Սերոժ Սուքիասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերոժ Սուքիասյան
Սերոժ Սուքիասյան.jpg
Ծնվել էնոյեմբերի 22, 1941(1941-11-22) (77 տարեկան)
ԿրթությունԹեհրանի համալսարան

Սերոժ Սմբատի Սուքիասյան (նոյեմբերի 22, 1941 թ., Իրան, Արաքի շրջան՝ գյուղ Քալավ), իրանահայ ճարտարապետ, «Անուր» շինարարական ընկերության հիմնադիր և տնօրեն:

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերոժ Սուքիասյանը ծնվել է 1941 թվականին Իրանի Արաքի շրջանի Քալավա հայաբնակ գյուղում: 1946 թվականին Խորհրդային Հայաստանի կողմից կազմակերպված ներգաղթի արդյունքում գյուղի բնակչության թիվը սկսեց նվազել: Սուքիասյանների ընտանիքը, Հայաստան տեղափոխվելու նպատակով, 1947 թվականին հեռացավ գյուղից՝ ժամանակավոր կացարան գտնելով Թեհրան քաղաքում: Սակայն ներգաղթի ծրագիրը խափանվեց և Սուքիասյանները ճարահատյալ բնակություն հաստատեցին Թեհրանի հարավ-արևմտյան մասում՝ Հասան-Աբադում: Որոշ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվեց Թեհրանի կենտրոնական՝ Ֆիրդուսի հրապարակի մոտ կառուցվող առանձնատներից մեկը: Շենքը պատկանում էր Արսեն և Էլպիս Ֆերահյաններին, որտեղ հայրն աշխատում էր պահակ:
Վաղ տարիքից սկսել է աշխատել, որպեսզի ընտանիքը կարողանա հոգալ իր ուսման ծախսերի գոնե փոքր մասը: Աշխատել է տարբեր բնագավառներում ՝ վարսավիրի աշկերտ, մանկական խանութի վաճառող, հյուսնի աշկերտ, կոշկակարի աշկերտ, էլեկտրիկ (վերջին գործում ժամանակին զուգընթաց սկսել է հմտանալ): Դեռ 8-րդ դասարանի աշակերտ էր, բայց ցածրահարկ շենքերի ամբողջ էլեկտրականության գործը վստահում էին նրան, և մինչև 12-ամյա դպրոցի ավարտը շարունակել է զբաղվել այդ գործով:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին Արսեն Ֆերահյանի կտրուկ միջամտությամբ և հովանավորությամբ հայրը համաձայնում է, որ 8-ամյա Սերոժը հաճախի դպրոց: Քանի որ դպրոցի ուսումնական տարին սկսվել էր երեք ամիս առաջ, ստիպված ուսումը սկսում է նախակրթարանից: Դպրոցը կոչվում էր ՙԴանայի ազգային դպրոց: 1953 թվականին, քանի որ ավելի բարձր դասարաններ չկային, ուսումը շարունակել է մեկ այլ հայկական դպրոցում, որը կոչվում էր Աբովյան ազգային դպրոց : 1956 թվականին կրթույունը շարունակել է Քուշեշ-Հայկազյան ազգային դպրոցում` միակ դպրոցը, որտեղ արական սեռի աշակերտները կարող էին միջնակարգ (տասներկուամյա դպրոցի երկրորդ կեսը) կրթություն ստանալ: 1965 թվականին ընդունվել է Թեհրանի պետական համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետ: 1976 թվականին ավարտել է համալսարանը` մագիստրոսի կոչումով:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերոժ Սուքիասյանը կնոջ,դուստրերի և թոռների հետ

Սուքիասյանների ընտանիքի հայրը՝ Սմբատ Սուքիասյանն էր, իսկ մայրը՝ Թումյան Ասլանյանը: Վերջինս կարևոր դեր և մեծ ավանդ է ունեցել որդու կրթության հարցում: 4 արու զավակներից ավագը Սերոժն էր:
1969 թվականին Թեհրանում ամուսնացել է Սալբի( Սեդա ) Գրիգորյանի հետ և ունեցել 4 դուստր:
1989 թվականին ավագ դուստրը՝ Անի Սուքիասյանը, դուստրերից առաջինն էր, որ ուսում ստանալու նպատակով հաստատվում է Խորհրդային Հայաստանում և ընդունվում Երևանի Պետական Համալսարանի Բանասիրության ֆակուլտետ: 1998 թվականին Սերոժ Սուքիասյանն ընտանիքի հետ տեղափոխվում է Հայաստան մշտական բնակություն հաստատելու համար:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեհրանի թեմին կից Հայերենագիտական դասընթացների ուսուցիչներ՝ Թեմական առաջնորդ ՏՏ Արտակ սրբ.-ի հետ

Ուսուցչական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1964թվականին թվ.ին ընդունվել է Թեհրանի Հայոց Ազգային Թունյան վարժարան՝ որպես հայոց լեզվի ուսուցիչ, ամիսներ անց՝ նաև որպես 6-րդ դասարանի մաթեմատիկայի ուսուցիչ: Դասավանդել է նաև Թեհրանի Հայոց թեմի հիմնադրած հայերենագիտական երեկոյան դասընթացներում՝ որպես մշակույթի ուսուցիչ:

