Jump to content

Սերխիո Ռամիրես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերխիո Ռամիրես
 
Կրթություն՝ National Autonomous University of Nicaragua?
Մասնագիտություն՝ գրող, լրագրող, փաստաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 5, 1942(1942-08-05)[1][2][3][…] (82 տարեկան)
Ծննդավայր Masatepe, Masaya Department, Նիկարագուա
Քաղաքացիություն  Նիկարագուա
 
Կայք՝ sergioramirez.com
centroamericacuenta.com
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Սերխիո Ռամիրես Մերկադո (իսպ.՝ Sergio Ramírez Mercado, օգոստոսի 5, 1942(1942-08-05)[1][2][3][…], Masatepe, Masaya Department, Նիկարագուա), նիկարագուացի գրող և հեղափոխական, Սանդինիստական ազգային ազատագրական ճակատի անդամ: Սանդինիստական հեղափոխության հաղթանակից հետո եղել է Ազգային վերածննդի կառավարական խունտայի համակարգող (1980-1981), փոխնախագահ 1985-1990 թվականներին[9]։ Նրան անվանում են «Նիկարագուայի ամենահայտնի կենդանի գրողը»[10]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է սուրճի փոքր պլանտացիայի սեփականատիրոջ ընտանիքում, որը նախկինում եղել էր Մասայայի քաղաքապետ և դպրոցի տնօրեն:

1959 թվականին ընդունվել է Լեոնի Ազգային ինքնավար համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1960 թվականին հիմնադրել է «Վենտանա» ամսագիրը և ղեկավարել համանուն գրական շարժումը։ Այնուհետև սկսել է մասնակցել ուսանողների քաղաքացիական դիմադրությանը Սոմոսա ընտանիքի բռնապետության դեմ:

1964 թվականին ավարտել է ուսումը՝ ստանալով իրավագիտության դոկտորի աստիճան և ավարտական կուրսի լավագույն ուսանողի ոսկե մեդալ։

1964-1973 թվականներին ապրել է Կոստա Ռիկայում, 1973-1975 թվականներին՝ Բեռլինում։ Երկու անգամ (1968 և 1976 թվականներին) ընտրվել է Կոստա Ռիկայում տեղակայված Կենտրոնական Ամերիկայի համալսարանների կոնֆեդերացիայի (CSUCA) գլխավոր քարտուղար։ 1968 թվականին հիմնադրել Է կենտրոնամերիկյան համալսարանական հրատարակչությունը (EDUCA)։ 1975 թվականին դարձել է Սանդինիստական ազգային ազատագրական ճակատի անդամ:

1977 թվականին գլխավորել է «Տասներկուսի խումբը», որը բաղկացած էր մտավորականներից, ձեռներեցներից, քահանաներից և քաղաքացիական առաջնորդներից՝ ի պաշտպանություն Սանդինիստական ազգային ազատագրական ճակատի՝ Սոմոսայի ռեժիմի դեմ պայքարում:

Սանդինիստական հեղափոխության հաղթանակից հետո նշանակվել է երկրում իշխող Ազգային վերածննդի կառավարական խունտայի անդամ։ 1981 թվականին նշանակվել է կրթության հարցերով Ազգային խորհրդի նախագահ, այդ ժամանակ էլ հիմնադրել է «Նոր Նիկարագուա» հրատարակչությունը։

1984 թվականի նախագահական ընտրություններում ընտրվել Է Նիկարագուայի փոխնախագահ նախագահ Դ. Օրտեգայի օրոք (հավաքել է ձայների 66,97 %-ը)։ 1990 թվականի ընտրություններում կրկին դարձել Դ. Օրտեգեի փոժնախագահը, բայց Սանդինիստական ազգային ազատագրական ճակատը պարտություն է կրել՝ ստանալով ձայների 40,8 %-ը։ 1990-1995 թվականներին ղեկավարել է Ազգային ժողովի սանդինիստների խմբակցությունը։ 1991 թվականին ընտրվել է Սանդինիստական ազգային ազատագրական ճակատի ազգային ղեկավարության անդամ:

Եղել է 1987 թվականի Սահմանադրության բարեփոխման ակտիվ ջատագովը՝ դրան ավելի ժողովրդավարական բնույթ հաղորդելու համար (բարեփոխումն իրականացվել է 1995 թվականին)։

1995 թվականի մայիսի 21-ին, Սանդինիստական ազգային ազատագրական ճակատի ղեկավարության, այդ թվում՝ Օրտեգայի հետ տարաձայնությունների պատճառով Սերխիո Ռամիրեսը հիմնել է Սանդինիստական վերածնության շարժման առանձին ձախ կուսակցությունը (Movimiento Renovador Sandinista, MRS) (նրա հետ կուսակցությանը միացել են Սանդինիստական ազգային ազատագրական ճակատի այնպիսի նշանավոր գործիչներ, ինչպիսիք էին Դորա Մարիա Տելեսը և Լուիս Կարիոն Կրուսը):

