Սերկևիլ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Սերկևիլ
Teterin-Victor-Quince-new348bw.jpg
տեսակգեղանկար
նկարիչՎիկտոր Տետերին
տարի1966
ժանրնատյուրմորտ
հավաքածուանհայտ
Ծանոթագրություններ

Սերկևիլ (ռուս.՝ Айва), լենինգրադցի գեղանկարիչ Վիկտոր Տետերինի դեկորատիվ նատյուրմորտը[1] (1922—1991), որի վրա պատկերված են սերկևիլի պտուղներ և թեյնիկ` արծաթե սկուտեղի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը պատկերվել է 1966 թվականին, Տետերինի` դեպի Գուրզուֆ կատարած հերթական ճանապարհորդության ժամանակ։ «Սերկևիլ» նատյուրմորտը (երբեմն հիշատակվում է նաև որպես «Սերկևիլ և թեյնիկ» անունով) դարձել է նկարչի ամենանշանավոր աշխատանքներից մեկը, որով նշանավորվել է շրջադարձը նրա ստեղծագործության մեջ։ Աշխատանքի կոմպոզիցիայի լուծումը պարզ է, ուղիղ, ինչը միանգամայն համապատասխանում է «60-ականների» գեղագիտությանը։ Սերկևիլի պտուղները և արծաթե սկուտեղով թեյնիկը մոտեցված են հանդիսատեսին, գրավում են կտավի գրեթե ողջ մակերեսը։ Կոլորիտը հյութեղ է, դեկորատիվ, նկարն առանձնանում է լայնությամբ, բացությամբ և գեղանկարչական ընդհանրականության համարձակությամբ[2]։ Տետերինն առաջին անգամ կարողացել է, ինչպես ինքն է ասել, «հասկանալ Մատիսին», այսինքն, յուրացնել, սեփական մտահղացումների համար իրականացնել ֆրանսիական գեղանկարչության դեկորատիվ-պատկերավոր սկզբունքները, որոնք վաղուց էին հետաքրքրում նրան[3]։ «Սերկևիլի», ինչպես նաև` նույն ժամանակում պատկերված «Հարավային նատյուրմորտի», «Ձիթապտղի դաշտ», «Պատշգամբներով տունը» բնանկարների մեջ (բոլորը` 1966) առաջին անգամ ի հայտ են եկել նկարչի ինքնաարտահայտման ազատությունը, կատարման թեթևությունն ու գեղանկարի ազատագրումը։ Սերկևիլի պտուղները Տետերինի կողմից պատկերվել են գեղանկարչական արտառոց էներգիայով[3]։

Ըստ Գ. Չուգունովի` նկարչի ստեղծագործության մեջ դա իսկական թռիչք էր, որի ակունքները տեսանելի էին նկարչի ստեղծագործական անձնական աճում և ղրիմյան բնության մեջ, որը ներծծված էր արևով ու լույսով, չնայած, հնարավոր է և բացատրել Մատիսի ստեղծագործության պրիզմայով[3]։ Այնուամենայնիվ, նկարիչը հիմնական ուշադրությունը դարձնելու էր գույնին, վրձնի ռիթմիկ կազմակերպմանը, լույսի և օդի միջավայրի փոխանցմանը։ Այս խնդիրներին էին ծառայելու բավականին պայմանական կոմպոզիցիան ու նկարը։ Ըստ Գ. Չուգունովի դիպուկ նկատառման` Վիկտոր Տետերինի արվեստին առհասարակ հատուկ չէ դրամատիզմը։ Տարերային բուռն երևույթները, ինչպես և` մարդու հոգեկան կյանքի սրացումները ևս հեռու են նկարչից։ Հենց դրանում է կայանում նրա ստեղծագործության ինքնատիպությունն ու հատուկ ձգողականությունը։ Ըստ իր բնավորության, աշխարհայացի ու հակումների` նկարիչը ձգտում է մարդու ու բնության միասնական պատկերմանը. այս ձգտումներն ստիպել են նրան շրջապատող աշխարհում ներդաշնակություն, հոգեկան հստակություն և հոգևոր կյանքի պարզություն փնտրել[4]։

