Jump to content

Սերու Գիրասի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերու Գիրասի
ֆրանսերեն՝ Serhou Guirassy[1]
Քաղաքացիությունը  Ֆրանսիա և  Գվինեա
Ծննդյան ամսաթիվ մարտի 12, 1996(1996-03-12)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Առլ[2]
Հասակ 187 սանտիմետր[3][1]
Քաշ 83 kg
Դիրք հարձակվող

Սերու Յադալի Գիրասի (ֆրանսերեն՝ Serhou Yadaly Guirassy; մարտի 12, 1996(1996-03-12)[1], Առլ[2]), գվինեացի և ֆրանսիացի ֆուտբոլիստ, գերմանական «Շտուտգարտ» ակումբի և Գվինեայի ազգային հավաքականի կենտրոնական հարձակվող։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերու Գիրասին «Լավալ» ակումբի սան է։ 2013 թվականի հոկտեմբերի 18-ին «Հավրի» դեմ խաղում իր նորամուտը նշեց Լիգա 2-ում[5]։ 2014 թվականին Սերուն հաղթեց հիմքում տեղ ունենալու համար։ Դեկտեմբերի 12-ին «Հավրի» դեմ խաղում Գիրասին խփել է իր առաջին գոլը «Լավալի» կազմում[6]։ 2015 թվականի ամռանը Գիրասին տեղափոխվեց «Լիլ»՝ կնքելով 4 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1 միլիոն եվրո[7][8]։ Օգոստոսի 7-ին «Պարի Սեն-Ժերմենի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Լիգա 1-ում[9]։

2016 թվականի սկզբին խաղային պրակտիկա ստանալու համար Գիրասին վարձավճարով տեղափոխվել է «Օսեր»։ Հունվարի 22-ին «Տուր»-ի դեմ խաղում նա իր նորամուտը նշեց նոր թիմի կազմում[10]։ Նույն խաղում Գիրասին իր առաջին գոլը խփեց «Օսերի» կազմում։

Նույն թվականի ամռանը Գիրասին տեղափոխվեց գերմանական «Քյոլն»՝ կնքելով 5 տարվա պայմանագիր[11]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 6 միլիոն եվրո։ 2016 թվականի սեպտեմբերի 25-ին «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղում նա նորամուտը նշեց Բունդեսլիգայում[12]։ 2016/17 մրցաշրջանում «Քյոլնի» կազմում խաղացել է ընդամենը 6 խաղում (բոլոր խաղերում դուրս է եկել փոխարինման)՝ մրցաշրջանի մեծ մասը բաց թողնելով վնասվածքների պատճառով։ 2017 թվականի օգոստոսի 12-ին «Լեհերի» դեմ Գերմանիայի Գավաթի խաղում խփել է իր առաջին գոլը «Քյոլնի» կազմում[13]։ 2017 թվականի հոկտեմբերի 28-ին խփել է իր առաջին գոլը Բունդեսլիգայում՝ «Բայերի» դարպասը։ Շուտով Գիրասին դուբլի հեղինակ դարձավ «Շալկե 04»-ի դեմ խաղում և Բունդեսլիգայում «Ֆրայբուրգի» հետ խաղում, ինչպես նաև գոլեր խփեց ԲԱՏԷ-ի և «Արսենալի» դարպասներին Եվրոպա լիգայում, սակայն մրցաշրջանի գրեթե ամբողջ երկրորդ կեսը կրկին բաց թողեց վնասվածքի պատճառով։ Այդ մրցաշրջանի արդյունքներով «Քյոլնը» դուրս մնաց Բունդեսլիգայից։

2018/19 մրցաշրջանի առաջին կեսում մասնակցել է «Քյոլնի» 16 հանդիպման Երկրորդ Բունդեսլիգայում, սակայն խփել է ընդամենը 2 գոլ և 2019 թվականի հունվարին վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը տեղափոխվել է ֆրանսիական «Ամյեն»[14], որտեղ մինչև մրցաշրջանի ավարտը 13 խաղում խփել է 3 գոլ։ 2019 թվականի ամռանը «Ամյենն» օգտվեց «Քյոլնից» հարձակվողին գնելու հնարավորությունից[15]։ 2019/20 մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնության 23 խաղում 9 գոլով դարձել է «Ամյենի» լավագույն ռմբարկուն, ինչը, սակայն, չի օգնել թիմին մնալ Լիգա 1-ում՝ «Ամյենը» COVID-19 համավարակի պատճառով ընդհատված առաջնությունում զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը և մեկնել Լիգա 2։ 2020 թվականի օգոստոսի 22-ին Գիրասին իր վերջին խաղն անցկացրեց «Ամյենի» կազմում։ Դա Լիգա 2-ի նոր մրցաշրջանի առաջին տուրի «Նանսիի» դեմ խաղն էր, որը «Ամյենը» հաղթեց 1:0 հաշվով՝ Գիրասիի գոլի շնորհիվ։