1996 թվականի ընտրություններում MRS-ի նախագահի թեկնածուն զբաղեցրել է 6-րդ տեղը՝ ստանալով 7665 ձայն (0,44 %)։

1996 թվականին Սերխիո Ռամիրեսը հեռացել է քաղաքականությունից և վերադարձել գրելուն: Եղել է իսպանական և լատինաամերիկյան առաջատար հրատարակությունների սյունակագիր: 1999-2001 թվականներին գրականություն է դասավանդել Մերիլենդի համալսարանում (ԱՄՆ)։

2018 թվականի նոյեմբերին ստացել Է Իսպանիայի քաղաքացիություն[11][12]։

2021 թվականի հունիսին նա ստիպված է եղել լքել երկիրը 2021 թվականին Նիկարագուայում կայանալիք ընդհանուր ընտրություններին ընդառաջ ընդդիմության դեմ բռնաճնշումների ժամանակ. սեպտեմբերին կառավարությունը նրան ձերբակալելու օրդեր Է տվել[13][14]։ 2023 թվականի փետրվարին Նիկարագուայի կառավարությունը նրան, 93 այլ մարդկանց հետ միասին, զրկել է քաղաքացիությունից[15][16]։ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակը այդ քայլն անվանել է «կամայական» և հայտարարել, որ «հիմնարար իրավունքների ապահովումը, ներառյալ խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը կամ անձի քաղաքական հայացքների հետ կապված այլ իրավունքներ, երբեք չեն կարող արդարացնել քաղաքացիությունից զրկելը»[17]։

Մասատեպայում գտնվող նրա տունը գրավվել է Նիկարագուայի իշխանությունների կողմից 2023 թվականի հուլիսի 1-ին[18]։

Գրական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերխիո Ռամիրեսի գրական ստեղծագործությունը նվիրված է լատինաամերիկյան իրականության ընկալմանը, նրա կենտրոնական թեման բռնության ընդունելիությունն է՝ որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց, «Պատմվածքներ» («Cuentos», 1963) ժողովածուն, «Փայլուն ժամանակ» («Tiempo de fulgor», 1970), «Դու վախեցա՞ր արյունից» («¿Te dio miedo la sangre?», 1977), «Աստվածային պատիժ» («Castigo Divino», 1988), «Ինձ համար լալիս է երկինքը» («El cielo llora por mí», 2008) վեպերը և այլն: Նրա արձակը, որը հիմնված է իրական իրադարձությունների վրա, առանձնանում է նուրբ հոգեբանությամբ և հրապարակախոսությամբ։

Նրա առաջին պատմվածքը հրատարակվել է 1960 թվականին, առաջին գիրքը (պատմվածքների ժողովածու)՝ 1963 թվականին, առաջին վեպը՝ «Մարգարիտան՝ ինչպես գեղեցիկ ծով» («Margarita, está linda la mar»)՝ 1970 թվականին։ 1998 թվականին նրա ստեղծագործությունը միջազգային ճանաչում է ստացել. նույն վեպի համար արժանացել է «Ալֆագուարա» հրատարակչության մրցանակին, որը շնորհվում է իսպանալեզու լավագույն ստեղծագործություններին:

Եղել է Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր 1999-2000 և 2001 թվականներին: Նա Նիկարագուայի, Կոլումբիայի, Իսպանիայի, Մեքսիկայի, Վենեսուելայի և ԱՄՆ-ի տարբեր հրատարակությունների գրական մեկնաբան է: Ղեկավարում է «Carátula» կենտրոնաամերիկայի գրական էլեկտրոնային ամսագիրը:

Մրցանակներ և պատվավոր կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին ունեցել է 9 գրական մրցանակ: Նրա գրքերը թարգմանվել են 17 լեզուներով։

Միջազգային գրական մրցանակներ.