Ճարտարապետական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գործը 1962 թվականին B.O.A.C. ընկերության համար արդիական շենքի շինարարությունն էր՝ որպես ճարտարապետի օգնական՝ շինարարական գծով(ճարտարապետ՝ Ժենյա Ավթանդիլյան, շինարար՝ Արեգ Մասեհյան): Նախքան համալսարանն ավարտելն աշխատել է բազմաթիվ նախագծային ընկերություններում՝ որպես գծագրող, նախագծող, գլխավոր ճարտարապետի օգնական: 1977 թվականին աշխատանքի է անցել նախագծային ընկերությունում, որտեղ գլխավոր ճարտարապետն էր, իսկ ընկերության գործերի մեծ մասի պատվիրատուն Իրանի թագավորական պալատը: Նախագծում և իրականացնում էին հսկա ավաններ, ինչպես նաև Կասպից ծովի ափին հյուրանոցային մի մեծ համալիր:

Ազգային-հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի Իսլամական Հեղափոխությունը անհետևանք չեղավ նաև հայ համայնքի համար: Երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական բազում հարցերի կողքին, հատկապես հայերի համար, ի հայտ եկան լրացուցիչ բարդություններ՝ կապված ազգային-կրոնական հարցերի հետ. հիմնականը հայկական դպրոցների հարցն էր: Դպրոցներն անցան Իրանի կրթական նախարարության ուղղակի հսկողության և նոր հաստատված իսլամական և պարսիկ-ազգայնական խիստ ծրագրի ներքո, որի իրագործման դեպքում մոտալուտ ապագայում լրջորեն վտանգվում էր հայերենի իմացության հարցը: Տևական 8 տարիների ընթացքում Սերոժ Սուքիասյանը զբաղվել է ազգային- հասարարակական և կուսակցական գործունեությամբ:
1976թվականին դարձել է Թեհրանի Հայոց Թեմի Պատգամավորական Ժողովի անդամ: Ժամանակի ընթացքում դարձել է միության վարչության անդամ : Երիտասարդ տարիներին եղել է 1963 թվականին հիմնադրված Հայ Մշակութային ՙՙՍիփան՚՚ միության ակտիվ անդամներից: 1972-ից մինչև 1984թվ.-ը եղել է միության նախագահ, իսկ 1985 թվականից էլ դարձել «Սիփան» միության արտոնատեր:Այնուհետև գործունեությունը շարունակել է ավելի պատասխանատու ոլորտում՝ ընտրվելով Հ. Յ. Դաշնակցության Կենտրոնական կոմիտեի անդամ՝ քարտուղար:
Երեք նստաշրջան մասնակցել է Կենտրոնական Կոմիտեի աշխատանքներին, եղել է բանագնաց Ներքին գործերի նախարարության հետ, Հայոց դպրոցների հարցով աշխատել Կենտրոնական Կոմիտեի մոտ՝ ապահովելով երկկողմանի կապ Հայոց դպրոցների ծնողական խորհրդի և Թեմական Խորհրդի միջև:
1984 թվականին ընտրվել է Թեհրանի Հայոց Թեմի Պատգամավորական ժողովի ատենապետ:
1988 թվականին ընտրվել է որպես պատգամավոր ՝մասնակցելու համար Հ.Յ.Դ 24-րդ Ընդհանուր Ժողովին՝ Աթենք:Կ.Կ.-ից հետո ստանձնել է Թ.Հ. Թեմի Թեմական Խորհրդի ատենապետի պաշտոնը: 1992 թվականին մասնակցել է Կիլիկիո թեմի Ազգային Ժողովին՝ Հալեպ: 1993 թվականին Բեյրութում մասնակցել է Արամ Ա Կաթողիկոսի ընտրության ժողովին Կիլիկիո Աթոռի նոր կաթողիկոսի ընտրության համար:

Հայրենադարձության ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

1979թվականին տեղի ունեցավ Իրանի Իսլամական հեղափոխությունը և նույն տարվա դեկտեմբերին, օգտվելով երկրում ստեղծված պատեհ առիթից, մի խումբ ընկերների հետ առաջին անգամ այցելեցին Սովետական Հայաստան:
1991թվականին, երբ անկախությունից հետո երկրորդ անգամ այցելեց Հայաստան, արդեն մշակեց Հայաստան գալու և մշտական բնակություն հաստատելու ծրագիր:

Առաջին բազմաբնակարանային շենքը (Ամիրյան 28)

Տեսնելով սովետական տարիներից պահպանված բնակելի շենքերի անհուսալի վիճակը, որոշում կայացրեց առաջին իսկ հարմար նախապայմանը ստեղծել Երևանում բնակելի շենք կառուցելու համար:
1996թվ.ին ցանկությունն իրականություն դարձավ և կառուցեց իր առաջին բազմաբնակարան շենքը Երևան քաղաքի Ամիրյան 28 հասցեում, որը հանդիսանում է անկախությունից հետո մասնավոր ներդրողի կողմից առաջին բազմաբնակարան շենքը Երևանում:
1999թվականին հիմնել է Անուր նախագծային-շինարարական ընկերությունը:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի սեպտեմբերի 27-ին Երևանի Քաղաքաշինության նախարարության կողմից պարգևատրվել է «Ոսկե մեդալով» և հրամանագրով ՝ շինարարության բնագավառում նշանակալի ներդրման և բազմաբնակարան շենքերի համատիրություններում նոր կուլտուրա ստեղծելու համար:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]