Նատյուրմորտն առաջին անգամ ներկայացվել է 1972 թվականին, Լենինգրադում, լենինգրադցի 11 նկարիչների հետ, ՌԽՖՍՀ նկարիչների միության նոր ցուցասրահում[5]։ 1988 թվականին նկարը ցուցադրվել է ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի բաժնի ցուցասրահներում` Վիկտոր Տետերինի և Եվգենյա Անտիպովայի ստեղծագործությունների համատեղ ցուցադրությանը[6]։

1997 թվականին նկարը ցուցադրվել է Նիկոլայ Նեկրասովի տուն-թանգարանում, «11-ի նկարիչների» ցուցահանդեսներում[7] и «Памяти учителя», посвящённой творчеству ленинградских художников — воспитанников мастерской А. А. Осмёркина[8]:

Վ. Տետերինի «Սերկևիլ և թեյնիկը» բազմիցս ներկայացվել է գրականության մեջ, մասնավորապես, «Անհայտ սոցռեալիզմ։ Լենինգրադյան դպրոց» (2007)[9] և «Գեղանկարչության լենինգրադյան դպրոց։ Պատմության ակնարկներ» (2019) գրքերում[10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Союза художников СССР. Том 2. — М: Советский художник, 1979. — С.424.
  2. Иванов С. В. Тихая жизнь за ленинградским столом
  3. 3,0 3,1 3,2 Виктор Кузьмич Тетерин. Выставка произведений. Каталог. — Л: Художник РСФСР, 1988. — С.6.
  4. Виктор Кузьмич Тетерин. Выставка произведений. Каталог. Л., Художник РСФСР, 1988. — С.8—9.
  5. Каталог выставки одиннадцати ленинградских художников. — Л: Художник РСФСР, 1976. — С.18.
  6. Виктор Кузьмич Тетерин. Выставка произведений. Каталог. — Л: Художник РСФСР, 1988. — С.6, 27.
  7. «Художники круга 11-ти» — СПб, Мемориальный музей Н. А. Некрасова, 2001. С.3.
  8. Памяти учителя. Выставка петербургских художников — учеников мастерской А. А. Осмеркина. СПб, 1997. С.4, 5.
  9. Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб, НП-Принт, 2007. С.72—73.
  10. Иванов С. В. Ленинградская школа живописи. Очерки истории. СПб, Галерея АРКА, 2019. С.56—57.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Каталог выставки одиннадцати ленинградских художников. — Л: Художник РСФСР, 1976. — С.18.
  • Справочник членов Союза художников СССР. Том 2. — М: Советский художник, 1979. — С.424.
  • Мочалов Л. Виктор Тетерин. — Л.: Художник РСФСР, 1982.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — С.130.
  • Виктор Кузьмич Тетерин. Выставка произведений. Каталог. — Л: Художник РСФСР, 1988. — С.6, 27.
  • Евгения Антипова, Виктор Тетерин. Живопись. Рисунок. — Санкт-Петербург: ЗАО «ПОНИ», 1999.
  • Памяти учителя. Выставка петербургских художников — учеников мастерской А. А. Осмёркина. СПб, Мемориальный музей Н. А. Некрасова, 1997. С.4,5.
  • Художники круга 11-ти. СПб: Мемориальный музей Н. А. Некрасова, 2001. С. 3.
  • Иванов, С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб, НП-Принт, 2007. С.72—73.
  • Иванов, С. В. Тихая жизнь за ленинградским столом // Петербургские искусствоведческие тетради. Выпуск 23. СПб, 2012. С.90—97.
  • Иванов С. В. Ленинградская школа живописи. Очерки истории. СПб, Галерея АРКА, 2019. С.56—57.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]