  • Պաբլո Ներուդայի նախագահական մեդալ (Չիլի)
  • Բրունո Կրայսկու մրցանակ (Ավստրիա, 1988)
  • «Ալֆագուարա» հրատարակչության մրցանակ
  • Կառլոս Ֆուենտեսի միջազգային մրցանակ լավագույն իսպաներեն գրական ստեղծագործության համար (2014)[19]
  • Ամերիկայի տան մրցանակ
  • Խոսե Դոնոսոյի մրցանակ

Վեց համալսարանների պատվավոր դոկտոր և պրոֆեսոր է:

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ya nadie llora por mí Novela. Alfaguara, Madrid, octubre 2017
  • Antología Personal 50 años de cuentos (1963—2013), Océano, México, noviembre 2017
  • A la mesa con Rubén Darío Editorial Trilce, Ciudad de México, 2016
  • Lección de participación social (Ventura y aventura de leer) El elogio de la educación. Consejo de mentes brillantes. Sindicato Nacional de Trabajadores de la Educación (SNTE), Ciudad de México, 2015
  • Sara Novela Alfaguara, Madrid, 2015
  • Lo que sabe el paladar (Diccionario de los alimentos de Nicaragua), Editorial Hispamer, Managua, 2014
  • Juan de Juanes (Óleo sobre tabla). Crónicas literarias. Alfaguara, México, 2014
  • Cuentos Completos Fondo de Cultura Económica, Colección Tierra Firme. México, 2013
  • Flores oscuras (cuentos). Alfaguara, Madrid, 2013
  • La jirafa embarazada (cuento infantil). Ilustrado por Vicky Ramos. Fundación Libros para Niños, Managua, 2013
  • Las alas de la gloria (cuento). Edición conmemorativa de los setenta años del autor. Ilustrada por Agustín Esteban Escalante. Del Centro Ediciones, Madrid, 2012
  • La manzana de oro (ensayos sobre literatura). La crítica practicante. Iberoamericana Vervuert, Madrid, 2012
  • La viu da Carlota y otros cuentos. Editorial Amerrisque, Managua, 2012
  • Por qué cantan los pájaros y otros cuentos (Antología Personal). Edición Conmemorativa del Premio José Donoso. Editorial Universitaria de la Universidad de Talca. Santiago de Chile, 2012
  • Historias para ser contadas. Artículos de prensa reunidos. Editorial Universitaria de la Universidad de Nuevo León. Monterrey, México, 2012
  • Puertos Abiertos. Antología del Cuento Centroamericano (prólogo, selección y notas). Fondo de Cultura Económica (FCE), México, 2011
  • Puertas Abiertas. Antología de la Poesía Centroamericana (prólogo, selección y notas). Fondo de Cultura Económica (FCE), México, 2011
  • La Fugitiva (Novela). Premio del Festival Bleu Metropole, Montreal, 2013. Alfaguara, Madrid, 2011
  • Perdón y olvido. (Antología de cuentos). Ediciones Leteo, Managua, 2009
  • El cielo llora por mí (Novela). Alfaguara, México, 2008
  • Antología Personal. (Prólogo de Edgardo Rodríguez Juliá). Editorial de la Universidad de Puerto Rico, San Juan, 2008
  • Juego Perfecto (Cuentos). Editorial Piedrasanta, Guatemala, 2008
  • Cuando todos hablamos. (Cuadernos de blogs en el Boomeran(g)). Alfaguara, Madrid, 2008
  • Tambor Olvidado (Ensayos). Aguilar, San José, 2007
  • El Reino Animal (Cuentos). Alfaguara, Madrid, 2007
  • Señor de los tristes (Ensayos literarios). Editorial de la Universidad de Puerto Rico, San Juan, 2006
  • El Perro Invisible (Cuento infantil). Con ilustraciones de Christa Unzner — Koebel. Fundación Libros para Niños, Managua, 2006
  • Mil y una muertes (Novela). Alfaguara, Madrid, 2005
  • El viejo arte de mentir (sobre la creación literaria). Fondo de Cultura Económica (FCE), México, 2004
  • Sombras nada más (Novela). Alfaguara, Madrid, 2002
  • Catalina y Catalina (Cuentos) Alfaguara, México, Madrid, 2001
  • Mentiras verdaderas (sobre la creación literaria). Colección Textos de escritor. Alfaguara, México, Madrid, 2001
  • Adiós Muchachos. (Memoria de la revolución sandinista). Aguilar, México, 1999
  • Margarita, está linda la mar (Novela). Premio Internacional Alfaguara 1998, Premio José María Arguedas 2000. Alfaguara, Madrid, 1998
  • Cuentos Completos (Cuentos). Prólogo de Mario Benedetti. Alfaguara, México, 1997
  • Un baile de máscaras (Novela). Premio Laure Bataillon 1998, Francia. Alfaguara, México, 1995
  • Oficios Compartidos (Ensayos). Siglo XXI Editores, México, 1994
  • Cuentos. Difusión Cultural de la Universidad Nacional Autónoma de México, México, 1994
  • Clave de Sol (Cuentos). Cal y Arena, México, 1992
  • Confesión de Amor (Testimonio). Talasa, Madrid, 1992
  • La marca del Zorro (Testimonio). Mondadori, Madrid, 1989
  • Castigo Divino (Novela). Premio Dashiel Hammett, 1990, Independent Press Award, 2017, Mondadori, Madrid, 1988
  • Las armas del futuro (Ensayos). Editorial Nueva Nicaragua, Managua 1987
  • Balcanes y Volcanes (Ensayos). Editorial Nueva América, Buenos Aires, 1985
  • Estás en Nicaragua (Testimonio). Muchnik Editores, Barcelona, 1985
  • Seguimos de frente (Ensayos). Ediciones Centauro, Caracas, 1985
  • El alba de oro (Ensayos). Siglo XXI Editores, México, 1983
  • ¿Te dio miedo la sangre? (Novela). Monte Ávila, Caracas, 1977. (Publicada por Carlos Barral en la colección Bibliotheca del Fenice, Argos Vergara, Barcelona, 1979)
  • Hombre del Caribe (Testimonio). Editorial Universitaria Centroamericana (EDUCA), San José, Costa Rica, 1977
  • Charles Atlas también muere (Cuentos). Joaquín Mortiz, México, 1976
  • El cuento nicaragüense (Antología). Ediciones El Pez y la Serpiente, Managua. 1976
  • El pensamiento vivo de Sandino. (Introducción, recopilación y notas). Editorial Universitaria Centroamericana (EDUCA), San José, Costa Rica, 1975. Incorporado en la colección Ayacucho, (Caracas, 1982)
  • El cuento centroamericano (Antología). Editorial Universitaria Centroamericana (EDUCA), San José, Costa Rica, 1973
  • De Tropeles y Tropelías (Cuentos). Premio Imagen, 1971. Editorial Universitaria, San Salvador, 1973
  • Mariano Fiallos (Biografía). Editorial Universitaria, León, Nicaragua, 1972
  • Tiempo de Fulgor (Novela). Editorial Universitaria, Guatemala, 1970
  • Nuevos Cuentos (Cuentos). Editorial Universitaria, León, Nicaragua, 1969
  • Mis días con el rector (Testimonio). Editorial Universitaria, León, Nicaragua, 1965
  • Cuentos (Cuentos). Editorial Nicaragüense, Managua, 1963

