Սերխիո Գոնսալես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Սերխիո Գոնսալես
Sergio González.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 10, 1976(1976-11-10)[1] (42 տարեկան)
Ծննդավայր Օսպիտալետ դե Լյոբրեգատ
Հասակ 182 սմ
Քաշ 77 կգ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Օսպիտալետ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1994-1995 Իսպանիա Օսպիտալետ 11 (2)
1995-1998 Իսպանիա Էսպանյոլ Բ 100 (11)
1998-2001 Իսպանիա Էսպանյոլ 107 (10)
2001-2010 Իսպանիա Դեպորտիվո 294 (28)
2010-2011 Իսպանիա Լևանտե 14 (2)
Ազգային հավաքական
2001-2005 Իսպանիա Իսպանիա 11 (0)
1999-2013 Կատալոնիա Կատալոնիա 16 (2)
Մարզչական կարիերա
2013-2014 Իսպանիա Էսպանյոլ Բ մարզչի օգնական
2014 Իսպանիա Էսպանյոլ Բ
2014-2015 Իսպանիա Էսպանյոլ
2016-մ.հ. Կատալոնիա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սերխիո Գոնսալես Սորիանո (իսպ.՝ Sergio González Soriano; նոյեմբերի 10, 1976(1976-11-10)[1], Օսպիտալետ դե Լյոբրեգատ), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, մարզիչ:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոնսալեսն իր հայրենի քաղաքի «Օսպիտալետ» ակումբի սան է: 1994 թվականին սկսել է հանդես գալ թիմի հիմնական կազմում՝ խաղալով Սեգունդա Բ-ում: Հաջորդ տարի նա տեղափոխվել է «Էսպանյոլի» պահեստային թիմ՝ «Էսպանյոլ Բ»: Ակումբի կազմում անցկացրած 3 տարվա ընթացքում նա մասնակցել է 100 խաղի և խփել 11 գոլ: 1998 թվականին տեղափոխվել է «Էսպանյոլ», որի հետ 1999/2000 մրցաշրջանում նվաճել է Իսպանիայի գավաթ: «Էսպանյոլի» կազմում նա անցկացրել է ընդհանուր առմամբ 107 խաղ և խփել 10 գոլ: Դրանից հետո նա մեկնել է Գալիսիա՝ խաղալով «Դեպորտիվոյի» կազմում: Այդ թիմի հետ նա նվաճել է Իպանիային գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը: Պաշտոնական տարբեր մրցաշարերում նա «Դեպորտիվոյի» կազմում մասնակցել է 306 խաղի և խփել 29 գոլ: 2010 թվականին տեղափոխվել է «Լևանտե»:

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի հավաքականի կազմում Սերխիո Գոնսալեսը մասնակցել է 11 խաղի: Հանդես է եկել 2002 թվականի աշխարհի առաջնությունում, որտեղ իսպանացիները հասել են մինչև քառորդ եզրափակիչ՝ պարտվելով Հարավային Կորեային: Այդ մրցաշարում Գոնսալեսը մասնակցել է 1 խաղի՝ Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի հետ հանդիպման 53-րդ րոպեին փոխարինելով Դավիդ Ալբելդային[2]:

1998 թվականից մինչև 2018 թվական խաղացել է նաև Կատալոնիայի հավաքականում: Ռեկորդ է սահմանել անցկացրած խաղերի թվով: Ընդհանուր առմամբ անցկացրել է 16 խաղ և խփել 2 գոլ: Արգենտինայի հավաքականի դեմ ընկերական խաղում գրավել է հակառակորդի դարպասը տուգանայինից[3]:

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացողի կարիերան ավարտելուց հետո Սերխիո Գոնսալեսն ընդգրկվել է «Էսպանյոլ Բ»-ի մարզչական շտաբում, իսկ 2013 թվականին դարձել է թիմի գլխավոր մարզիչ: 2014 թվականի մայիսի 27-ին Սերխիո Գոնսալեսը փոխարինել է Խավիեր Ագիրեին «Էսպանյոլի» գլխավոր մարզչի պաշտոնում[4]: Ճանաչվել է Կատալոնիայի լավագույն մարզիչ 2014/2015 մրցաշրջանում[5], սակայն հեռացվել է պաշտոնից 2015 թվականի դեկտեմբերի 14-ին[6]՝ չնայած նրան, որ ակումբը միջին տեղ էր զբաղեցնում մրցաշարային աղյուսակում:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էսպանյոլ»

  • Իսպանիայի գավաթակիր - 1999/00

«Դեպորտիվո»

  • Իսպանիայի գավաթակիր - 2001/02
  • Իսապնիայի Սուպերգավաթակիր - 2002

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]