Սերմնացան (նկար, Վան Գոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը Վինսենթ վան Գոգի կտավի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սերմնացան (այլ կիրառումներ)։
Սերմնացանը
De zaaier
տեսակնկարների շարք
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1888
բարձրություն64 սանտիմետր
ժանրբնանկար
նյություղաներկ
հավաքածուՎան Գոգի թանգարան, Villa Flora?, Կյոլլեր-Մյուլլերի թանգարան, Hammer Museum? և Էմիլ Բյուրլե հիմնադրամի հավաքածու
հատվածն էThe Sower I?, The Sower: Outskirts of Arles in the Background?, The Sower II?, The Sower III (version 1)? և The Sower III (version 2)?
Ծանոթագրություններ
 Sower series by Vincent van Gogh Վիքիպահեստում

Սերմնացանը (հոլ.՝ De zaaier), հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի կտավը՝ նկարված 1888 թվականին Առլում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Գոգը տարված էր սերմնացանի թեմայով։ Դեռ 1880 թվականն նա նկարել էր Ժան Ֆրանսուա Միլլեի «Սերմնացան» կտավի կրկնօրինակը. Միլլեի արվեստը Վան Գոգի համար գեղանկարչության մեջ գյուղական թեման արծարծելու փայլուն օրինակ էր։ Ավելի ուշ Վան Գոգը ստեղծեց այդ թեմայով իր սեփական աշխատանքները։ Այս նկարի հետաքրքիր առանձնահատկությունն այն է, որ մայր մտնող արեգակը սերմնացանի գլխի շուրջ լուսապսակ է ձևավորել։ Իր ընկերոջը՝ Էմիլ Բերնարին գրած նամակում Վան Գոգը սերմնացանին ու լուսապսակը համարում է կյանքի անվերջության խորհրդանիշեր. նրանք ցույց են տալիս արարման գործընթացի անվերջ կրկնումը, պտուղների հավաքումը։ Այդպիսով, սերմնացանը խորհրդանշում է կյանքը։ Հետագայում Վան Գոգը աշխատել է հնձվորի կերպարի շուրջ՝ այն համարելով մահվան խորհրդանիշ։ Իր նամակներում նկարիչը գրել է.

Ինչ-որ իմաստով մարդը հատիկ է, որ հավաքում է հնձվորը։ Այսինքն` դու տեսնում ես, որ նա հակառակ բևեռն է սերմնացանի, որին ես փորձել էի պատկերել ավելի վաղ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 100 գլուխգործոցներ Վան Գոգի թանգարանից

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]