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. https://www.asale.org/noticia/sergio-ramirez-premio-internacional-carlos-fuentes
  5. Mariana Enriquez ganó el Premio José Donoso: integrará el Jurado del Premio Clarín Novela en noviembre (իսպ.) — 2024.
  6. https://elpais.com/cultura/2017/11/16/actualidad/1510822591_464547.html
  7. http://www.univ-bpclermont.fr/article2576.html
  8. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
  9. History of Vicepresidency Արխիվացված 2008-10-25 Wayback Machine
  10. Jones, Sam (2021-09-18). «'A feeling of deja vu': author Sergio Ramírez on ex-comrade Ortega and Nicaraguan history repeating». the Guardian. Վերցված է 2021-11-17-ին.
  11. «Sergio Ramírez y González Iñárritu obtienen la nacionalidad española». Արխիվացված է օրիգինալից 2018-12-05-ին. Վերցված է 2018-12-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Sergio Ramírez y González Iñárritu obtienen la nacionalidad española». Levante-EMV. Prensa Ibérica. 30 November 2018.
  13. «Nicaragua: Chronicle of an Election Foretold». NACLA. 2021-11-08. Վերցված է 2021-11-17-ին.
  14. Jacobson, Savannah (2021-09-20). «Press freedom, protest, and the Nicaragua election». Columbia Journalism Review. Վերցված է 2021-11-17-ին.
  15. «Ortega strips another 94 Nicaraguans of their nationality, including writers Sergio Ramirez and Gioconda Belli». El País. 2023-02-16. Վերցված է 2023-02-21-ին.
  16. Selser, Gabriela (16 February 2023). «Nicaragua strips citizenship, confiscates property from 94 more political dissidents». Los Angeles Times.
  17. «Statement by UNHCR on the arbitrary deprivation of nationality by Nicaragua». United Nations Refugee Agency. 2023-02-17. Վերցված է 2023-02-21-ին.
  18. Miranda, Wilfredo (1 July 2023). «El régimen de Ortega y Murillo confisca la casa del escritor Sergio Ramírez en su natal Masatepe» [The Ortega/Murillo regime seizes the house of writer Sergio Ramírez in his native Masatepe]. El País (իսպաներեն). Վերցված է 1 July 2023-ին.
  19. «Sergio Ramirez wins Mexico's Carlos Fuentes Prize». Latino Fox News. November 11, 2014. Արխիվացված է օրիգինալից November 13, 2014-ին. Վերցված է November 12, 2014-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերխիո Ռամիրես» հոդվածին։