Սերվետ Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերվետ Պողոսյան
Ծնվել էօգոստոսի 1, 1948(1948-08-01) (75 տարեկան)
ԾննդավայրԳորայք, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1971)

Սերվետ Ստեփանի Պողոսյան (օգոստոսի 1, 1948(1948-08-01), Գորայք, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, նկարիչ։ Հայկական խորհրդային ճարտարապետության 1975-1980 թվականների նվաճումների հանրապետական, Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության համամիութենական (1981) ստուգատեսների դափնեկիր։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1976)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերվետ Պողոսյանը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 1-ին, Բազարչայ (այժմ՝ գ. Գորայք՝ Հայաստանի Սյունիքի մարզ) գյուղում։ 1955 թվականին ընդունվել է Երևանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոց։ 1957-1962 թվականներին հաճախել է Գագիկ Ղազարյանի նկարչական դասերին։ 1971 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժինը[1]։

Ճարտարապետական նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պողոսյանի նախագծերով (համահեղինակների հետ) Դիլիջանում իրականացվել են պանսիոնատ, պրոֆիլակտորիում, հանրակացարան (երեքն էլ՝ 1975), Աբովյան քաղաքի համար 2 միկրոշրջանի կառուցապատումը (1974), Երևանում՝ «Ծիծեռնակ» միջազգային երիտասարդական ճամբարը Նորքում (1975) և Սևանի ափին (1976), Ստեփանավանում՝ Ստեփան Շահումյանի հուշահամալիրը (1978, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1983), Մանկական ձայնի պահպանման և խմբերգային երաժշտության դպրոցը Երևանում (1983), Մարտունիում՝ գրադարան (1988), Երաժշտական դպրոց (1989) և այլն։ 1992-1996 թվականներին ԱՄՆ-ում նախագծել ու կառուցել է բնակելի տներ Կալիֆոռնիայի Ստուդիո Սիթի, Շերման Օուքս քաղաքներում։

Գեղանկարչական գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբիզմի սկզբունքներով ստեղծված Պողոսյանի գեղանկարչական կոնսրուկտիվիստական կոմպոզիցիաները («Քնած տղան», «Պոռթկում», «Ընտանիք», «Հայելիով աղջիկը», «Հիշողություն», «Կիրք» և այլն, մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, ունեցել անհատական ցուցահանդեսներ Երևանում (1976 թվական, 1980 թվական, 1981 թվական, 1999 թվական), Վոլգոգրադում (1978 թվական), Մոսկվայում (1981 թվական), Գլենդելում (1992 թվական, 1994 թվական, 1995 թվական), Հոլիվուդում (1993 թվական), Սանտա Մոնիկայում (1993 թվական, 1994 թվական), Ֆլորիդայում (1994 թվական), Բոստոնում (1996 թվական) և այլն։ Նրա բազմաթիվ աշխատանքներ գտնվում են Ռուսաստանի, Գերմանիայի, Ամերիկաի Միացյալ Նահանգների Ֆրանսիայի, Կոլումբիայի, Սիրիայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների ցուցասրահներում և մասնավոր հավաքածուներում[2]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին արժանացել է ՀԽՍՀ Կոմերտմիության դիպլոմի՝ որպես «Տարվա լավագույն աշխատանք», իսկ 1980 թվականին՝ ՀԽՍՀ ճարտարապետների միության դիպլոմի։ 1981 թվականին դարձել է ԽՍՀՄ ճարտարապետների միության և ԽՍՀՄ Կոմերիտմիության դափնեկիր՝ առաջին աստիճանի դիպլոմ երիտասարդ ճարտարապետների ստեղծագործությունների համամիութենական 8-րդ ստուգատեսում, 1983 թվականին՝ ՀԽՍՀ Կոմերիտմիության դափնեկիր։

Ադամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 346-347։
  2. «AV Production - Սերվետ Պողոսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.