2020 թվականի օգոստոսի 27-ին Գիրասին տեղափոխվեց «Ռեն»՝ նոր ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր[16]։ 2020 թվականի օգոստոսի 29-ին իր նորամուտը նշեց նոր ակումբում՝ փոխարինման դուրս գալով «Մոնպելյեի» դեմ խաղում (2:1)։ 2020 թվականի սեպտեմբերի 13-ին առաջին անգամ դուրս է եկել «Ռենի» մեկնարկային կազմում և դուբլ ձևակերպել «Նիմի» դարպասը այն խաղում, որն ավարտվել է «Ռենի» հաղթանակով՝ 4:2 հաշվով[17]։ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին խփեց իր առաջին գոլը Չեմպիոնների լիգայում «Կրասնոդարի» դեմ խաղում (1:1)[18]։ Ընդհանուր առմամբ, դեբյուտային մրցաշրջանում «Ռենը» բոլոր մրցաշարերում 32 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ։

2021/22 մրցաշրջանում սկսել է ավելի հազվադեպ հայտնվել «Ռենի» մեկնարկային կազմում, սակայն գրեթե միշտ փոխարինման է դուրս եկել՝ նա առաջնությունում մասնակցել է թիմի 37 հանդիպման և դարձել 9 գոլի հեղինակ։ Եվս երեք գոլով Գիրասին աչքի է ընկել կոնֆերենցիաների լիգայի 9 խաղերում։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Գիրասին Ֆրանսիայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Հունաստանում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Ուկրաինայի[19], Հունաստանի[20], Ավստրիայի[21] Իսպանիայի թիմերի դեմ խաղերին[22]։ Ուկրաինացիների դեմ խաղում սերուն դարձել է գոլի հեղինակ։

2022 թվականին որոշում է կայացրել հանդես գալ Գվինեայի հավաքականում, որի կազմում նորամուտը նշել է մարտի 25-ին ՀԱՀ-ի դեմ ընկերական խաղում (0:0)[23]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելույթները և գոլերը ըստ ակումբների, մրցաշրջանների և մրցումների
Ակումբ Մրցաշրջան Լիգա Ազգային գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Լավալ Բ 2013–14 CFA 2 106106
2014–15 6868
Ընդհանուր 16141614
Լավալ 2013–14 Լիգա 2 40000040
2014–15 2962130347
Ընդհանուր 3362130387
Լիլ 2015–16 Լիգա 1 80001191
Լիլ Բ 2015–16 CFA 2 4444
Օսեր 2015–16 Լիգա 2 16800168
1. Քյոլն 2016–17 Բունդեսլիգա 600060
2017–18 1542152227
2018–19 Բունդեսլիգա 2 16210172
Ընդհանուր 3763152459
1. Քյոլն II 2016–17 Տարածաշրջանային լիգա 4242
2017–18 1010
Ընդհանուր 5252
Ամյեն 2018–19 Լիգա 1 1330000133
Ամյեն 2019–20 2391000249
2020–21 Լիգա 2 110011
Ընդհանուր 371310003813
Ռեն 2020–21 Լիգա 1 271011423213
2021–22 37920934812
2022–23 10000010
Ընդհանուր 6519311358125
Շտուտգարտ 2022–23 Բունդեսլիգա 221142212814
Շտուտգարտ 2023–24 2828223030
Ընդհանուր 503964215844
Ընդհանուր կարիերայի ընթացքում 2711111574118721310127
Հավաքական Մրցաշրջան Ընկերական Պաշտոնական Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Գվինեա Գվինեա
2022 302050
Ընդհանուր կարիերայի ընթացքում 302050

Հանդիպումներ ազգային հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ 5 խաղ / 0 գոլ՝ 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 3 պարտություն:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 https://www.ligue1.fr/joueur?id=serhou-guirassy
  3. Soccerway
  4. Serhou Guirassy vom VfB Stuttgart ist der Spieler des Monats September (գերմ.) — 2023.
  5. «Лаваль VS. Гавр 2:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  6. «Гавр VS. Лаваль 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  7. «Ligue 1: Lille engage un jeune attaquant». Le Parisien (ֆրանսերեն). 2015 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  8. «Sehrou Guirassy quitte Laval et file à Lille». Ouest-France (ֆրանսերեն). 2015 թ․ հուլիսի 5. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  9. «Лилль VS. Пари Сен-Жермен 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  10. «Осер VS. Тур 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  11. ««Кельн» приобрел форварда «Лилля» Гирасси» (ռուսերեն). sports.ru. 2016 թ․ հուլիսի 20. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  12. «Кёльн VS. РБ Лейпциг 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  13. «Лехер VS. Кёльн 0:5» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  14. «SERHOU GUIRASSY EST AMIÉNOIS . Amiens SC. 2019 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2025-04-26-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  15. «Amiens SC: quel avenir pour Serhou Guirassy . le11amienois.fr. 2019 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  16. «Serhou Guirassy, nouvel atout offensif du Stade Rennais F.C.!». Stade Rennais F.C. 2020 թ․ օգոստոսի 27. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  17. «Nimes 2–4 Rennes». www.whoscored.com. 2020 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 14-ին.
  18. «Rennes 1–1 FK Krasnodar». BBC Sport. 2020 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 14-ին.
  19. «Украина (до 19) VS. Франция (до 19) 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  20. «Франция (до 19) VS. Греция (до 19) 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  21. «Австрия (до 19) VS. Франция (до 19) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  22. «Франция (до 19) VS. Испания (до 19) 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  23. «Starting Lineups - S. Africa vs Guinea - 25.03.2022». Sky Sports. 2022 թ․ մարտի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
  24. «Confirmed: Bundesliga Team of the Season 2023/24 by EA FC 24!». Bundesliga (անգլերեն). 2024 թ․ մայիսի 4.