թվականի հունիսի 11-ին հայտնի է դարձել, որ սերիալը երկարաձգվել է մինչև երկրորդ եթերաշրջան[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Hipes, Patrick (2019-01-07)։ «‘Love Death & Robots’: First Look At David Fincher & Tim Miller’s Animated Netflix Anthology Series»։ Deadline Hollywood (անգլերեն)։ Penske Media Corporation։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-16-ին։ Վերցված է 2019-03-16 
  3. 3,0 3,1 Стрепетилов, Александр (2019-03-16)։ ««Любовь, смерть и роботы»: сборник потрясающих и шокирующих мультфильмов»։ Мир фантастики (ռուսերեն)։ Hobby World։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-17-ին։ Վերցված է 2019-03-17 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Robinson, Tasha (2019-02-14)։ «The trailer for David Fincher’s Netflix anthology Love, Death & Robots is a manic headache»։ The Verge (անգլերեն)։ Vox Media։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-17-ին։ Վերցված է 2019-03-16 
  5. Radulovic, Petrana (2019-02-14)։ «First trailer for Netflix’s animated anthology Love, Death, & Robots makes it clear this is for adults»։ Polygon (անգլերեն)։ Vox Media։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-15-ին։ Վերցված է 2019-03-16 
  6. Prudom, Laura (2019-02-14)։ «Netflix's Love, Death & Robots Trailer: First Look at Tim Miller and David Fincher's Surreal Animated Anthology»։ IGN (անգլերեն)։ Ziff Davis։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-15-ին։ Վերցված է 2019-03-16 
  7. Schwartz, Terri (2019-02-16)։ «How David Fincher and Tim Miller's Heavy Metal Reboot Became Netflix's Love, Death & Robots»։ IGN (անգլերեն)։ Ziff Davis։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-17-ին։ Վերցված է 2019-03-17 
  8. 8,0 8,1 Stephenson, Hunter (2008-03-14)։ «David Fincher to Produce and Co-Direct Animated Heavy Metal Film»։ /Film (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-22-ին։ Վերցված է 2019-03-22 
  9. marie (2008-03-14)։ «Дэвид Финчер и «Heavy Metal», экранизация «Metal Gear Solid» и «Агора» Аменабара»։ Кинокадр.ru (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-22-ին։ Վերցված է 2019-03-22 
  10. 10,0 10,1 10,2 Goldberg, Matt (2010-03-12)։ «David Fincher to Re-Build HEAVY METAL in 3D with James Cameron and Zack Snyder»։ Collider (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-22-ին։ Վերցված է 2019-03-22 
  11. Sperling, Nicole (2008-07-09)։ «David Fincher's 'Heavy Metal' remake a no-go at Paramount»։ Entertainment Weekly (անգլերեն)։ Meredith Corporation։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-22-ին։ Վերցված է 2019-03-22 
  12. Sciretta, Peter (2008-09-04)։ «Zack Snyder, Guillermo del Toro and Gore Verbinski to Direct Heavy Metal!?»։ /Film (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-22-ին։ Վերցված է 2019-03-22 
  13. Fleming, Mike Jr (2010-03-12)։ «Fincher Brings Mettle To Passion Project»։ Deadline Hollywood (անգլերեն)։ Penske Media Corporation։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-22-ին։ Վերցված է 2019-03-22 
  14. LeBlanc, Will (2010)։ «David Fincher Still Pulling For Heavy Metal»։ CinemaBlend (անգլերեն)։ Gateway Blend։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-22-ին։ Վերցված է 2019-03-22 
  15. Fischer, Russ (2011-07-21)։ «David Fincher’s ‘Heavy Metal’ is Dead, Now Robert Rodriguez Has the Rights»։ /Film (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-22-ին։ Վերցված է 2019-03-22 
  16. Nemiroff, Perri (2014-03-11)։ «Robert Rodriguez May Bring ‘Heavy Metal’ to TV; Prepared to Make ‘Sin City 3’»։ Screen Rant (անգլերեն)։ Valnet։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-22-ին։ Վերցված է 2019-03-22 
  17. Katz, Brandon (2019-03-11)։ «Exclusive: How David Fincher and Tim Miller’s ‘Love, Death & Robots’ Made the Leap to Netflix»։ The New York Observer (անգլերեն)։ Observer Media։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-22-ին։ Վերցված է 2019-03-22 
  18. Anderto, Ethan (2019-02-14)։ «‘Love, Death + Robots’ Trailer: Tim Miller & David Fincher Present Pure Sci-Fi Insanity»։ /Film (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-22-ին։ Վերցված է 2019-03-22 
  19. Wampler, Scott (2019-01-07)։ «David Fincher’s LOVE, DEATH & ROBOTS Is Headed To Netflix»։ Birth.Movies.Death (անգլերեն)։ Alamo Drafthouse Cinema։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-22-ին։ Վերցված է 2019-03-22 
  20. 20,0 20,1 Giardina, Carolyn (2019-01-07)։ «Tim Miller, David Fincher to Create Adult-Themed Animated Shorts Series for Netflix»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Eldridge Industries։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-22-ին։ Վերցված է 2019-03-22 
  21. Milligan, Mercedes (2019-01-07)։ «Tim Miller & David Fincher Animating ‘Love, Death & Robots’ for Netflix»։ Animation Magazine (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-22-ին։ Վերցված է 2019-03-22 
  22. Trumbore, Dave (2019-02-14)։ «Exclusive: ‘Love, Death & Robots’ Trailer Teases Tim Miller and David Fincher’s NSFW Netflix Project»։ Collider (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-15-ին։ Վերցված է 2019-03-16 
  23. Porter, Rick (2019-06-10)։ «'Love, Death and Robots' Renewed at Netflix, Adds 'Kung Fu Panda 3' Director»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Eldridge Industries։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-12-ին։ Վերցված է 2019-06-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]