Սեռա դա Կուճիա ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեռա դա Կուճիա ազգային պարկ
Parque Nacional da Serra da Cutia
Տեսակազգային պարկ
Կազմված էԱմազոնի խոնավ անտառներ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՌոնդոնիա
Հիմնվել է2001
Մակերես2836,11 կմ² և 283 499 հեկտար
ԲԾՄ210 մետր
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Սեռա դա Կուճիա ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Սեռա դա Կուճիա ազգային պարկ

Սեռա դա Կուճիա ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional da Serra da Cutia), ազգային պարկ Բրազիլիայի Ռոնդոնիա նահանգում։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը գտնվում է Ամազոն բիոմում և ընդգրկում է 283․501 հա տարածք։ Ստեղծվել է 2001 թվականի օգոստոսի 1-ին և կառավարվում է Չիկո Մենդեսի անվան Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Այն ներառում է Կոստա Մարկեշ ու Գուաժարա Միրին մունիցիպալիտետներից որոշ հատվածներ՝ Ռոնդոնիա նահանգում[2]։ Տարեկան տեղումների քանակը 1502 մմ է։ Ջերմաստիճանը տատանվում է 18-ից մինչև 32 °C, իսկ միջինը` 26 °C է։ Ծովի մակարդակից գտնվում է 140-525 մետր բարձրության վրա[2]։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն թռչունների 250, մողեսների՝ 24 և օձերի 14 տեսակներ, ինչպես նաև 2 տեսակի կոկորդիլոս, 41 տեսակի երկկենցաղ ու 143 ձկնատեսակ։ Pimelodella տեսակի լոքոն էնդեմիկ է։ Միջին և մեծ տեսակի կաթնասուններից են՝ հսկա զրահակիրը (Myrmecophaga tridactyla), պերուվյան կապիկը (Ateles chamek), կապուչին կապիկը (Sapajus apella), Saimiri ustus, մոխրագույն տիտին (Callicebus brunneus), երկարապոչ կատուն (Leopardus wiedii), յագուարը (Panthera onca), պուման (Puma concolor), մեծ ջրասամույրը (Pteronura brasiliensis), մշկախոզը (Pecari tajacu), և սկյուռիկը (Sciurillus pusillus)[2]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)[2]։ Նպատակն է՝ պահպանել Ամազոն խոնավ անտառի և սավաննայի կարևոր տարածքը, ինչպես նաև աղբյուրները, որոնք նպաստում են Կաուտարիո, Սոտերիո ու Նովու գետերի ձևավորմանը։ Այն Գուապորե գետի հովտում ապահովում է շրջակա միջավայրի կապը՝ Բրազիլիայի ու Բոլիվիայի միջև։ Պարկն ընդգրկում է պահպանվող տարածքների մոզաիկը, որից առաջացել են մի քանի պահպանման միավորումներ և բնիկ տարածքներ, որոնք կազմում են Գուապորե էկոլոգիական կայանը[2]։ Պահպանությունն իրականացվում է «Ամազոնի շրջանի պահպանվող տարածքներ» ծրագրի աջակցությամբ[3]։

Պարկը շրջապատող տարածքը բնակեցված է համայնքի նոր բնակիչներով՝ Սուրպրեսա նահանգում, արդյունահանող ու բնիկ համայնքներում։ Պարկը խթան է հանդիսանում այս համայնքներում կայուն զարգացմանը։ Չնայած պարկի տարածք մուտք գործելը բավականին բարդ է, սակայն կան պահպանվող տարածքներ, որոնք տուժում են որսագողությունից, հանքարդյունաբերությունից, անտառահատումից ու հողերի գրավումից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Parque Nacional Serra da Cutia – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Unidade de Conservação ... MMA
  3. Full list: PAs supported by ARPA

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]